Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա»

Բաքուն եւ Անկարան կրկին փորձում են անտեսել հիմնախնդրի բուն պատճառը

Ապրիլի 2, 2022
Հանրապետություն
«Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բրյուսելում նախատեսված՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին: Նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին եւ հույս հայտնեց, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկեն ու կհամաձայնեցնեն խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը: Մինչ այդ, ՀՀ վարչապետն ուրվագծեց Հայաստանի դիրքորոշումը երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակի եւ դրա հանգուցալուծման վերաբերյալ, իսկ Արցախի խնդրով Բաքվի արած հայտարարությունները որակեց եռակողմ հայտարարությանը հակասող՝ շեշտելով, որ Ադրբեջանի որոշ պահանջներ փաստացի չկան այդ փաստաթղթում: Նա, մասնավորապես, շեշտեց, որ Արցախի պաշտպանության բանակի լուծարման հարց չի քննարկվել, քանի որ առանց անվտանգությունն ապահովող զինված ուժերի՝ բնիկ հայ բնակչությունը չի կարող ապրել Արցախում:

Այս ելույթից ժամեր անց ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ժամանակ բրյուսելյան հանդիպմանն անդրադարձավ նաեւ Իլհամ Ալիեւը: Վերջինս հայտարարեց, թե պետք է առաջ մղվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Շեշտելով, որ ադրբեջանական կողմը առաջարկել է փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը, Բաքվի առաջնորդը կարծիք հայտնեց, թե դրա հիման վրա Կովկասում խաղաղություն կհաստատվի:

Այս հայտարարությամբ Ալիեւը հակադրվեց իր հյուրի ղեկավարած կառույցի՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խմբի դիրքորոշմանը, ըստ որի՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը լուծելուց հետո: Հայկական կողմն արդեն երկու տասնամյակ հայտարարում է, որ Արցախի Հանրապետության հարցը տարածքային չէ, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր է: Սա լավ գիտի Ալիեւը, եւ ստացվում է, որ առիթը բաց չի թողնում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ կառույցի դիրքորոշմանը հակասող կարծիք հնչեցնելու համար: Եթե այդ փաստն անտեսելով՝ Ալիեւն Արցախի կարգավիճակի հարցը դիտում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման գործընթացից դուրս, ապա հայտարարությունն ինչ-որ տեղ ընկալելի կլինի: Սակայն, հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, հարկ է նշել, որ Ադրբեջանի ղեկավարն ամենեւին էլ այդ համատեքստում չի խոսում: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը միշտ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության երաշխավորն է:

Անկախ վերեւում շարադրված հակասական միտումներից՝ բրյուսելյան հանդիպման օրակարգը երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերի հստակեցման տրամաբանության շրջանակներում է: Նկատենք, որ հայկական կողմն Ադրբեջանի ներկայացրած հայտնի 5 կետերին համաձայնելով հանդերձ՝ առաջարկել էր դրանք լրացնել Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերող նոր կետերով, որոնց քննարկումն անխուսափելի է:

Բրյուսելյան այցի նախօրեին ակտիվություն է ցուցաբերում նաեւ Թուրքիան: Այդ երկրի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն առաջարկել է Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում ունենալ։ Հնարավոր համարելով այդ նպատակով նույնիսկ իր այցը Երեւան՝ Չավուշօղլուն ասել է. «Կարեւորն այս ընթացքում Ադրբեջանի հետ մեր կապն է ու նրա  դիրքորոշումը»։ «Թարգմանենք» Չավուշօղլուի այս հայտարարությունը՝ ասվածի էությունն առանձնացնելով թուրքական դիվանագիտության շղարշող վարագույրից: Թուրքիայի ԱԳ նախարարը, ըստ էության, ասում է, որ առաջնայինն Ադրբեջանի դիրքորոշումն է, բայց վերջինս, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, հայտնում է բացառապես այն, ինչ իրեն ասում է Անկարան: Այսինքն՝ պաշտոնական Բաքվի ապակառուցողական եւ առավելապաշտական մոտեցումները լիովին կառավարվում են Անկարայից, դա են փաստում նաեւ Արցախի հարցում այդ երկու պետությունների նույնանման հայտարարություններն ու տառացի կրկնվող ձեւակերպումները:

Ուզբեկստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Էրդողանը կրկնեց Ալիեւի այն բոլոր ձեւակերպումներն ու որակումները, որոնց հեղինակը նույն ինքը՝ էրդողանն է: Մասնավորապես՝ նա իր խոսքում գնաց իրականության աղճատման՝ ասելով, թե Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից դրանք խախտելու վերաբերյալ որեւէ հայտարարություն քննարկելի չէ։ «Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետեւել է պաշտպանություն»,- հայտարարեց Էրդողանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն պետք է ապահովվեր «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:

Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է 7 շրջաններից զինված ուժերի դուրսբերման եւ հիշատակված չէ 1991 թ. հանրաքվեով անկախացած Արցախի Հանրապետության տարածքների մասին: Բացի այդ, Էրդողանն էլ Ալիեւի նման փորձում է ներկայացնել, թե Ադրբեջանում Արցախի Հանրապետություն միավորում չկա, ինչն առնվազը տարակուսելի է ցանկացած քիչ թե շատ տրամաբանող մարդու համար՝ օրինաչափ հարց առաջացնելով, թե այդ դեպքում 30-ամյա հակամարտության պատճառը ո՞րն է եղել, եւ ինչո՞ւ է այսօր Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանգնած ՌԴ խաղաղապահ զորակազմը:

Տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն հաստատելու համար պետք է դիտարկել բոլոր հարցերը եւ առաջին հերթին հիմնականը՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի խնդիրը: Դրա համար թյուրքական պետությունները պետք է ընկալեն հին արեւելյան իմաստուն խոսքը. «Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա»: Այսինքն՝ հայտարարելով, թե Արցախի խնդիր այլեւս չկա, ամենեւին չի նշանակում, թե այն չկա: Բրյուսելյան հերթական հանդիպումից առաջ տարածաշրջանային իրողություններն աղճատելու նման փորձերը թուրքական կողմի կառուցողական կեցվածքի մասին չեն խոսում: Տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գործընթացում շոշափելի արդյունքների հասնելու համար պետք է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻլհամ ԱլիեւՀայաստանՆիկոլ Փաշինյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցների կիրառման

Արեւմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցների կիրառման

Ավար ժողովրդի ապագան վտանգված է Ադրբեջանում

Ավար ժողովրդի ապագան վտանգված է Ադրբեջանում

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist