Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուշադրությունը՝ դեպի անմշակ հողեր

Գյուղատնտեսությունն ուշացումեր չի հանդուրժում

Մայիսի 21, 2022
Հանրապետություն
Ուշադրությունը՝ դեպի անմշակ հողեր
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
274
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 18-ին «Ռիա նովոստին» հաղորդեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա. Գուտերեշը կոչ է արել ապահովել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի անարգել մուտքը։ Նույն աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ  հաղորդվել էր, որ նա խնդրել է Մոսկվային չխոչընդոտել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների ելքին, իսկ դրա դիմաց խոստացել է օգնել մեղմել Ռուսաստանի եւ Բելառուսի պարարտանյութերի դեմ պատժամիջոցները։ «Եկեք անկեղծ լինենք,- ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ կազմակերպած «Գլոբալ պարենային անվտանգության ճանապարհային քարտեզ-գործողության կոչ» նախարարական հանդիպման ժամանակ,- պարենային ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է առանց ուկրաինական արտադրության պարենամթերքի՝ համաշխարհային շուկաներին վերաինտեգրման, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից արտադրված սննդամթերքի եւ պարարտանյութերի»։

Սա այն է, ինչ ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբում նշում էինք՝ մի կողմի պատժամիջոցները մյուս կողմի հանդեպ երբեք միակողմանի չեն լինում, վնասներ է կրում նաեւ պատժամիջոցներ սահմանած կողմը։ Այս պարագայում՝ կողմերը։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչու են միջազգային փորձագետներն ու մասնագետները համաշխարհային ճգնաժամ, պարենային անապահովություն ու սննդամթերքի կտրուկ գնաճ կանխատեսում, միայն մեկ թիվ մեջբերենք. աշխարհում ցորենի եւ գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժինն է, եւ, ընդհանրապես, այս երկու երկրները սննդամթերքի խոշորագույն արտադրողներից են։

Հայաստանն էլ այս ճգնաժամից անմասն չի մնա։ Ճիշտ է՝ մենք այնքան ինտեգրված չենք միջազգային շուկաներին, որ բոլոր ցնցումներն ուղղակի անդրադառնան մեզ վրա, բայց եւ այնքան էլ զերծ չենք այդ շուկաներից, որ չկրենք բացասական ազդեցությունները։ Մանավանդ երբ խոսքը մի պարենամթերքի՝ ցորենի մասին է, որով Հայաստանը ոչ միայն ինքնաբավ չէ, այլեւ մեծամասամբ ներկրում է։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ 2021 թ. տվյալներով ինքնաբավության ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է։

Թեեւ թե՛ գործարարները եւ թե՛ տնտեսագետները նշում են, որ, համենայնդեպս, այս պահի դրությամբ խուճապի կարիք չկա, որովհետեւ Ռուսաստանի (որտեղից հիմնականում ներկրում ենք մեր ցորենը) արգելքը գոնե մեր մասով վերարտահանման կտրվածքով է։ Այսինքն՝ սահմանված չափով մեր պահանջարկը բավարարում ենք, բայց ավելին բերել եւ արտահանել չենք կարող։ Այո, ա՛յս պահի դրությամբ խուճապի կարիք չկա։ Բայց մենք չգիտենք, չէ՞, թե ռուս-ուկրաինական ճգնաժամն ինչքան կտեւի, ծավալումներն ինչ ուղղությամբ կգնան, աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ եւ, ըստ այդմ, տնտեսական ինչ պատժամիջոցներ կհետեւեն։ Իսկ եթե այնպիսի սցենար զարգանա, որ Ռուսաստանը, սեփական պարենային ապահովության խնդրից ելնելով, ընդհանրական արգելք սահմանի՝ առանց Հայաստանի կամ ԵԱՏՄ երկրների հանդեպ բացառությունների։ Այս դեպքում ի՞նչ ենք անելու։ Այլ ուղիների մասի՞ն ենք մտածելու։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ այլ ուղիները չեն մտածելու իրենց պարենային անվտանգության մասին։ Այդ դեպքո՞ւմ ինչ ենք անելու։ Չմոռանանք, որ մեր երկրի սոցիալական վիճակով պայմանավորված՝ հացը մեր պարենային զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում։

Հետեւաբար, մեր խնդիրն այնպես անելն է, որ գոնե ցորենի մասով հնարավորինս քիչ կախված լինենք աշխարհատնտեսական զարգացումներից։ Իմա՝ բազմիցս նշել ենք, որ պետք է հնարավորինս բարձրացնենք այս պարենի մասով մեր ինքնաբավության մակարդակը։ Բայց կարեւոր մի հանգամանք նշենք։ Մասնագետները հուշում են, որ դա, սակայն, անպայման պետք է անել անմշակ հողերի հաշվին։ Այդպիսով եւ՛ հողերը շրջանառության մեջ կդնենք, եւ՛ ինքնաբավության մակարդակը գոնե փոքր-ինչ կբարձրացնենք, եւ՛ այլ ոլորտ չի տուժի։ Օրինակ՝ անթույլատելի է ցորեն ցանել խաղողագործական, այգեգործական հողատարածքներում։ Այլ կերպ՝ այնպես պետք է անել, որ գյուղատնտեսության մի ճյուղի զարգացմամբ մեկ այլ ճյուղ չտուժի։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում դեպի անմշակ հողերը գնալ։

Ուշադրություն դարձնենք կարեւոր մեկ այլ հանգամանքի եւս. այսպես ասել ու սպասել ցորենով ինքնաբավության (ոչ միայն) մակարդակի բարձրացմանը, անհեթեթ է։ Գործն անհնար է անել առանց պետության գործուն մասնակցության։ Պետությո՛ւնը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածին շոշափելի աջակցություն եւ երաշխիքային մեխանիզմներ տրամադրելով։ Ի վերջո, եթե պետությունն ուզում է պատրաստ լինել հնարավոր վատագույն սցենարներին եւ պաշարներ ունենալ, ապա պետք է օր առաջ մտածի այդ մասին։ Որովհետեւ գյուղատնտեսությունը ոլորտ է, որ ուշացումներ չի հանդուրժում, ուշացումը սեզոն ու տարի է արժենում, որն էլ հնարավոր է արտակարգ իրավիճակներում մեզ պակասորդի առաջ կանգնեցնի։ Մենք պե՛տք է ունենանք ճգնաժամային ծրագիր եւ այդ վիճակից դուրս գալու հաշվարկված ձեռնարկվող քայլեր։ Չանել դա, երբ ներուժը կա, անհասկանալի կլինի։ Գյուղատնտեսությունը սիրո պես բան է։ Իսկ ապրելու համար այդ սերը փայփայել է պետք։

Թեգեր: գյուղգյուղատնտեսությունՄԱԿցորեն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պետք է տալ այն, ինչ ունենք. սա է փոխադարձ համագործակցության բանաձեւը

Պետք է տալ այն, ինչ ունենք. սա է փոխադարձ համագործակցության բանաձեւը

ՆԱՏՕ-ի շուրջ «առեւտուրը» կարող է թանկ արժենալ

ՆԱՏՕ-ի շուրջ «առեւտուրը» կարող է թանկ արժենալ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist