Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

Մայիսի 8, 2021
Հանրապետություն
Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
57
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 9-ը երեք տասնամյակ եղել է ու ապագայում էլ լինելու է հայ ժողովրդի եռատոնը: Այս օրը մեր ժողովրդի պատմության մեջ բեկումնային է եղել երկու անգամ՝ 1945 եւ 1993 թվականներին: Մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին հայ ժողովրդի ընտրյալներն ու իրենց կողքին կռվող բարեկամ ժողովուրդների զավակները հերթական՝ պատմական հաղթանակն ավելացրին: Այն բեկումնային եղավ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարում: Այդ օրը բեկեց առաջին արցախյան ազատամարտի ընթացքը, երբ Շուշիով սկսեց ազատագրվել Ադրբեջանի կողմից գրավված Արցախի բուն տարածքների գրեթե 30 տոկոսը՝ հետագայում էլ ձեւավորելով անվտանգության գոտին: Շուշիից հետո ազատագրվեցին 1992 թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրավված Մարտակերտի, Շուշիի, Մարտունու, Հադրութի շրջանների զգալի տարածքները:

Շուրջ 3 տասնամյակ առաջ Շուշիի գրավումով դրվեցին ազատ Արցախի գոյության հիմքերը, եւ այսօր էլ Շուշիի հաղթանակի արդյունքը՝ ազատ Արցախը կա ու հարատեւելու է: Արցախի ժողովրդի ազատ ապրելու կամքի հաղթանակն է Շուշին, եւ այն հնարավոր չէ կոտրել որեւէ կերպ: Այդ կամքն ու ուժեղ ոգին հայ ժողովրդին հազարամյակներից հասցրել են մեր օրեր եւ ուղեկցելու են հազարամյակների խորքը: Պատմությունը ցույց է տվել, որ որեւէ ուժ չի կարողացել եւ չի էլ կարողանալու խոչընդոտել իր բնօրրանում հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքի իրացումը:

Մեր ընտրյալների կերտած Շուշիի հաղթանակի արդյունքը՝ Արցախն այսօր ապրում է ազատ, մայիսի 9-ին ձեւավորված Արցախի պաշտպանության բանակը կա ու շարունակելու է մնալ՝ ապահովելով արցախցու եւ Արցախի Հանրապետության պետականության անվտանգությունը:

Մայիսի 9-ի Հայրենական պատերազմի հաղթանակը նույնպես շատ կարեւոր էր հայ ժողովրդի համար: Այդ պատերազմում Խորհրդային Միության պարտությունը նշանակում էր նաեւ Հայաստանի կորուստ, քանզի Գերմանիայի դաշնակից Թուրքիան, մեծ զորքեր կուտակելով Հայաստանի սահմանների մոտ, սպասում էր ռազմական գործողությունների բարենպաստ ելքին՝ Հայաստան ներխուժելու նպատակով: Հայրենական պատերազմի տարիներին տարբեր ռազմաճակատներում 600 հազար հայորդիներ անձնուրացաբար պայքարում էին հենց Հայաստանի ապագայի համար: Հայ ազգն այդ պատերազմում տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով եւ ԽՍՀՄ մեկ ծովակալ՝ Իսակով։ 104 հայորդի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 70 հազար հայ ռազմիկ պարգեւատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է «Փառքի» շքանշանակիր, Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման… ԽՍՀՄ ժողովուրդների շարքում նրանք չորրորդն էին բանակի եւ ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի ու հրետանային զորքերի սպաների կազմում եւ վեցերորդը՝ ԽՍՀՄ հերոսներ տված պետությունների ցանկում: Հետեւաբար, այն մեր ժողովրդի հաղթանակն էր:

44-օրյա պատերազմն այն բազմաթիվ ագրեսիաներից է, որը տեսել է Շուշին իր պատմության ընթացքում եւ միշտ էլ մնացել է հայկական: 1920-ի մարտին Շուշին դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների կազմակերպած հերթական ցեղասպանության զոհը։ Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ, ճարտարապետական 7.000 կոթողներ, որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված։ Թուրք-մուսավաթական զորքերը սրի քաշեցին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակչի, առեւանգեցին եւ բռնի մահմեդականացրին հազարավոր հայ երեխաների, բանտարկեցին հազարավոր անմեղ մարդկանց։

Այսօր էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անհույս ճիգեր է գործադրում՝ փորձելով հայկական բերդաքաղաքից ջնջել հայկականը, որն ամենուր է: Ցեղասպաններին դա չի հաջողվելու երբեք: Երբ էլ լինի, ինչ ձեւով էլ լինի, միեւնույն է, վերադառնալու ենք Շուշի: Երիցս անքննելի են սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «… Եվս 50 տարի, եւս 500, 5000 տարի Շուշին հավերժ հայկական է լինելու»:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԼՂՀՇուշիպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

Մայիսի 18, 2022
ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

ՀԱՊԿ-ի կարեւոր ընդգծումներն ու ուղենիշները

Մայիսի 18, 2022

Գյուղը երկիր է կերակրում

Մենք կարո՛ղ ենք վերականգնել մեր ռեսուրսները

Ցանկացած գործունեության հիմքում նախ պետք է գաղափարը լինի

Փոփոխություն ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում

Երկրաջերմային. կկարողանա՞նք օգտվել ընդերքի այս պաշարից

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Հաջորդ Հոդվածը
Զենքն է եղել հայերիս պաշտամունքը

Զենքն է եղել հայերիս պաշտամունքը

Շուշին՝ հող հայոց

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist