Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՆԱՏՕ-ի շուրջ «առեւտուրը» կարող է թանկ արժենալ

Էրդողանի հայտարարությունն ավելացնում է Անկարայի հակառակորդների թիվը

Մայիսի 21, 2022
Միջազգային
ՆԱՏՕ-ի շուրջ «առեւտուրը» կարող է թանկ արժենալ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
402
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան կարող է ավելացնել իր հակառակորդների թիվն ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ «առեւտուր» սկսելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու պայմանների վերաբերյալ: Դա երեւում է ամերիկյան կոնգրեսականների հայտարարություններից: Վերջիններս ենթադրում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկսած «առեւտուրը» դաշինքում տեղի համար սպառնում է խափանել Անկարային չորրորդ սերնդի F-16 կործանիչների տրամադրումը: Փորձագիտական շրջանակներում չեն կասկածում, որ թուրքական կողմի պահանջները, իրոք, կարող են չեզոքացնել դիվանագիտական այն կապիտալը, որը նրան հաջողվել է կուտակել ուկրաինական իրադարձությունների շնորհիվ:

Այն մասին, որ Անկարայի կողմից ֆիննական ու շվեդական հայտերի արգելափակումը կարող է հանգեցնել F-16-ների մատակարարման եւ Թուրքիայի ունեցած մոդելների արդիականացման գործարքների չեղարկման, հայտարարել է հանրապետական կոնգրեսական Մայք Մակկոլը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ է:

«Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խափանում եղավ այն պահին, երբ Էրդողանը հայտարարեց, որ ինքը, հնարավոր է, չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը: Դա խնդիր է լինելու Թուրքիայի համար»,-հայտարարել է օրենսդիրը «Defense News»-ին տված հարցազրույցում: Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը, իր հերթին, նկատել է, որ Անկարան «պետք է ինչ-որ բացատրություն տա» իր դիրքորոշման համար, չնայած չի բացառել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը երկխոսություն է պահանջում:

Անկարան այս հարցում ցուցադրում է իր վճռականությունը: Նախօրեին Էրդողանը մի առիթով ասել է, որ իր երկիրը չի կարող թույլատրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ այդ երկրները «տուն են դարձել» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապված մարդկանց համար, կուսակցություն, որի հետ Թուրքիան պատերազմում է արդեն երկար տարիներ: «Ներկայումս մենք լիազորություններ ունենք,- նկատել է Թուրքիայի ղեկավարը:- Եվ եթե որեւէ պետություն «ոչ» է ասում, մյուսները չեն կարող այդ երկրներին ընդգրկել դաշինքում: Ֆինլանդիայի ու Շվեդիայի հարցում մենք վճռական ենք տրամադրված: Դա հատկապես վերաբերում է Շվեդիային: Նրանք ահաբեկչության կենտրոն են, ահաբեկչության ամուր օջախ»:

Անկարայի պահանջների ցանկը, որը հրապարակել է թուրքական «Sabah» թերթը, բաղկացած է 10 կետից՝ հստակեցնել սկանդինավյան երկրների դիրքորոշումը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կարգավիճակի վերաբերյալ, հրաժարվել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի խորհրդարաններում խմբավորման անդամներին ընտրելուց, դադարեցնել ռազմական օգնությունը Սիրիայի հյուսիսարեւելյան տարածքն զբաղեցնող քրդական կազմավորումներին, բացառել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ղեկավարների հետ պաշտոնական շփումները, պայքար «ընդդեմ Թուրքիայի ապատեղեկատվության» դեմ, Թուրքիային «ահաբեկիչների» արտահանձնման արագացված ընթացակարգի մեկնարկ, Անկարայի դեմ «դաշինքի ոգուն հակասող» գործողությունների մերժում, «ահաբեկչության դեմ պայքարի» ոլորտում միասնական մեխանիզմի ստեղծում, Թուրքիային անհարմար ոչ կառավարական կազմակերպությունների հաշիվների արգելափակում եւ նրանց կողմից դրամահավաքի լիակատար արգելք:

Արեւմտյան հանդեսների անանուն աղբյուրներն առանց երկիմաստության հասկացնում են, որ պայմանների ցանկը կարող է շատ ավելի ընդարձակ լինել եւ ներառել, օրինակ, ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար սահմանված պատժամիջոցների վերացումը։ Ի դեպ, Հյուսիսային Եվրոպայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործունեության սահմանափակումն առայժմ հիմնական պայմանն է:

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը փորձել է նվազեցնել Անկարայի առարկությունների նշանակությունը։ Լրագրողների հետ շփումներում Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ «ամեն ինչ լավ է լինելու»։ Ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջեյք Սալիվանը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Էրդողանը, ի վերջո, կանաչ լույս կվառի Ստոկհոլմի ու Հելսինկիի առջեւ՝ դաշինքին միանալու համար։ «Մենք վստահ ենք, որ, ի վերջո, Ֆինլանդիան եւ Շվեդիան արդյունավետ անդամակցության գործընթաց կանցկացնեն, եւ Թուրքիայի խնդիրներն էլ կլուծվեն,- ասել է նա։- Ֆինլանդիան ու Շվեդիան այդ ուղղությամբ ուղղակիորեն Թուրքիայի հետ են աշխատում, բայց մենք նույնպես խոսում ենք թուրքերի հետ՝ փորձելով օգնել»:

Սակայն նման լավատեսությունը կարող է համոզիչ չլինել Կոնգրեսի համար, որից մեծապես կախված է թուրքական «F-16» կործանիչների բազայի թարմացման հարցը։ ԱՄՆ-ից չորրորդ սերնդի նոր կործանիչներ ձեռք բերելու եւ արդեն ունեցածները արդիականացնելու Անկարայի խնդրանքը շատերն անվանել են «վստահության վերջին փորձություն» ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ:

Անվտանգության ոլորտում հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերն իրենց տրամադրության տակ ունեն մոտ 250 F-16 կործանիչներ։ Առանց դրանց արդիականացման Անկարան կարող է կորցնել օպերատիվ հնարավորություններն օդում։ Առավել եւս՝ Թուրքիան նոր սերնդի F-35 կործանիչ չի ստացել ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու արդյունքում ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

F-16-ի գործարքն ինքնին ունի թույլ կողմեր, որոնցից կարող են օգտվել Թուրքիայի հակառակորդները Կոնգրեսում եւ լոբբիստական միջավայրում: Այսպես՝ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի տվյալներով՝ նույնիսկ չորրորդ սերնդի կործանիչների վաճառքը կարող է հղի լինել երրորդ երկրներ գաղտնի տեխնիկական տեղեկատվության արտահոսքով։ «Թուրքիան հեռացվեց F-35-ի արտադրության ծրագրից հիմնականում այն մտավախությունների պատճառով, որ կործանիչների հնարավորությունները կվտանգվեն, եթե տեղակայվեն C-400-ի հետ, կամ էլ դրանք աշխատեն ռուսական տեխնիկայի մոտակայքում»,- հիշեցնում են նշված ինստիտուտում՝ շեշտելով, որ այն F-16-ի ռադարը, որը ցանկանում է ձեռք բերել Թուրքիան, ներառում է տեխնոլոգիա, որը շատ նման է F-35-ում օգտագործվող տարբերակին:

Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է մերձավորարեւելյան ժողովրդավարության նախագծում թուրքական ծրագրի համակարգող Մերվե Թահիրօղլուն, Շվեդիայից ու Ֆինլանդիայից Թուրքիայի պահանջները, անկասկած, հակառակ ազդեցություն կունենան հենց նրա վրա: «Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, հրապարակայնորեն սառնասրտություն կպահպանի, կգործի բարեկամաբար եւ կփորձի լիցքաթափել լարվածությունը,- բացատրել է փորձագետը:- Սակայն փակ դռների հետեւում այս քայլը, հավանաբար, Անկարային կզրկի այն բարեհաճությունից, որը նա վերջերս վաստակել է Վաշինգտոնում՝ Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր վաճառելով: Կարճաժամկետ հեռանկարում Կոնգրեսի համար դժվար կլինի Էրդողանի հայտարարություններից հետո թույլատրել F-16-ների արտահանումը Թուրքիա»։

Թահիրօղլուն հատկապես մատնանշում է Անկարայի վարքագծի նոր գծի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դիրքորոշման միջեւ հակասությունը: Վերջինս այցելել է Վաշինգտոն եւ անվերապահ աջակցություն հայտնել ռազմական բլոկի ընդլայնման գաղափարին։ Երկարաժամկետ հեռանկարում այս քայլը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ում Էրդողանի վարկանիշի վրա՝ որպես դաշինքի խիստ խնդրահարույց անդամի։

Թեգեր: C-400F-16F-35ԹուրքիաՆԱՏՕՇվեդիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՖինլանդիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ինչո՞ւ համար էիք ինձ որոնում. դուք չգիտէի՞ք, թէ պետք է, որ ես իմ Հօր տանը լինեմ»

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 40 հազար մարդ է տեղահանվել

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 40 հազար մարդ է տեղահանվել

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist