Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

Դրա մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվեց ներմուծումը 7 երկրից

Սեպտեմբերի 18, 2021
Հանրապետություն
Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
645
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի շարք երկրներում արձանագրվել է խոզի աֆրիկական ժանտախտ։ Այդ հիվանդության մուտքը ՀՀ կանխելու նպատակով ներմուծման սահմանափակում է մտցվել՝  համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի։

Այսպիսով՝ երեկվանից ժամանակավորապես արգելվում է 7 երկրից՝ Ռումինիայից, Մոլդովայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Հունգարիայից  եւ Բուլղարիայից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակողների) ներմուծումը: Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված՝ խոզի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը:

Համապատկերում մեզ հետաքրքրեց ընդհանրապես այս հիվանդության հետ կապված հայաստանյան վիճակը։ Այս պահին Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտ կա՞։ Ըստ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի վստահեցման,  «միանշանակ՝ ոչ, այս պահին չկա։ Որպեսզի չներթափանցի, կանխարգելիչ քայլ ձեռնարկեցինք եւ ներմուծումն արգելեցինք»։

Երբ ուսումնասիրում ենք այս մասով հայաստանյան վիճակն ընդհանրապես, տեսնում ենք, որ ամենատարբեր տարիներին գյուղատնտեսության նախարարությունն այս խնդրին ուշադրություն է դարձրել. մասնագետները մանրամասն պետությանը ներկայացրել են հիվանդությունն ու դրա կանխարգելման միջոցառումները։ Օրինակ՝ 2007 թ. սեպտեմբերի 6-ի կառավարության որոշում ունենք, որով հաստատվել է ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը։ Մասնագետները բացատրում են, որ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունը վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է գերսուր, սուր, ենթասուր, հազվադեպ քրոնիկ ընթացքով եւ մեծ անկումներով: Հիվանդանում են ընտանի ու վայրի խոզերը` անկախ հասակից եւ ցեղից:

Մինչեւ 1957 թ. այս հիվանդությունն արձանագրվում էր միայն Աֆրիկա մայրցամաքում, այնուհետեւ սկսել է տարածվել Եվրոպայում եւ մյուս աշխարհամասերում։

Հիվանդության հարուցիչի աղբյուր են համարվում հիվանդ եւ, որ ուշագրավ է, նույնիսկ առողջացած կենդանիները, որովհետեւ վերջիններիս մոտ վարակվածությունը տեւում է ավելի քան 2 տարի: Վիրուսն օրգանիզմից արտազատվում է տարբեր արտաթորանքներով, անգամ արտաշնչվող օդի միջոցով, իսկ վարակումը հիմնականում իրականացվում է ներքին ճանապարհով, ինչպես նաեւ տզերի միջոցով:

Ընդհանրապես խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նշանները հիշեցնում են դասական ժանտախտին. գաղտնի շրջանի տեւողությունը 2-7 օր է, երբեմն հասնում է 15 օրվա։ Գերսուր ընթացքի ժամանակ մահը վրա է հասնում 2-3 օրվա ընթացքում, երբեմն կենդանին սատկում է անսպասելիորեն, առանց որեւէ նշանի։ Լաբորատոր ախտորոշման ժամանակ պահանջվող փորձերի նմուշները վերցվում են թե կենդանի, թե հիվանդության կլինիկական նշաններ ունեցող խոզերից եւ թե համեմատաբար կարճ ժամանակ առաջ սատկած խոզերից։

2013 թ. հուլիսի 16-ի թվագրությամբ էլ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրաման է եղել՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգը հաստատելու մասին։ Այստեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ պետք է անել ԽԱԺ-ով վարակվածության կամ կասկածի դեպքում։

Ի դեպ, Կովկասում այս հիվանդությունը հայտնվել է 2007-ին՝ Վրաստանում։ Աստեղից ժանտախտի վիրուսը տարածվել է ամբողջ տարածաշրջանում՝ վարակելով խոզերին Վրաստանում,  Ադրբեջանում, Հայաստանում եւ  տարածվել դեպի  Ռուսաստան: Տարածաշրջանում վիրուսի նույնականացումից նույնիսկ շատ տարիներ անց վիրուսը դեռ շրջանառում է: Ի տարբերություն անդրսահմանային վիրուսային վարակների մեծամասնության, գոյություն չունի պատվաստանյութ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ: Հետեւաբար, վարակված կենդանիների հայտնաբերումն ու վերահսկողությունը  հիվանդության վերահսկման եւ վերացման միակ միջոցն են:

ԽԱԺ-ի մուտքը ՀՀ կանխելու նպատակով ներմուծման ժամանակավոր սահմանափակումների հրահանգ եղավ մեկ էլ 2018 թ. դեկտեմբերի 14-ին։ Որոշումը կայացվել էր՝ հիմք ընդունելով դարձյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկությունը։

Հավելենք, որ սուր վարակիչ, վիրուսային արագ տարածվող անբուժելի եւ պատվաստման ոչ ենթակա այս հիվանդությունը՝ ԽԱԺ-ը, ախտահարում է միայն խոզերին: Մարդու համար սա անվտանգ վիրուս է, մարդը ո՛չ մսի, ո՛չ էլ շփման միջոցով աֆրիկյան ժանտախտով վարակվել չի կարող: ԽԱԺ-ի դեպքում խոզերի բուժում չի իրականացվում, իսկ վարակված բոլոր խոզերին ենթարկում են անարյուն եղանակով ոչնչացման:

Թեգեր: գյուղատնտեսությունժանտախտ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Միհրի» հրաշալի դպրոցն ու հրաշալի սաները

«Միհրի» հրաշալի դպրոցն ու հրաշալի սաները

«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»

«Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist