Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»

Թուրքիայի անվտանգության խորհուրդը շփոթե՞լ է «Հայաստան» եւ «Ադրբեջան» բառերի տեղերը

Նոյեմբերի 27, 2021
Հանրապետություն
«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
523
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ հին հայկական ասացվածքի՝ «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»: Այսօր այն լիովին բնութագրում է Հայաստանի եւ Արցախի շուրջ՝ հատկապես հետպատերազմյան շրջանում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունը: Այդքան անոնսավորված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության տեքստում ասվում է. «Հայաստանն իրեն մեկնված խաղաղության ձեռքը պետք է որպես շանս գնահատի, ամբողջությամբ պահպանի հրադադարը եւ համագործակցությանը հավատարմություն ցուցաբերի»։

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի անվտանգության խորհրդի աշխատակազմի քարտուղարությունում տեխնիկական վրիպակ են թույլ տվել եւ «Ադրբեջանի» փոխարեն սխալմամբ գրված է «Հայաստան» բառը, քանի որ ողջ աշխարհը տեսնում է, թե ով է պարբերաբար խախտում հրադադարը: Եթե Թուրքիան չի ուզում տեսնել, ապա աշխարհն ակնհայտ տեսնում է, որ Ադրբեջանն է ներխուժել  ՀՀ սուվերեն տարածք եւ արդեն ռազմական ծավալուն բախումներ է հրահրում Հայաստանի սահմանից ներս: Ըստ առողջ բանականության՝ այս իրադարձությունների ֆոնին «ամբողջությամբ հրադադարի պահպանման» հորդորը պետք է ուղղված լինի Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին:

Եթե, այնուամենայնիվ, տեքստը սխալմունք չէ եւ ուղղված է Հայաստանին, ապա դա ուղղակի նշանակում է, որ մենք պետք է առնվազն առանց դիմադրության Ադրբեջանի զինված ուժերին թողնենք ներխուժեն մեր երկրի խորքերը: Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարությունն այլ կերպ, քան անպատժելիությունից երանության գլխապտույտի մեջ ընկածի հորջորջ, գնահատել հնարավոր չէ: Այդ երկիրը չի գիտակցում, որ դեռ պետք է պատասխան տա իր հրահրած 44-օրյա արյունալի պատերազմի, Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար: Պաշտոնական Անկարան պետք է միշտ հիշի, որ իր նախաձեռնած եւ անմիջական մասնակցությամբ պատերազմում զոհ գնացին 4 հազարից ավելի հայկական կողմից եւ առնվազն այդ թվի եռապատիկից ավելի ադրբեջանաթուրքական կողմից: Թափված արյան պատասխանը պետք է տրվի եւ այդպես էլ կլինի, դրա համար չկա վաղեմության ժամկետ:

Սեփական ռազմական եւ հումանիտար հանցագործությունների մասին մտածելու փոխարեն Թուրքիայի ներկայիս քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտ սպառնում է Հայաստանին: Ի՞նչ է նշանակում, թե ադրբեջանաթուրքական կողմը Հայաստանին շանս է տալիս: Այսօր Հայաստանն է դարձի գալու շանս տալիս Թուրքիային՝ առաջարկելով հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների, այն դեպքում, երբ ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում է, ու դրան ավելացել են նաեւ արցախյան վերջին պատերազմի նոր հետեւանքները: Ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմի կառուցողական մոտեցումը հնարավորության ընձեռում է հենց Թուրքիային եւ Ադրբեջանին՝ բանակցային քաղաքական հարթակ տեղափոխվելու, Արցախի օկուպացված տարածքները վերադարձնելու եւ բռնագաղթած արցախցիների վերադարձն ապահովելու համար:

Հայաստանի պարզած ձեռքը սեղմելու փոխարեն ադրբեջանաթուրքական կողմը մշտապես սադրանքների է գնում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտության ոլորտներում: Հռչակվում է այսպես կոչված «Խանքենդիի մանկավարժական ինստիտուտի» վերստեղծման գաղափարը, շրջանառվում է Շուշիում «Գորշ գայլերի» դպրոց բացելու նախագիծը, Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը հրավիրվում է համատեղ օկուպացված Արցախի տարածքներ, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերին համոզում է, թե իր երկիրը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու հանգստություն ապահովելու դիրքերից եւ պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, բայց Հայաստանը դրան, իբր, չի պատասխանում:

Թյուրքական կողմը լավ գիտի, որ 44-օրյա պատերազմով չի լուծել տարածաշրջանի հիմնական հակամարտության պատճառի հարցը՝ Արցախի կարգավիճակը, եւ այսօր սահմանազատումն ու սահմանագծումը կապել Արցախի կարգավիճակի հետ՝ նշանակում է անիրագործելի պայման առաջադրել՝ լավ գիտակցելով, որ բոլոր միջազգային կառույցների եւ պետությունների հետ միասին Հայաստանն ասում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ:

Այլ կերպ ասած՝ ողջ քաղաքակիրթ աշխարհն ասում է, որ տարածաշրջանում հակամարտության հիմք հանդիսացող հիմնահարցը բաց է, ավելին՝ դրան են ավելացել վերջին պատերազմին առնչվող բազմաթիվ անպատասխան հարցեր եւ չգնահատված էթնիկ հանցագործության իրական գործողություններ, իսկ Թուրքիան բարձրագույն մակարդակով իրականությունից կտրված հայտարարություններ է անում: Այսօր մի բան է հստակ՝ այս պայմաններում նախապայմաններով խոսելու իրավունք ունեն միայն Հայաստանը եւ Արցախը, այլ ոչ թե ագրեսորներ Թուրքիան ու Ադրբեջանը:

Թեգեր: Գորշ գայլերԹուրքիաՀայաստանսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Փետրվարի 3, 2023
Փրկություն՝ առանց համաձայնության

Հայաստանը պարտադրված է

Փետրվարի 2, 2023

Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Լսումներ Խաղաղության պալատում

Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

Ապավինենք սեփական բազկին ու զենքին

Ռազմական գործը արվեստ է, ռազմիկ լինելը՝ պատիվ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Իսրայելը վախենում է

Իսրայելը վախենում է

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist