Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի համար պայքարը շարունակվում է

Ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է

Հոկտեմբերի 22, 2022
Հանրապետություն
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
83
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանային կարեւոր հանգույցի՝ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախ-Սյունիք հատվածների նկատմամբ վերահսկողության համար պայքարը թեւակոխել է հերթական փուլ։ Եթե 2020-ից՝ Արցախյան պատերազմից հետո Արցախում ներկայություն ապահովեցին Ռուսաստանն ու Թուրքիան, ապա Ադրբեջանի պարբերական բնույթ կրող հարձակումներից եւ ՀՀ ինքնիշխան տարածքներն ու ռազմավարական բարձունքները բռնազավթելուց հետո «խաղի» մեջ են մտնում նաեւ միջնորդական տարբեր հարթակներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մանդատն ու անելիքները, սակայն խնդիրն այն է, որ որքան շատ են «խաղացողները», այնքան բարդանում է Հայաստանի շահի պաշտպանությունը։ Մյուս կողմից՝ ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություններ է ենթադրում։ Եթե այլ պետությունների համար մեր տարածքը հետաքրքիր է կարեւոր հաղորդակցային ուղիների վրա ազդեցություն ունենալու համար, ապա այդ նույն գործիքը կարող է եւ պետք է ծառայեցնել մեր շահերին ու անվտանգային միջավայրի ապահովմանը։

Հոկտեմբերի 20-ից սկսվել է ԵՄ-ի երկամսյա դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման համար։ Առաքելության կազմում ներգրավված են մինչեւ 40 քաղաքացիական դիտորդներ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը երկու հիմնական առաջադրանք է կատարելու։ Առաջին՝ աջակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը՝ հետեւելով երկու երկրների կողմից հրադադարի պահպանմանը: Երկրորդ՝ տեղերում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական եւ հատուկ հաշվետվությունների միջոցով հետեւելու է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակին։ Դա, ըստ նրանց, հնարավորություն կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին: Նկատենք, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ իբր, հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Նման կեղծ տեղեկատվություն տարածում էր նաեւ սեպտեմբերի սկզբներին, ինչին հաջորդեց սեպտեմբերի 13-15-ի լայնածավալ հարձակումը ՀՀ արեւելյան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, այդ թվում՝ 2021-ի մայիսի 12-ից հետո բռնազավթած դիրքերից։

ԵՄ առաքելությանը երեկ անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ «ԵՄ-ում առանձնահատուկ անկեղծություն չկա», եւ վերջինս չի կատարում համաձայնագրերի պայմանները։ Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների վրա։ «Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա՝ թերեւս, ակնարկելով Ռուսաստանը շրջանցող տարանցիկ, էներգետիկ ճանապարհների բացման հնարավորությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով։

Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթի՝ տեղին է հիշատակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, որը նա ասել է նախօրերին Իրանի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում. «Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին, հետեւյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո եւ գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաեւ, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, եւ բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ նշելով, որ իրենց համար շատ կարեւոր է տարածաշրջանային ներկայացուցիչների գործունեությունը, ինչպիսին է 3+3 հարթակը։ Աբդոլլահիանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունելու պատմական սահմանների փոփոխությունը տարածաշրջանում՝ ասելով, որ դա Իրանի կարմիր գիծն է։ «Մենք կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կհակազդեն նման մտադրություններին»,- զգուշացրել է նա։ Խորհրդանշական է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում էր Սյունիքի մարզի վարչական կենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը մասնակցելու համար։

Հոկտեմբերի 18-ին Ա. Միրզոյանը հայտարարել էր, որ «քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման»։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանի կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում»։ Կազմակերպության հայտարարությանն արձագանքել են ինչպես Թուրքիայից, այնպես էլ՝ Ադրբեջանից։ «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որեւէ կերպ ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, եւ դրա արդյունքներից կամ զեկույցներից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հոկտեմբերի 20-ին տարածած հաղորդագրության մեջ։ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն իրեն հռչակել է որպես «անլուծելի խնդիրների կենտրոն», եւ «սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը եւ ստատուս քվոյի ձեւավորումն անընդունելի են»։ Եվ, ի վերջո, ԵՄ եւ ԵԱՀԿ առաքելություններից բացի, Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների հարցը արտահերթ նիստում քննարկելու է նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԽԽ)։

Բազմիցս նշել ենք, որ խաղաղության հաստատմանն ուղղված միակ գործուն քայլը Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ներուժի միջեւ հավասարակշռության հաստատումն է։ Այլ միջոցները՝ դիտորդականից մինչեւ հումանիտար, քաղաքական-դիվանագիտականից մինչեւ տնտեսական, դատապարտված են ձախողման կամ լավագույն դեպքում կարող են Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպել կարճաժամկետ կտրվածքով եւ կրկին Հայաստանի ու հայության անվտանգության հաշվին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։ Փաստաթղթում ասվում է, որ Աղդամի՝ ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնում «թուրք զինվորականների պահպանումը տարածաշրջանում եւ ազգային շահերում Թուրքիայի արդյունավետ եւ կառուցողական դերի պահանջն է»։ Թուրքիան ձգտում է հասնել տարածաշրջանում զինված ուժերի միանձնյա ներկայության։ Այդ համատեքստում պետք է դիտարկել սոցիալական հարթակներում խրախուսվող տրամադրություններն ու Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց պարբերաբար իրականացվող բողոքի ցույցերը, որոնք պահանջում են Արցախից հեռացնել ռուսական խաղաղապահ առաքելությունը։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա

Լեզվական անվտանգությունը ազգային անվտանգություն է

Լեզվական անվտանգությունը ազգային անվտանգություն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist