Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ծրագիր եւ իրականություն

Ինչպես ենք ի հաշիվ գազի սպառման նվազեցման էլէներգիայի սպառման ավելացման քայլ անելու

Ապրիլի 6, 2022
Հանրապետություն
Ծրագիր եւ իրականություն
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
458
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցյալ դարի վերջին տասնամյակներում էներգախնայողության համաշխարհային առաջավոր փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգակիրների ծախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Էներգախնայողությունն այսօր աշխարհում համարվում է էներգիայի նոր աղբյուր։ Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամական միավոր ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն գումարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար:

Էներգախնայողությունը Հայաստանում նույնպես կարեւորվում է։ Բայց այդ էներգախնայողություն ասվածը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում։ Հասկանալի է՝ հիմա խորհրդային տարիներին բնորոշ շռայլելու սովորույթը շարունակել չենք կարող։ Բայց դժվար է դա չանելը՝ արդեն տեխնոլոգիաներով պայմանավորված:  Տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգախնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաներ: Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե, ասենք, էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, ապա դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում, միեւնույն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախագծերի եւ դրանց առնչվող այլ գործոնների հետ: 

Ինչեւէ, մենք տարբեր ծրագրեր ենք ունեցել՝ էներգախնայողության հետ կապված։ Վերջերս էլ հավանության է արժանացել էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագիրը։ Երբ աչքի անցկացրի այդ փաստաթղթի առաջին փուլի (2022-2024) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, նկատեցի, որ գործողություններից մեկով նախատեսվում է էլեկտրաէներգիայի վերջնական սպառման ավելացում՝ ի հաշիվ բնական գազի վերջնական սպառման նվազեցման։ Հասկանալի է՝ ակնկալիքը հանածո վառելիքի էներգիայի փոխարինումն է էլեկտրաէներգիայով եւ ըստ այդմ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը։

Փորձը ցույց է տալիս, սակայն, որ ինչքան էլ «մեծ նպատակներ» դրվեն՝ ի շահ բնության կամ ինչ-որ խնդրի հանգուցալուծման, նման դեպքերում վերջնական խոսքը սպառողինն է։ Իսկ սպառողն ընտրելու է էժան տարբերակը (մանավանդ, ինչպես ասացի, մեր՝ հիմնականում ոչ էներգախնայող բնակֆոնդի պարագայում)։ Հիմա՝ եթե պետությունը որոշել է այս՝ ի հաշիվ գազի սպառման նվազեցման էլէներգիայի սպառման ավելացման քային գնալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ մտադիր է էլէներգիան գազից էժանացնել, կամ՝ ի՞նչ սակագնային քաղաքականության է պատրաստվում։ Հնարավո՞ր է՝ կիրառվի խորհրդային տարիների այն մոդելը, երբ, օրինակ, Երեւանի 16-րդ թաղամասում, որ գազաֆիկացված չէր, էլէկտրաէներգիան ավելի էժան էր, քան այն թաղամասերում, որոնք գազաֆիկացված էին։

Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էնեգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։ Նա նախ անդրադարձավ մեր մեջբերած օրինակին՝ խորհրդային տարիների մոդելին վերաբերող, եւ նշեց, թե այն ժամանակ կարգավորումները լրիվ այլ են եղել եւ համեմատելի չեն մեր օրերի կարգավորումների հետ. «Գուցե սուբսիդավորվող սակագին էր դրված։ Այն ժամանակ, այսպես ասենք, կոմպենսացրել են գազ չունենալը։ Իսկ հիմա կարգավորումները պետք է բնական լինեն։ Պետությունը չի պատրաստվում ոչինչ սուբսիդավորել։ Որովհետեւ այդ սուբսիդավորելը ճիշտ չէ հիմա՝ մեր ունեցած հնարավորությունների պարագայում։ Մենք հիմա ասում ենք՝ այնպիսի կարգավորումներ կանենք, որ էլէներգիա գործածելն ավելի շահավետ լինի։ Այլ կերպ՝ կան տեխնոլոգիաներ, դրանք կզարգանան, մենք էլ դրան զուգահեռ կդնենք արեւային կայանները, որպեսզի դրան էլ զուգահեռ թուլացնենք գազից կախվածությունը»։

Այնուամենայնիվ, նույն արեւային էներգիան առաջնային էներգիայի մատակարարման կառուցվածքում դեռ աննշան դերակատարություն ունի։ Կախվածություն ունի եղանակային պայմաններից, ունի նաեւ տեխնիկական սահմանափակումներ այսօր։ Ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքը, որոնք կիրառելով՝ կարող ենք հասնել այն օրվան, որ նվազեցնենք գազի սպառումը։ ՏԿԵ փոխնախարարը ի պատասխան նախ նկատեց, որ ընդհանրապես ներմուծվող հանածո վառելիքից կախվածության նվազեցումը գերակա խնդիր է Հայաստանի համար, որին հասնելու հիմնական ճանապարհը վերականգնվող էներգետիկայի առաջընթաց զարգացումն է: Վերջին տասնամյակում առաջնային էներգիայի մատակարարման կառուցվածքում վերականգնվող էներգակիրների մասնաբաժինը տատանվել է 11-12 տոկոսի շրջանակներում: 2019 թ. վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կազմել է 11.7 տոկոս։ Վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացումը դիտվում է էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղվածություն հանդիսացող էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի եւ որակյալ մատակարարման ապահովման կարեւոր գրավական։ Ծրագրային ժամանակահատվածում հատուկ շեշտադրվելու է վերականգնվող էներգիայի արդիական աղբյուրների (արեւային, հողմային, գեոթերմալ) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնումը։ Ծրագիրը նպատակ է հետապնդում մինչեւ 2030 թ. արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։ Եվ այս ցուցանիշի գծով սահմանված թիրախի ապահովման առումով կարեւորվում է էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի գործարկումը, ինչն էապես կբարձրացնի էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը։

«Այս ուղղությամբ, որպես առաջին քայլ, առաջիկայում նախատեսվում է մշակել էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցման բիզնես մոդելների հայեցակարգ։ Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցումը նախատեսվում է հիմնականում իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում՝ դիտարկելով 2 բիզնես մոդել՝ 1. խոշոր արեւային կայան՝ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգի հետ միասին՝ նույն վայրում, 2. առանձնացված էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգեր։ Նախատեսվում է իրականացնել նաեւ ցանցային էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցման հնարավորությունների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ոլորտի լավագույն գործելակերպը։ Էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի գործարկման առումով առանձին կարեւորություն է տրվելու սակագնային քաղաքականությունում փոփոխություններին, որոնք ուղղված են լինելու էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի գործարկման խթանմանը»,-հայտնեց Հ. Վարդանյանը։

Ըստ նրա՝ դեռ մեկ տասնամյակ առաջ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերն այնքան թանկ էին, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման պայմանների ապահովման հնարավոր այլընտրանք չէին դիտարկվում։ Հիմա կուտակիչների շեշտակի գնանկում է նկատվում միջազգային շուկայում, եւ եթե այդ գնանկման միտումը պահպանվի, ապա ընդամենը մի քանի տարի հետո այդ համակարգերը կարող են ավելի շահավետ լինել բնական գազով աշխատող կայանների համեմատ։ Այսինքն՝ երբ կարողանանք արեւային էներգետիկան զարգացնել արդի տեխնոլոգիական ամբողջ մոդուլով, բազիսային դարձնենք (իմա՝ կառավարելի), սակագինը կարողանանք 3.9 ցենտից էժան ստանալ, կկարողանա փոխարինել գազին։

Սա՝ ծրագրերում։ Իսկ առայժմ, հատկապես գյուղերում, տնային տնտեսություններում մարդիկ նույնիսկ գազ սպառելու հնարավորություն չունեն։ Օգտագործում են փայտ, նաեւ՝ աթար…

Թեգեր: էլեկտրաէներգիաէներգախնայողությունՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Բարեկամության գաղտնիքը»

«Բարեկամության գաղտնիքը»

Աչքի տեսածը գույներին վստահողի աշխարհը

Աչքի տեսածը գույներին վստահողի աշխարհը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist