Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-թուրքական հարաբերություններում երրորդ երկրի ուրվականի գործոնը

Բաքուն խանդով է ընդունում կարգավորման գործընթացը

Հուլիսի 2, 2022
Հանրապետություն
Հայ-թուրքական հարաբերություններում երրորդ երկրի ուրվականի գործոնը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
193
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցել ադրբեջանական գործոնի վրա: Ինչպես 1990-ականների սկզբին Անկարան ՀՀ-ի հետ սահմանը փակեց Արցախի տարածքների ազատագրման փաստով պայմանավորված, այնպես էլ այսօր հարաբերությունների հիմքում դնում է Երեւան-Բաքու բանակցությունների օրակարգային հարցերը:

Ադրբեջանը խանդով է հետեւում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչպես տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ցանկացած գործընթացի, որն առնչվում է Հայաստանի հետ: Բաքուն նույնիսկ ազդեցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բանագնացների հանդիպման վայրի որոշման հարցում: Հայկական կողմի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի վերջին հարցազրույցից պարզվում է, որ պայմանավորվածությունների համաձայն՝ բանագնացների հանդիպումները Երեւանում եւ Անկարայում տեղի չեն ունենում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

Բաքուն փորձում է օգտագործել ճնշման բոլոր հնարավոր միջոցները Հայաստանից  միակողմանի զիջումներ կորզելու համար: Նման մարտավարությունը ոչ միայն կառուցողական չէ, այլեւ իրատեսականից էլ է հեռու, որը միանշանակ կարգելակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին արդեն հայտարարում է Հայաստանի բանագնացը:

ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, իր հարցազրույցում նկատելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից եւ քաղաքական կամքից, հայտարարեց. «Ինչպես տեսնում եք, մինչեւ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է… Ես չէի ասի, որ շատ ոգեւորված սկսվեց ամեն բան, նաեւ չէի ասի, որ հիմա կա հիասթափություն: Գործընթաց է, այո, այդ գործընթացը դեռ չի տվել շոշափելի արդյունքներ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տալ, բայց չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»:

ՀՀ-ի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը մոսկովյան հանդիպումից հետո երեկ երրորդ անգամ հանդիպեցին Վիեննայում, այն դեպքում, որ երբ մեկնարկում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կողմերը պայմանավորվել էին հանդիպումներ անցկացնել նաեւ Երեւանում եւ Անկարայում:

Ինչպես եւ կանխատեսելի էր, հերթական անգամ հանդիպմանը շոշափելի առաջանցիկ քայլ չարձանագրվեց, քանի որ թյուրքական կողմն այն պայմանավորում է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններով, իսկ վերջինում Բաքվի ապակառուցողական մոտեցման պատճառով կարգավորման գործընթացները ծայրահեղ դանդաղ են ընթանում:

Հերթական՝ արդեն 4-րդ հանդիպմանը հայ եւ թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը, որի շուրջ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում են իրականացրել:

Վերոշարադրյալ գործընթացներից ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-ադրբեջանական կարգավորումների գործընթացների փոխադարձ պայմանավորումը խոչընդոտում է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության մեկնարկին: Երեւույթը, ըստ էության, նշանակում է Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացներում նախապայմաններով առաջնորդվել, իսկ պաշտոնական Երեւանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ չէ նախապայմաններով հարաբերություններ հաստատել Անկարայի հետ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանՌուբեն Ռուբինյանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

Մադրիդյան գագաթնաժողովի արդյունքները

Մադրիդյան գագաթնաժողովի արդյունքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist