Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով

Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը

Նոյեմբերի 20, 2021
Հանրապետություն
Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
368
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմն առաջ է քաշում սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Այս գործընթացները բնական են հարեւան երկրների համար, սակայն Ադրբեջանի դեպքում դրանք խնդրահարույց են, իսկ հապշտապ լուծումները հղի են նոր մարտահրավերներով։ Առաջին հերթին՝ հնարավոր չէ մեկնարկել սահմանների ճշգրտման գործընթացը այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ավելին՝ շարունակվում է նոր տարածքների բռնազավթումը, որի արդյունքում ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվում հայկական գյուղերն ու պետական եւ մարզային նշանակության ճանապարհները։ Հետեւաբար, առանց վերոնշյալ ապօրինությունների վերացման իրատեսական չէ սահմանագծման եւ սահմանազատման մասին խոսելը։ Ի դեպ, անգամ 13 տարի անց Վրաստանը չի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանների դե ֆակտո սահմանազատումն սկսելու Մոսկվայի առաջարկը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սրվել են հումանիտար խնդիրները Սյունիքի մարզի 6 գյուղերում, ներկայացնում է աշխատակազմի կողմից նոյեմբերի 8-18-ն ընկած ժամանակահատվածում փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ: Մարդկանց համար ստեղծված անորոշ ու անկանխատեսելի իրավիճակից բացի, լրջորեն սահմանափակված է առանց դրա էլ վտանգված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ, ամբողջությամբ կամ մասամբ դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է հեռավար եղանակով, այնինչ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ։

Մյուս լրջագույն խնդիրներից են այդ բնակավայրերում բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության հետ կապված բարդությունները, ինչը ոտնահարում է մարդկանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը: «Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաեւ առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը»,- մանրամասնում է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ներկայումս գործող այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։

ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք տվյալներն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները եւ էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը:

Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ են: Ուստի ադրբեջանական զինված կամ որեւէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինի:

Երեւանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրի սահմանային մի շարք շրջաններում առկա լարված իրավիճակին, նշել է, որ ինչպես մեկ տարի առաջ, «այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների»։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի «ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը»։

Վերադառնալով սահմանագծմանն ու սահմանազատման հարցին՝ նշենք, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի այդ հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում, հակառակ դեպքում արցախահայությունը կհայտնվի ադրբեջանական տոտալ շրջափակման մեջ։ Եթե ի տարբերություն խորհրդային տարիների, երբ այս կամ այն կերպ միութենական իշխանության գոյությունը կարող էր զսպող գործոն լինել Արցախում բացահայտ ցեղասպանություն իրականացնելու պարագայում, ապա առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման որեւէ զսպող ուժ չի լինի ցեղասպան մեքենայի դեմն առնելու համար։ Ընդհակառակը, Թուրքիան այսօր ամբողջությամբ սատարում է այդ մոտեցումները։

Թեգեր: ԱդրբեջանդեմարկացիաՀայաստանսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների բարդությունները

Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների բարդությունները

Հանուն էներգետիկ անկախության ու անվտանգության

Հանուն էներգետիկ անկախության ու անվտանգության

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist