Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, Փաշինյան

Հուլիսի 29, 2021
Հանրապետություն
Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, Փաշինյան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Միջանցք»–ի հարց չի քննարկվել,չի քննարկվում և չի քննարկվի․ պաշտոնական Երևանի   դիրքորոշումը մեկ անգամ ևս հստակեցնում է Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ նախօրեին պաշտոնական Բաքուն հակառակն էր պնդում,թե միջանցք լինելու է։ «Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ  հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում՝ հստակեցնում է վարչապետի պաշտոնակատարը, նշում՝  չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, մինդեռ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ:

«Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում»:

Հայաստանում մեկ անգամ  ևս արձանագրում են՝ աներկբա է, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:  Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ընդգծում է՝ կարևոր է, որ Երևանը բացառի այս կամ սահմանային որևէ հարցի ու Արցախի կարգավիճակի ցանկացած կապվածություն․

«Մենք գիտենք, որ Ադրբեջանը ունի երկու առանցքային նպատակ՝ մեկը չեզոքացնել Արցախի կարգավիճակի հարց՝ կապելով այն  հենց սահմանազատման ու սահմանագծման հետ։ Նաև միջանցքի հետ կապելով՝ իր համար որոշակիորեն  ստեղծելով մանրևելու հնարավորություն՝ միջանցքի օրակարգը  միշտապես պահելով քննարկումների ռեժիմում»։

Փաշինյանը խոսում է նոր ֆորմատի մասին։  Երևանում հիշեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը․ նրանք կողմերին կոչ էին անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հիշեցնում է՝ մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն՝ առաջարկվող ֆորմատով։ Նիկոլ Փաշինյան․

«Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»:

Կառավարության նիստում Փաշինյանը հիշեցնում է՝ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը   սեպտեմբերին ստանձնելու է կազմակերպության նախագահությունը և հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Վարչապետի պաշտոնակատարը պաշտոնապես բացառում է Հայաստանի զինված ուժերի որևէ սադրիչ գործողություն՝ Ադրբեջանի և Հայաստանի  փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում առաջ քաշելով նոր ֆորմատ․

«Հնարավոր լուծումներից մեկը  կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

«Երևանը փորձում է  թեթևացնել ՀԱՊԿ–ի բեռը և չի ուզում  կառույցի համար հայ–ադրբեջանական կոնֆլիկտով պայմանավորված խնդիրներ ստեղծել»,-կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։  Հիշեցնում է, որ կառույցի համար էական մարտահրավերներ կան միջինասիական ուղղությամբ․

«Բացարձակապես շահեկան չի լինի, եթե Երևանը այստեղ՝ Կովկասում, ավելորդ խնդիրներ առաջացնի ՀԱՊԿ–ի համար, նաև՝ բարդություններ Միջին Ասիայի երկրների համար»։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում,- արձանագրում է Նիկոլ Փաշինյանը՝ դիտարկելով  հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Տեղակայումը, նրա խոսքով,  հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Սա Ռուսաստանի պատասխանատվության խնդիրն է՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ռազմավարական դաշնակցի առումով,-վերլուծում է քաղաքագետը․

«Ռուսաստանը պատրա ՞ստ է գործնական քայլեր ձեռնարկել ՝ Հայաստանի սահմանների կայունության ռեժիմի ուղղությամբ։ Այս առումով Երևանի առաջարկը ևս մեկ հնարավորություն է Ռուսաստանին՝ իր պատրաստակամությունը դրրսևորելու, կամ ևս մեկ հնարավորություն է մեզ համար՝ Ռուսաստանի անպատրաստակամությունը կամ անպատասխանատվությունը ակնառու դարձնելու»։

 Ամեն դեպքում «Հայաստանը սահմանների պաշտպանության հարցում  պետք է ապավինի հայկական բանակին»,-ընդգծում է Հակոբ Բադալյանը։ Ասում է, որ միայն այս դեպքում է հնարավոր լուծել սահմանների պաշտպանության հարցը։ Սակայն, քանի որ Ալիևի համար զինվորի կյանքը արժեք չունի, իսկ հայերի համար՝ հակառակը, ուստի, կարևոր է  կայունության ռեժիմի ապահովումը, ու այստեղ է ռուսական կողմի ներկայությունը դառնում անհրաժեշտություն։ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ պետք է մտածել նաև այլընտրանքային հնարավորությունների մասին։    

Թեգեր: միջանցքՆիկոլ Փաշինյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist