Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մայիսի 28՝ հայկական պետականության նորագույն փուլի մեկնարկ

Պետականության վերականգնման յուրաքանչյուր շրջան ուղեկցվել է մեր բնօրրանի համար գոյամարտով

Մայիսի 28, 2022
Հանրապետություն
Մայիսի 28՝ հայկական պետականության նորագույն փուլի մեկնարկ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովուրդը վեց հարյուրամյակ՝ մինչեւ 1918 թվականը, ապրում եւ արարում էր անկախ պետականության տեսլականով: Հայերը դարեր շարունակ զարգացնում էին այլ պետականություններ, ծանրակշիռ ներդրում ունենում համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի ձեւավորման գործում, ծաղկեցնում իրենց բնօրրանը, բայց օտարի պետականության ներքո: Բագրատունիների թագավորության Անիի անկումից հետո 1000 տարի, իսկ Կիլիկյան հայկական թագավորությունից հետո 6 դար Մեծ Հայքում հայոց պետականության տարրերի հիմնական կրողը Հայկական առաքելական սուրբ եկեղեցին էր, որն իր շուրջն էր համախմբել քրիստոնեական համայնքը: Այն հարյուրամյակներով հայ մշակութային, հոգեւոր, կրթական, գիտական եւ իրավական մտքի դարբնոցն էր դարձել: Կիլիկիայի հայկական թագավորության գոյության երեք դարերի ընթացքում ձեւավորվել էին հայկական պետականության ժամանակի առաջադեմ տարրերը, որոնք էլ հետագա՝ 14-20-րդ դարերին իրենց էական դերն ունեցան հայապահպանության կարեւորագույն գործընթացում:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին օսմանյան Թուրքիայում ահագնացան  հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական գործողությունները, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնը: Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը հայ ժողովրդին պարտադրեց ինքնապաշտպանական պատերազմի դուրս գալ եւ, թոթափելով ցեղասպանվածի հոգեբանությունը, 1918 թ. մայիսյան հաղթանակների լուսապսակը դարձնել Հայկական ազգային խորհրդի հռչակած Հայաստանի Հանրապետությունը:

Անկախության հռչակման այդ բաղձալի օրվան նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պատմական հաղթանակներն Արեւելյան Հայաստանը հայաթափելով Ադրբեջանին միանալու ձգտող թուրքական զորքերի նկատմամբ: Անդրկովկասում թուրքերի դեմ տարած հաղթանակներով հայ ժողովուրդը ստեղծել էր անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ իր պետականությունը վերականգնելու համար: Մայիսի 26-ին Սարդարապատում մեր տարած պատմական հաղթանակից հետո գիշերով լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, ինչն էլ առաջին քայլն էր դեպի առաջին հանրապետության հռչակումը: 

Մայիսի 29-ին Հովհաննես Քաջազնունին նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը: 1918 թ. հուլիսի 24-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը, Հայաստանի ազգային դրոշ հռչակվեց եռագույնը։ Նույն տարվա օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը: 1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, իսկ հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որոնցից 72-ը ներկայացնում էին ՀՅԴ-ն, 4-ը՝ էսեռներին, 1-ը անկուսակցական էր, 2-ը՝ թուրք-թաթարներ եւ 1-ը՝ եզդի։ 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Առաջին հանրապետության կառավարությունը 1920 թ. մարտին ստեղծեց երդվյալ ատենակալների դատարանը, իսկ մեկ ամիս անց՝ ազգային դրամը։

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երեւան մտան 11-րդ կարմիր բանակի զորամիավորումները, եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: Հազարամյակների ընթացքում ձեւավորված պետականության տարրերի վրա կարճ ժամանակով վերագտած պետականությունը եւ նրա ժամանակակից ինստիտուտներն այն նախադրյալներն էին, որոնք հիմք դարձան, որպեսզի Խորհրդային Միությունից անկախացման առաջին գործընթացները մեկնարկեն հայկական երկու պետություններից՝ Հայաստանից եւ Արցախի Հանրապետությունից:

Առաջին հանրապետությունը ոչ միայն պատմաքաղաքական, այլեւ հոգեբանական ահռելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Անիի եւ Կիլիկիայի կորստից հետո մեր ժողովուրդը վերջապես վերագտավ իր անկախ պետականությունը: Այն այլեւս անշրջելի գործընթաց էր, որը հազարամյակների խորքից քայլով հայ ժողովրդին տանելու էր հավերժի ապագան: Առաջին հանրապետության գոյությունը  նախանշեց նաեւ Խորհրդային Հայաստանի ղեկավարության քայլերը՝ անկախ պետականության տարրերը պահպանելու եւ մինչեւ երկրորդ հանրապետություն հասցնելու համար:

Հայաստանի Հանրապետությունը վեր հառնեց հերթական՝ Արցախյան ազատամարտի դաշտում: Մեր ողջ գոյության ընթացքում իր պատմության արահետով շարժվելիս հայ ժողովրդի ամեն մի քայլ դեպի պետականության նոր փուլ կատարվում է գոյապայքարի ճակատամարտերի միջոցով: Նորանկախ Հայաստանը 2020 թ. արդեն երրորդ ճակատամարտը տվեց իր պատմական բնօրրանում ապրելու իրավունքի համար: Ամեն անգամ մեր պետականությունը վերագտնելու համար վճարում ենք ամենաթանկ գինը՝ ազգի ընտրյալների արյունը, որն անկասելի է դարձնում դեպի ապագա եւ զարգացում գնալու սերունդների ընթացքը, անբեկանելի՝ մեր կամքը:

Թեգեր: անկախությունՀայաստանՍարդարապատ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, կարող ենք զրկվել նաեւ ապագայի պատմությունից»

«Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, կարող ենք զրկվել նաեւ ապագայի պատմությունից»

Գազի միասնական շուկան եւ Հայաստանը

Գազի միասնական շուկան եւ Հայաստանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist