Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանի ռազմական ագրեսիան կարելի է զսպել

Դա կարող են անել Հայոց բանակն ու միջազգային հասցեական գնահատականը

Սեպտեմբերի 17, 2022
Հանրապետություն
Երբ հայատյացության քարոզը դուրս է հորդում հարեւան երկրի սահմաններից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան շարունակվում է։ Պաշտոնական տվյալներով՝ երեկվա դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հայկական կողմը նշում է, որ զինված ուժերը կարողացել են վեց դիրք վերադարձնել, սակայն չի նշվում, թե որքանն են մնում ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում բավական մտահոգիչ թվեր են հիշատակվում, որոնք նպատակահարմար չէ նշել։ Իրավիճակի լրջությունը հուշում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ եթե մինչ ադրբեջանական ագրեսիան Ջերմուկ քաղաքից մինչեւ սահման թշնամու հեռավորությունը եղել է 11-12 կմ, ապա ներկայում այն 4.5 կմ է։ Այդ մասին նա ասել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Ջերմուկ քաղաքում երեկվա հանդիպման ժամանակ։ Ռազմավարական խորության բացակայության պայմաններում չափազանց կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր դիրք, առավել եւս եթե այն ռազմավարական բարձունք է կամ կարող է վերահսկողություն հաստատել Հայաստանի ճանապարհների եւ այլ կարեւոր հատվածների նկատմամբ։ 

ՀՀ կառավարության երեկվա նիստում հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հրետանային հարվածներ է հասցրել Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարին։ Ջերմուկից ընդամենը 3.5 կմ հարավ գտնվող կարեւոր ենթակառուցվածքը վնասվել է։ Այլ ավերվածություններ եւս արձանագրված են, մասնավորապես վնասներ են պատճառվել ճոպանուղուն, հրշեջ-փրկարարական ծառայության շենքին, հյուրանոցների, մեկ պանսիոնատի, քաղաքացիների գույքին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ տեղեկացրել է, որ, ըստ նախնական տվյալների, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ավերվել է 192 տուն։

Միջազգային հանրությունն արձագանքում է տեղի ունեցածին, հնչում են ինչպես Ադրբեջանին դատապարտող, այնպես էլ՝ կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարություններ։ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ նախօրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՀՀ դիմումի հիման վրա անցկացրել էր հրատապ նիստ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հորդորել է միջազգային կառույցին՝ տեր կանգնել միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը եւ պահանջել Ադրբեջանից՝ անհապաղ դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Մհեր Մարգարյանը նաեւ հայտարարել է, որ վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է եւս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի ուղղությամբ:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ է արել ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսեւորել, սակայն այդպես էլ չի հնչել ագրեսոր կողմի անունը: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անընդունելի է համարել ուժի կիրառումը՝ կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին կատարելու ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:

Խիստ մտահոգիչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի՝ հրատապ նիստում ներկայացրած զեկույցում իրական ագրեսորի հստակ արձանագրման բացակայությունը, ինչպես նաեւ հնչեցրած որոշ եզրակացություններ։ Նրա խոսքով՝ «էսկալացիան ընդգծում է կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահմանագծման եւ սահմանազատման շարունակվող գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»՝ կոչ անելով կողմերին «օգտվել այդ կարեւոր մեխանիզմից՝ որպես սահմանին լարվածությունը թուլացնելու անհրաժեշտ քայլ»: Առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարող համապատասխանել միջազգային իրավունքին։ Մյուս կողմից՝ եթե «կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման» գործընթացը տեղի ունենա առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու, ապա կվտանգվի արցախահայության գոյությունն իր իսկ հայրենիքում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նպատակն է ՀՀ տարածքի հաշվին սահմանային կապ հաստատել Նախիջեւանի հետ։ Միաժամանակ, երբ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները ներկայացվում եւ ընկալվում են որպես «սահմանային լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», դրանով իսկ միջազգային հանրությունը խուսափում է գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ 2020 թ. Արցախում կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանը դեռ չի ենթարկվել պատասխանատվության, «միջազգային հանրությունն» այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց կատարվածին, ինչի հետեւանքները տեսնում ենք այսօր։

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանբանակՄԱԿ Անվտանգության խորհուրդպատերազմՋերմուկսահման
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Փետրվարի 4, 2023
Պատմական հիշողության դասերը եւ ներկան

Պատմական հիշողության դասերը եւ ներկան

Փետրվարի 4, 2023

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Հայաստանը պարտադրված է

Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Լսումներ Խաղաղության պալատում

Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

Հաջորդ Հոդվածը
Իրանը կզսպի Բաքվի ծավալապաշտական հավակնությունները

Իրանը կզսպի Բաքվի ծավալապաշտական հավակնությունները

ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է

ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist