Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խաղաղության գինը

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի օրակարգը հագեցած է լինելու

Հունիսի 15, 2022
Միջազգային
Խաղաղության գինը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետք է լուծվեին մի շարք առանցքային հարցեր, առաջին հերթին՝ նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը, որը սահմանելու է դաշինքի առաջնահերթությունները առաջիկա տարիների համար։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման եւ ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցեր: Սակայն վերջին օրերին պարզ դարձավ, որ նախանշած օրակարգը որոշակի փոփոխություններ կարող է ունենալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում կիրակի օրը հայտարարել էր, որ Մադրիդի գագաթնաժողովը չի դիտարկում որպես Ֆինլանդիային եւ Շվեդիային հյուրընկալելու վերջնաժամկետ, որոնց անդամակցության գործընթացը հետաձգվում է թուրքական առարկությունների պատճառով։ «Թուրքիայի պնդումները նորություն չեն։ Թուրքիան կենսական դաշնակից է, եւ երբ դաշնակիցը բարձրացնում է անվտանգության խնդիրներ, մենք պետք է լուծենք դրանք»,- հավելել էր Ստոլտենբերգը՝ հույս հայտնելով, որ «խելամիտ ժամկետում» տարաձայնությունները կլուծվեն։

Սակայն, ինչպես երեւում է, «տարաձայնությունները» կամ այլ կերպ ասած՝ թուրքական նախապայմանները հատել են Ֆինլանդիայի համար թույլատրելի սահմանը։ «Ֆինլանդիան արել է հնարավոր ամեն ինչ Թուրքիայի մտահոգությունները փարատելու համար։ Մենք լրջորեն ենք վերաբերվել ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի հարցերին։ Այս պահից Ֆինլանդիան այլեւս ոչինչ չի կարող անել»,- հայտարարել էր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն՝ նշելով, որ իրենք չեն միանա Հյուսիսատլանտյան դաշինքին առանց Շվեդիայի։ Մինչդեռ հունիսի սկզբին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Խաավիստոն վստահություն ուներ Թուրքիայի հետ փոխզիջման գալու հարցում՝ առաջարկելով գործողությունների ծրագիր։ «Բայց, իհարկե, այս բանակցություններում երկու կողմից էլ անհրաժեշտ է բարի կամք դրսեւորել»,- ասել էր նա «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Ուկրաինային ու դրա շուրջ ստեղծված իրավիճակին, ապա դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխան չունի, թե որքան կտեւի դիմակայությունը։ Տարբեր առիթներով Արեւմուտքի երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ պետք է պատրաստ լինել երկար պատերազմի։ Այս անգամ Ստոլտենբերգը բավական ուշագրավ հայտարարություն է արել «խաղաղության գնի» վերաբերյալ. «Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն. Հարցն այն է, թե որն է լինելու դրա գինը։ Որքա՞ն տարածք, ազատություն եւ ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այս աշխարհի համար: ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ բանակցային սեղանի շուրջ ամենաուժեղ դիրքերը տրամադրելու հարցում, որը կօգնի դադարեցնել ռազմական գործողությունները»,- «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ՝ ասել է նա՝ հավելելով, որ Արեւմուտքի խնդիրն է այնպես անել, որ Կիեւը ստիպված չլինի տարածքային զիջումների եւ անկախության կորստի գնալ։ Նկատենք, որ եթե նախկինում շեշտադրվում էր «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» հանգամանքը, ապա այս վերջին ձեւակերպումները հիմք են տալիս մտածելու, որ Արեւմուտքը, այնուամենայնիվ, չի բացառում տարածքային որոշ փոփոխությունների հետ համակերպումը, քանի որ հիմնական նպատակներից կարելի է համարել ռազմական գործողությունների աշխարհագրական ընդլայնման անթույլատրելիությունը։ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցի առկախումը, Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը հուշում են, որ Եվրոպական երկրների անվտանգային համակարգը արդիականացման հրամայականի առջեւ է կանգնած։

Հենց այդ տրամաբանության շրջանակներում է, որ թե ԵՄ-ն, թե ՆԱՏՕ-ն խնդիր են դրել լուրջ փոփոխություններ կատարել անվտանգության ապահովման համակարգում։ Այդ միտումներն են ամփոփված Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի օրակարգում եւ բուն խորագրի մեջ. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողով 2022. հարմարվել ապագային»։ Նոր ռազմավարության հայեցակարգով փոխվելու է Ռուսաստանի կարգավիճակը, մինչ այժմ այս երկիրը համարվում էր գործընկեր, սակայն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով դաշինքը հանում է նրան գործընկերների թվից։ Մեկ այլ առաջնահերթ խնդիր է համարվում Չինաստանի աճող ռազմական ներուժը զսպելու հարցը։ Վաշինգտոնը նրան դիտարկում է որպես մի երկիր, որն ունակ է վերափոխել գոյություն ունեցող միջազգային կարգը հօգուտ իրեն: Այս դեպքում ԱՄՆ-ը դիմում է դաշնակից երկրներին ու գործընկերներին: Նրանք նաեւ կոչ են անում հակազդել Պեկինի աճող ազդեցությանը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Միաժամանակ դաշինքի 30 երկրների ղեկավարներից բացի, սպասվում է 20 դաշնակից պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաեւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերները, մասնավորապես, ներկայացուցիչներ Ճապոնիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ Հարավային Կորեայից։ Մասնակցության հրավեր է ստացել նաեւ Վրաստանը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում քայլեր են ձեռնարկելու դաշինքն «ավելի վտանգավոր եւ մրցունակ աշխարհին» հարմարեցնելու համար: Դրա հիմնական ուղղություններից է նշել զսպման եւ պաշտպանության հետագա ամրապնդումը, այդ թվում՝ արեւելյան տարածաշրջանում, որտեղ նախատեսվում է մեծացնել մարտունակ ուժերի քանակը։

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՇվեդիաՖինլանդիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումը գոյաբանական անհրաժեշտություն է

Իրան-Հայաստան փոխհարաբերությունների սերտացումը գոյաբանական անհրաժեշտություն է

Սիրիայում վտանգներն ակնհայտ են դարձել

Սիրիայում վտանգներն ակնհայտ են դարձել

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist