Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են

Ամբողջական արդյունք ունենալու համար քայլեր պետք է արվեն բոլո՛ր ճյուղերում

Մարտի 31, 2022
Հանրապետություն
Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի գյուղատնտեսությունը շատ խնդիրներ ունի։ Այնքան, որ իրական պատկերի նկարագրությունը չափազանցրած չենք լինի, եթե «շատ»-ի փոխարեն գործածենք «բազմաթիվ» բառը։ Եվ, ի դեպ, միշտ է ունեցել։ Բայց դրանք ավելի են սրվել նախ՝ Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով եւ հիմա՝ ռուս-ուկրաինական այս իրավիճակի համապատկերում։ Բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, ավելին՝ այդ լուծումները գտնել պետք չէ, դրանք կան։ Պարզապես պետք է համակարգվեն, կառավարվեն, եւ, որ ամենակարեւորն է, պետությունը ոչ միայն չպետք է խնդիրների լուծումը թողնի գյուղացիական տնտեսությունների հույսին, այլեւ՝ պետք է գործուն մասնակցություն ունենա դրանք լուծելիս։ Այդպես արվում է նույնիսկ ամենազարգացած երկրներում, եւ դա գաղտնիք չէ։

Ինչ ունեցանք Արցախի տարածքների կորստով։ Խնդիրներ՝ ոչ միայն քաղաքական ու անվտանգության, այլեւ՝ տնտեսական-սոցիալական։ Վերջինիս մասով եթե չոր ու հակիրճ, ապա՝ մեր հայրենիքի այս հատվածից այլեւս չենք կարող հացահատիկ ներկրել (տարեկան 100 հազար տոննայի չափով բերում էինք)։ Անասնակերի՝ խոտի պաշարի պակաս ունենք։ Բարդացավ նաեւ անասնապահությունը։ Հայաստանի անասնապահներն անասնակերը բերում էին ազատագրված տարածքներից՝ հարավային հատվածից: Այստեղ տարին բոլոր անասնապահության համար հարմար պայմաններ էին։ Գեղարքունիքի բնակիչները Քարվաճառից էին բերում խոտը: Հիմա ոչ հարավային հատվածն է մերը, ոչ էլ Քարվաճառը: Կովսականում եւ Վարանդայի հատվածում բամբակ էր աճեցվում, որն օգտագործվում էր դեղագործական ոլորտում։ Զրկվեցինք Քարվաճառի ջրային պաշարներից կամ, որ ավելի ստույգ է, մեր ջրային պաշարների ակունքներից։ Էլ չենք խոսում Քարվաճառի եւ Քաշաթաղի՝ երկու տասնյակից ավելի ՀԷԿ-երից, որ ոչ միայն ամբողջ Արցախն էին ինքնաբավ դարձրել ցածր ինքնարժեքով էլէներգիայով, այլեւ ՀՀ-ին էլ էին տալիս։ Չմոռանանք Ջրականում ու Կովսականում ձմերուկի հողատարածքները, ընդհանրապես՝ հատիկաընդեղենային արտադրությունը… Թվարկումը կարող ենք շարունակել, բայց սա էլ բավարար է իրավիճակը պատկերացնելու համար։

Այսօր այս ամենին գումարվել են չկորցրած հողատարածքների մի մասի մշակման անհնարին լինելու հանգամանքը՝ թշնամուն մոտ գտնվելու գործոնով պայմանավորված, մասնագիտական ուժերը չմեկտեղելու գործոնը (առանձին գյուղատնտեսության նախարարություն չունենք) եւ պարենային ապահովության ռիսկերը։

Ունենք նաեւ սերմի խնդիր, դիզվառելիքն ու ագրոքիմիկատները թանկացան, լոգիստիկ խնդիրներն ավելացան։ Կա նաեւ պարարտանյութի ու պարարտացման խնդիր։ Օրինակը բերեմ թեկուզ հենց այն գյուղերի մասով, որտեղ բարեկամներ ունեմ։ Պարարտացումը հիմնականում միակողմանի է՝ ազոտականով (եղածներից՝ հնարավորինս մատչելին)։ Մինչդեռ մասնագետները մեկ անգամ չէ, որ ասել են, թե հողի՝ միակողմանի՝ ազոտական պարարտանյութով պարարտացումը հողի բերրիության անկմանն է հանգեցնում, որովհետեւ տարբեր հիվանդություններից պաշտպանվածության մակարդակն է ընկնում։

Ռուս-ուկրաինական ճգնաժամն առավել բարդացրեց վիճակը՝ պարենային ռիսկեր առաջացնելով շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Չմոռանանք, որ ՌԴ-ից մենք, ի թիվս շատ այլ ապրանքների, նաեւ գյուղատնտեսական հումք ենք ներկրում։ Ռուսաստանը, հասկանալի է, սեփական երկրում պարենային ապահովության ռիսկեր թույլ չտալու համար պարբերաբար այս կամ այն ապրանքի արտահանման արգելք է դնում, օրինակ՝ հացահատիկի։ Ճիշտ է՝ Հայաստանի մասով այս պահին, այսպես ասած, ոչ թե արգելք է, այլ՝ սահմանափակում (մեր երկրի տարածքից վերարտահանում թույլ չտալու համար), բայց չենք կարող ասել, թե ինչ ծավալումներ են սպասվում՝ նշյալ ճգնաժամով պայմանավորված։

Հաճախ է ասվում՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի (այս միտքը վիճարկել-չվիճարկելն առանձին թեմա է, ուստի հիմա չենք կենտրոնանում), որ պետք է անցնենք «խելոք» գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների, բարձրարժեք մշակության եւն։ Լավ է հնչում, բայց գիտե՞ք ինչ են ասում գյուղացիները (ոչ գյուղարտադրությամբ զբաղվող գործարարները) այս մտքերը լսելիս. «Ավանդականը չենք կարողանում հորով-մորով անել, ուր մնաց՝ ոչ ավանդականը»։ Բարձրարժեքին ու «խելոքին» անցնելու համար միջոցներ են պետք։ Եվ արտոնյալ համարվող վարկերն էլ, որ տրվում են գյուղացիներին, գալիս են ոչ թե բավարարելու այդ միջոցների պակասը, այլ ընդամենը ընթացիկ տարվա գյուղարտադրության համար ընթացիկ խնդիրներ են լուծում։   

Կարող ենք շարունակել օրինակների մեջբերումները, բայց դրանից խնդիրները չեն լուծվի։ Գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է ունենա մասնագիտորեն մանրակրկիտ հաշվարկված նպատակային՝ ամբողջական եւ ճյուղային ռազմավարություններ։ Եվ որ ամբողջական արդյունքը տեսնելու համար քայլեր պետք է ձեռնարկվեն բոլոր ճյուղերում, միջոցառումները, ծրագրերը պետք է համալիր իրականացվեն։ Որեւէ ծրագրի չեղարկումը կամ որեւէ միջոցառման հետքայլը կարող է շղթայական հետեւանքով նվազեցնել ընդհանուր արդյունավետությունը։ Չմոռանանք՝ տնտեսությունն ու նաեւ գյուղատնտեսությունը հապաղումներ չեն սիրում։

Թեգեր: գյուղատնտեսությունՏնտեսություն
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում

Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում

Իրաքի հյուսիսը ռիսկի տակ է դնում իր անվտանգությունը

Իրաքի հյուսիսը ռիսկի տակ է դնում իր անվտանգությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist