Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աշխարհաքաղաքական մարտահրավերներ

Տնտեսական նոր կառուցակարգի պարտադրանքով

Հունիսի 15, 2022
Հանրապետություն
Աշխարհաքաղաքական մարտահրավերներ
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանձնարարել է վերագնահատել 2019-2025 թթ. ռազմական ծրագրավորման օրենքը. «Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին առաջիկա շաբաթների ընթացքում վերագնահատել ռազմական ծրագրավորման օրենքը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը»։ Այս մասին RBC-ն հունիսի 13-ին հաղորդեց՝ նշելով, որ Մակրոնը սպառազինության արդյունաբերության «Eurosatory 2022» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է, թե Ֆրանսիան թեւակոխել է պատերազմական տնտեսության շրջան, երբ երկիրն այլեւս չի կարող ապրել «տարեկան ծախսերի ծրագրավորմամբ»։ Ֆրանսիայի նախագահը դեռ 2017 թ. սկսել է մեծացնել պաշտպանական ծախսերը։ BFM TV-ի տվյալներով՝ 2022 թ. պաշտպանության նախարարության բյուջեն կրկին կավելանա մինչեւ 40.9 միլիարդ եվրո՝ 2019-2025 թթ. պլանի համաձայն։ Մակրոնի խոսքով՝ սպառնալիքների աճը, այդ թվում՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը, Փարիզին ստիպում են «ավելի արագ գործել» այս հարցում։ Մակրոնը նաեւ կոչ է արել ուժեղացնել եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը, որը պետք է «շատ ավելի ուժեղ լինի»՝ հաշվի առնելով ուկրաինական իրավիճակի պատճառով ռազմական կարիքների աճը: «Մենք պետք է ստեղծենք շատ ավելի ուժեղ եվրոպական պաշտպանական արդյունաբերություն եւ արդյունաբերական ու տեխնոլոգիական բազա»,- նշել է նա։

Այս փաստը մեջբերեցինք մեկ նպատակով՝ ավելի հասկանալի դարձնելու, որ աշխարհաքաղաքական իրավիճակը նոր իրողություններ է թելադրում, եւ այդ թելադրանքը մեզ համար հրամայական դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Այլ կերպ՝ հաշվի առնելով նույն այդ իրավիճակը, տարածաշրջանում (եւ ոչ միայն) թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը, մեր աշխարհագրական դիրքը, տեղն ու դերը՝ ապագայում էլ պատերազմները բացառել պետք չէ: Այսինքն՝ պետք է պատրաստ լինել, իսկ պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ, հետեւաբար՝ նաեւ ուժեղ տնտեսություն։ Եթե ավելի պարզ, ինչպես մեր տնտեսագետներն են պնդում, մեզ պետք է նոր որակի տնտեսություն եւ ուժերի մոբիլիզացում։ Այն է՝ մենք ոչ թե պետք է զիջենք անվտանգությունը ի նպաստ տնտեսական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսությունը իր ողջ ներուժով պետք է ծառայեցնենք անվտանգությանը։

Ի դեպ, մեր տնտեսագետները դեռ 44-օրյայի ընթացքում էին այս մասին խոսում՝ թե՛ օրվա եւ թե՛  հեռանկարի պահանջներից ելնելով։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համոզված է, թե պետք է այնպես անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն իրապե՞ս կարող է դառնալ բարձր տեխնոլոգիական երկիր։ Մասնագետները վստահ են՝ այո։ Չմոռանանք, որ խորհրդային շրջանում մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ եւ Երեւան: Այսօր էլ ունենք ներուժը, ուստի զարգացման հնարավորությունը բաց թողնելը բացատրություն չի ունենա։

Որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից ելնելով՝ մեր ամբողջ տնտեսությունը պետք է ծառայեցնենք ռազմարդյունաբեությանը, անհերքելի ճշմարտություն է։ Ու սա նաեւ հենց տնտեսության իսկ շահից է բխում։ Բանն այն է, որ ամենակարեւոր ոլորտը, որտեղ կա ներուժ, եւ հնարավոր է պետական խթանող եւ ուղղորդող քաղաքականության միջոցով կարճ ժամանակում հասնել արդյունքների, ՏՏ ոլորտն է (ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի համոզմունքն է)։ Սա, իր հերթին, կնպաստի տնտեսության բազմազանեցմանը։ Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա որեւէ արտաքին ուժ մեր փոխարեն դա չի անի։

Բացի այդ, հենց ՏՏ ոլորտը՝ նշյալ ուղղությամբ այն հատվածն է, որ կարո՛ղ է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Մասնավորապես՝ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ տնտեսության կառավարման մեջ ներմուծվեն պլանային կառավարման նոր սկզբունքներ։ Եթե ավելի հակիրճ՝ մեզ պետք է մոբիլիզացիոն տնտեսություն։ Եվրոպան ինքն է անցնում «պատերազմական տնտեսության» շրջանի (Ֆրանսիա, Գերմանիա)։ Մարտահրավերներից ելնելով՝ մոբիլիզացիոն տնտեսությունն անպայման պետք է շեշտադրի նաեւ գյուղատնտեսության զարգացումը՝ պարենային ապահովության խնդրի համապատկերում։ Մեր պարագայում՝ նաեւ տարածքային զարգացման կարեւորությունը շեշտելով։

Այլ ճանապարհ, քան տնտեսապես զորեղանալը, մենք չունենք։ Միայն այդպես ենք կարողանալու զսպել մեր հանդեպ թշնամական քաղաքականության իրացման գործողությունները։ Չունեցա՞նք ուժեղ տնտեսություն, կունենանք անվտանգության ու պաշտպանության խարխլված հիմքեր։ Դրա հետեւանքը կլինի այն, որ տարածաշրջանում լիովին կմեկուսանանք եւ կկորցնենք մեր ուղենիշը։ Իսկ մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ այսպիսի հանգամանքերում ոչ մի փաստաթուղթ՝ խաղաղության միջազգային երաշխիքներով հանդերձ, մեզ չի փրկում։ Ոչ էլ աշխարհն է այսօր փոխվել, որ հրաշքներ մատուցի։ Հետեւաբար, բացառապես ազգային շահերից բխող տնտեսական իրատեսական քաղաքականությունն է, որ մեզ գործուն անվտանգային երաշխիքներ կտա։

Թեգեր: ԱԹՍԱրցախԷմանուել ՄակրոնպատերազմՏնտեսությունՖրանսիա
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Խաղաղության գինը

Խաղաղության գինը

Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումը գոյաբանական անհրաժեշտություն է

Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումը գոյաբանական անհրաժեշտություն է

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist