Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը

Ճիշտ եզրակացությունները՝ իրողությունների գնահատման վկայություն

Հոկտեմբերի 21, 2021
Հանրապետություն
Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
360
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության իրականացման հարցում առանցքային տեղ է հատկացնում ուժային գործոնին՝ չվարանելով ռազմական ուժի կիրառման հնարավորություններից նաեւ հարեւան տարածաշրջաններում։ Ռազմական միջամտությունները դարձել են Անկարայի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության շարժիչ ուժը՝ Լիբիայից մինչեւ Հարավային Կովկաս։

«Այսօր տարածաշրջանային քաղաքականության մեջ ռեւիզիոնիզմն ու միլիտարիզմը, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ՝ գերանվտանգայնացումը, ագրեսիվ հռետորաբանությունը Թուրքիայի հավաքական վարքագիծը բնորոշող հիմնական հասկացություններն են։ Անկարայի նման վարքագիծը մասնագիտական շրջանակներում հաճախ դիտարկվում եւ բացատրվում է միջազգային ու տարածաշրջանային գործընթացների, այսինքն՝ միջազգային համակարգի ազդեցության համատեքստում, երբեմն շրջանցելով ներքին, ներպետական՝ միավորային մակարդակում ընթացող փոխակերպումների դերն այդ երկրի անվտանգային քաղաքականության վրա։ Մինչդեռ Թուրքիայի պարագայում ներպետական մակարդակում տեղի ունեցող գործընթացներն էական ազդեցություն ունեն անվտանգային եւ տարածաշրջանային քաղաքականության վրա»,- այդ մասին նշեց արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Հովսեփյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» միջազգային եռօրյա գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին։

Թուրքագետն անդրադարձավ հատկապես պաշտպանական համակարգի եւ զինվորականության վերաձեւման գործընթացների ազդեցությանը անվտանգային համակարգի եւ արտաքին քաղաքականության վրա։ «Բանակ-քաղաքացիական իշխանություն» փոխհարաբերությունների համատեքստում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման տարիներին կատարվեցին հեղափոխական գործողություններ, որով բանակը եւ զինվորականությունը հայտնվեցին քաղաքական եւ արտաքին քաղաքական որոշումների կայացման օրակարգի լուսանցքից դուրս։ Պաշտպանական համակարգում այդ աննախադեպ վերաձեւումները շատ մեծ թափով ընթացան հատկապես 2016-ից, ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Գործողություններ իրականացվեցին ամբողջ անվտանգային պաշտպանական համակարգը վերաձեւելու այն մակարդակի, որպեսզի լծակներն ու լիազորությունները կոնսոլիդացվեն երկրի նախագահի շուրջ։ Մասնավորապես, գլխավոր շտաբը, զորատեսակների հրամանատարությունը կցվեցին պաշտպանության նախարարությանը, ամբողջությամբ վերաձեւվեց ռազմաուսումնական համակարգը, այդ թվում՝ ուսումնական պլանները, նախագահի անմիջական վերահսկման տակ դրվեցին Ազգային հետախուզական կազմակերպությունը, ռազմարդյունաբերության գլխավոր գերատեսչությունը, Թուրքիայի զինված ուժերի զարգացման հիմնադրամը եւ այլն։ «Սրանով մեծ հարված հասցվեց զինվորականության եւ բանակի ինստիտուցիոնալ ինքնավարությանը։ Եթե մինչ այդ իր ինքնավարության շնորհիվ դուրս էր մնում քաղաքական գործընթացների ներազդումից եւ անգամ ինքն էր ազդում քաղաքական գործընթացների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտում, ապա ԱԶԿ-ն սկսեց ներազդել նաեւ բանակի եւ զինվորականության ինստիտուցիոնալ ինքնության վրա, որն ավանդաբար խարսխվում էր քեմալիզմի եւ աշխարհիկության վրա։ Էրդողանն սկսեց կազմաքանդել այդ ամենը»,- մանրամասնեց Հովսեփյանը։

Ներկայումս զինվորականության շրջանակներում ակտիվորեն ներարկվում է իսլամականությունը։ Աննախադեպ փոփոխություն էր «Իմամ հաթիփ» իսլամական դպրոցների սպասավորների սպայական առաջխաղացման արգելքի վերացումը։ Դա, ըստ էության, նշանակում է, որ Թուրքիան մուտք է գործում բանակն իսլամացնելու փուլ, ինչից մինչ օրս հաջողվում էր խուսափել՝ բանակի շարքեր ընդունելով միայն ռազմական ուսումնարաններն ավարտածներին: Իսլամացմանն ուղղված քայլերից էր այն, որ անցած տարի վերականգնվեց գումարտակային իմամների ինստիտուտը, մյուս կողմից՝ ազատականացվեց մասսայական աղոթքների անցկացումը թուրքական զինված ուժերում։ Հաջորդը՝ ուսումնական ռազմական ծրագրերում սկսեցին վերանայել քեմալիզմի, աշխարհիկության քեմալական դրույթները եւ նույնիսկ սպայական կուրսերից մեկում ընդհանրապես հանվեց Աթաթուրքի անունը։ Ի դեպ, այդ խնդրին այս տարեսկզբին անդրադարձել էին Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալներ՝ դատապարտելով իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» եւ բանակն իսլամացնելու համար:

Բնականաբար, երբ էրդողանական իշխանությունը վերաձեւման է ենթարկում Թուրքիայի պետական ինքնությունը, այդ ամենն իր ազդեցությունն է ունենում նաեւ անվտանգային ինքնության վրա, եւ այն փոխվում է։ «Հանրապետական Թուրքիայում ավանդաբար ձեւավորված անվտանգային ինքնության կրողներից եւ օրակարգ ձեւավորողներից մեկը զինվորականությունն էր, որը կառուցվում էր զգուշավորության, որոշակի չեզոքության, արկածախնդրությունների մեջ չներքաշվելու եւ պաշտպանողական աշխարհաքաղաքականության շրջանակներում։ Էրդողանական վերափոխվող անվտանգային ինքնությունն արդեն ենթադրում է ավելի համարձակ, ագրեսիվ, ծավալապաշտական եւ հավակնոտ անվտանգային ինքնություն եւ արտաքին քաղաքականություն, որի դրսեւորումները տեսնում ենք 2015-ից սկսած Սիրիայում ունեցած ռազմական գործողություններում եւ Լիբիայում՝ տարբեր ռազմական միջամտություններին ներգրավածությամբ»,- ընդգծեց բանախոսը։ Փաստորեն, ԱԶԿ-ն, դուրս թողնելով զինվորականությանը անվտանգային համակագի սահմանման օրակարգից, կարողացավ իր գաղափարախոսական արժեհամակարգային նախապատվություններից բխող անվտանգային քաղաքականություն իրականացնել։       

Նոր անվտանգային ինքնության կարկառուն տեսաբաններից մեկն Ահմեդ Դավութօղլուն է, որն իր «Ռազմավարական խորք» աշխատությունում երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում այսպիսի ձեւակերպում է տվել՝ լինելով Օսմանյան կայսրության ժառանգորդը՝ Թուրքիայի համար անիմաստ է դառնում քեմալական անվտանգային մտածողությունը եւ դրա հիման վրա էլ պաշտպանական մտածողությունը։ Թուրք քաղաքական գործիչը նաեւ նշում է, որ անհնար է զուտ սեփական սահմանների ներսում պաշտպանություն իրականացնելու ընկալումն ու պլանավորումը, հետեւաբար, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդի ժամանակակից Թուրքիային է վերապահված իր սահմաններից դուրս օսմանյան արեալում ռազմական գործողությունների եւ միջամտությունների իրականացումը որպես առաքելության դրսեւորում։ Թուրքագետի խոսքերով՝ այդ համատեքստում Թուրքիայի դերի աշխարհաքաղաքական ընդլայնումն ապահովող կայսերական ժառանգությունն ու ինքնությունն անհրաժեշտ են դարձնում ազգային շահի վերաիմաստավորումը, որը հակադրվում է քեմալական աշխարհաքաղաքական ավանդական պատկերացումներին. «Արդի նեոօսմանականների տեսլականով Թուրքիան չի ներկայանում որպես սովորական ազգ-պետություն, այլ որպես մեծ պատմական տարածքի միջուկ, որն ունի այդ տարածքում առաջնորդության եւ պատասխանատվության առաքելություն»։

Հովսեփյանը զուգահեռներ անցկացրեց թուրքական գործընթացների եւ Ադրբեջանի հետ ունեցած առնչությունների միջեւ՝ հիշեցնելով 2020-ի հուլիսին Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիան ակտիվորեն իր օսմանյան առաքելությունն է իրականացնելու Կովկասում։ Թեեւ շատերն այն ժամանակ մեկնաբանեցին դա որպես նոր ցեղասպանության ակնարկ, սակայն, նրա կարծիքով, Էրդողանի այդ միտքը կապված էր հենց Ադրբեջանի հետ։ «Թուրքիայի այսօրվա էլիտան «Ադրբեջան» խամաճիկ պետության ստեղծումը դիտարկում է որպես օսմանյան պրոյեկտ, որի համատեքստւմ Թուրքիան ունի մեծ առաքելություն եւ պատասխանատվություն։ Պատահական չէին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Էրդողանի ներկա գտնվելն ու նրա կողմից արված հատուկ շեշտադրումները։ Նկատենք, որ Էրդողանը մեծամասամբ իրեն է վերագրում պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակը, փորձում դրանով ցույց տալ իր մոդելի հաջողությունն իսլամական աշխարհում, թե իսլամական ազգը որքան լուրջ տեխնոլոգիական, քաղաքական, ռազմական դերակատարում կարող է ապահովել եւ հաջողություններ ունենալ»,- շարունակեց թուրքագետը։

Այսօր Թուրքիան ակտիվորեն իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական կլանում, եւ այստեղ ինքնության դերը չափազանց կարեւոր է։ Ադրբեջանական հասարակությունն ակտիվորեն ընթանում է թուրքականացման ճանապարհով, երբ Թուրքիայում գերակա իսլամական գաղափարախոսությունը փորձ է արվում ներարկել նաեւ Ադրբեջանին։ Կարելի է ասել, որ Ադրբեջանը հրաժեշտ է տալիս ոչ միայն իր խորհրդային ժառանգությանը, այլեւ հետխորհրդային ժառանգությունն է համարելու անցյալ։ Թուրքական կողմն ակտիվորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական կլանման շրջանակներում իրականացնում է ադրբեջանական զինված ուժերում թուրքամետ սպայակազմի դոմինանտության ապահովում։ Ըստ որոշ տվյալների՝ 2019 թ. վերջի դրությամբ Թուրքիայում ռազմական կրթություն ստացած Ադրբեջանի զինվորականների թիվը հասնում է 18 000-ի, ինչը չափազանց մեծ է։ «Սրանով կարող ենք խոսել Թուրքիայի կողմից ոչ միայն ռազմաքաղաքական կլանման, այլեւ թուրքական ռազմական դպրոցի այլեւս գերակայման մասին։ Ի դեպ, 2020թ. հուլիսին տավուշյան դեպքերի ժամանակ ոչնչացված բոլոր զինվորականները բացառապես ռազմական կրթություն էին ստացել Թուրքիայում»,- ասաց նա։

Ադրբեջանի թուրքականացման գործընթացը նոր մարտահրավերների առջեւ է կանգնեցնելու մեզ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Հովսեփյանը նշեց, որ թուրքացման գործընթաց է սկսվել հասարակական լայն շերտերում, նաեւ քաղաքական, տնտեսական հատվածում, բայց ամենացայտունը ռազմական ոլորտն է։ Հայաստանի համար այդ գործընթացի հետեւանքներն ու դրանից բխող մարտահրավերները նրանում են, որ մենք այլեւս գործ չունենք Ադրբեջանի՝ որպես սուվերեն միավորի հետ, այլ արդեն Թուրքիայի հետ, որը Ադրբեջանի միջոցով առաջ է տանելու բացառապես Թուրքիայի շահերն ու հետաքրքրությունները, այսինքն՝ մեզ համար առկա վտանգներն ու մարտահրավերներն ավելի մեծ եւ խորքային են դառնալու։ Այդ գործընթացի ազդեցությունը զգալի է լինելու նաեւ տարածաշրջանի համար, որովհետեւ Ադրբեջանի կլանմամբ Թուրքիան իր ազդեցության գոտին է դարձնում Հարավային Կովկասը, այդտեղով էլ՝ դուրս է գալու Կասպից ծովից դեպի ասիական տարածաշրջան։ «Պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվեց Թուրքայից էական կախվածության մեջ, եւ Թուրքիան, բնականաբար, իր շահերից ելնելով՝ պետք է վերաձեւի Ադրբեջանը պետական, ռազմական առումով»,- ասաց զրուցակիցս։

«Ադրբեջան» պետությունը ստեղծման պահից առայսօր ինքնության փնտրտուքների մեջ է, իսկ ինքնության ճգնաժամերի դեպքում ինքնությունները շատ արագ փոխարինում են միմյանց։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով է Ադրբեջանի քաղաքական վերնախավը պատրաստ զիջել իր դիրքերը, Հովսեփյանը նկատեց, որ եթե Հեյդար Ալիեւը շատ լավ էր հասկանում ինքնության խնդիրները եւ բավական ճկուն հավասարակշռման քաղաքականություն էր տանում, ապա հիմա Իլհամ Ալիեւի դիրքերն այդ առումով սասանված են եւ հնարավորություններն էլ սահմանափակ են խուսանավելու առումով։

Թեգեր: ԹուրքիաԼեւոն ՀովսեփյանՀայաստանպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»

«Գոլանը եղել եւ մնալու է սիրիական տարածք»

Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը

Հանցավոր գործողություններ իրականացնելու «կնքահայրի» այցը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist