Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Լեզվական անվտանգությունը ազգային անվտանգություն է

Տեսակետ

Հոկտեմբերի 22, 2022
Մշակույթ
Լեզվական անվտանգությունը ազգային անվտանգություն է
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
38
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ լեզուների մասին 1992 թ. եվրոպական հայտարարագրի՝ լեզուների «կարմիր գրքում» հայտնվել է ավելի քան 200 լեզու, այդ թվում նաեւ մեր չքնաղ գրական արեւմտահայերենը։ Ընդ որում՝ այս հայտարարագրում Եվրոպան պաշտոնապես ընդունեց, որ լեզուն ազգ է, եւ առանց լեզվի ազգ չկա։ Գլոբալիզմի կոպիտ առաջխաղացման պայմաններում յուրաքանչյուր ազգ պետք է հոգ տանի իր մայրենիի մասին։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հատկանիշ այդքան կարեւոր նշանակություն չունի ազգի գոյատեւման համար, ինչքան լեզուն։

ՀՀ Սահմանադրությունը մեր մայրենին հայտարարել է պետական լեզու, սակայն ֆինների փորձը հուշում է, որ պետական լեզու լինելը դեռ չի ապահովում անվտանգություն։ Հայաստանում կան Լեզվի կոմիտե, միջնակարգ եւ բարձրագույն  դպրոց, մտավորականություն, սակայն չկա ազգային հոգատարություն ու պետական հսկողություն լեզվի նկատմամբ։

Համեմատենք խորհրդային շրջանի տասնամյա դպրոցի շրջանավարտների գիտելիքներն այսօրվա տասներկուամյա դպրոցի շրջանավարտների գիտելիքների հետ։ Պատասխանը պարզ է բոլորիս։ Պատճառն ընկալելու համար պետք չեն երկար հաշվարկներ. այն մեր «բարեփոխումների» արդյունքն է։ Կտրուկ փոխվեցին դպրոցի վարչական եւ կազմակերպչական սկզբունքները։ Դպրոցին տրվեց ազատություն, որը իրականում իշխանության կողմից «ընտրված» տնօրենի ազատությունն է՝ իր հայեցողությամբ կադրեր ընտրել, աշխատանքի տեսակն ու գինը որոշել, ֆինանսները ծախսել։ Արդյունքում դպրոցը դարձավ տնավարություն, իսկ կրթությունը՝ ձեւականություն, թուղթ, ատեստատ։ Աշակերտների հոգսերը նվազեցնելու համար բուհական ընդունելության քննություններից վերացվեց հայոց լեզուն, եւ դիմորդները, որոնք տարիներով վարժվում էին դպրոցում եւ վարժապետների մոտ, որոշեցին բավարարվել նվազագույնով՝ գրել, կարդալ իմանալով։ Ակնառու անգրագիտությունը լցվում է բուհ, որտեղ համալսարանների անսահմանափակ տեր դարձած ռեկտորներն աշխատում են բարձրացնել իրենց եւ իրենց շրջապատի աշխատավարձները՝ ուսումնական դասընթացի ժամերն ավելացնելու փոխարեն։  Մայրենիի անգրագիտությունը որպես կանոն իր հետեւից բերում է անհարգի վերաբերմունք օտար լեզուների նկատմամբ։ Արդյունքում մեր ապագա մտավորականությունը մնում է հայերենի խոսակցականի մակարդակին, երբ աշխարհը ձգտում է երկ- եւ բազմալեզվության։ Մեր ծնողները փորձում են զավակներին տալ անգլիական, ֆրանսիական, չինական դպրոց, որպեսզի երեխաները օտար լեզու իմանան։ Զարմանալի չէ, որ նրանք այսօր ավելի կարեւում են լեզուն, քան ֆիզիկան կամ մաթեմատիկան։ Իսկ ինչո՞ւ մենք չսովորեցնենք օտար լեզու հայկական դպրոցում, որ ճապոնական դպրոց գնալու կարիք չլինի։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 15-ից 5 մլն եւ պակաս բնակչություն ունեցող բոլոր զարգացած եվրոպական ազգերը երկու կամ երեք լեզվակիր են։ Լեզուների իմացությունը թույլ է տալիս օգտվել առաջավոր գիտական գրականությունից (աշխարհի գիտությունից հետ չմնալու համար), աշխատանք փնտրել աշխարհով մեկ, պարզ բացատրել դիրքորոշումը քաղաքական մենամարտերում։ Գաղտնիք չէ, որ մեր պարտությունը միջազգային ասպարեզում բացատրվում է առաջին հերթին մեր ներկայացուցիչների լեզու չիմանալու պատճառով։

«Ազատության» տենչի տգիտությունը բերեց եւս մեկ աղետի. յուրաքանչյուր դպրոց եւ բուհ որոշեցին ինքնուրույն ընտրել դասագրքերը։ Ընտրության հնարավորություն տալը իհարկե ողջունելի է, բայց ոչ այս պարագայում։ Հայկական ԽՍՀ տարիներին գործում էին մեթոդական խորհուրդներ, որոնք եւ, երկար քննարկումներից հետո, որոշում էին դասագրքերի որակը։ Եթե այստեղից ինչ-որ բան պետք էր փոխել, ապա միայն կոռուպցիան եւ կողմնապաշտությունը։ Ասում են՝ հետդարձի ճանապարհ չկա։ Իսկ գուցե մենք բոլոր վերը նշված ուղղություններով գտնե՞նք այն։

Ռուսաստանի գիտնականները, օգտվելով երկրի Սահմանադրության եւ օրենքների դրույթներից, պահանջում են քաղաքական գործիչներից պետական նշանակության ելույթներում կիրառել միայն գրական ռուսերենը։ Դրա համար պնդում են պաշտոնապես նշել ռուսաց լեզվի ակադեմիական եւ այլ կիրառական քերականությունները, բառարանները, որոնց կանոնների եւ տվյալների համաձայն պետական այրերը պետք է կառուցեն իրենց խոսքը։ Հակառակ դեպքում առաջարկվում է կիրառել պատժամիջոցներ։ Դա համաշխարհային լեզվի նկատմամբ։ Հայերենի վերաբերյալ մոտեցումը պետք է ավելի խիստ լինի։

Գլոբալիզմը ստեղծել է հզոր զենք փոքր ազգերի դեմ։ Դա համացանցն է։ Այս «աղետը» իր ճանապարհին վերացնում է գիրը, գրականությունը, դպրոցը։ Մասնավոր ռադիո- եւ հեռուստակայաններն օգտագործում են միայն այն նյութը, որը գումար է բերում։ Գրական հաղորդումները եւս գումար կբերեն, սակայն այստեղ գիտելիք եւ դատողություն է պետք, իսկ դա ամեն մարդու խելքի բանը չէ։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք գիտության եւ կրթության նախարարությանը հայոց լեզվից ուսանողական օլիմպիադաներ անցկացնել՝ առանց գումար ներդնելու։ Պատասխանին սպասում ենք ամեն օր։

Եվս մեկ հանգամանք, որ լրջորեն ազդում է  դպրոցի առաջադիմության վրա։ Դա դասագրքերի վիճակն է։ Խորհրդային տարիներին աշակերտը էժան գներով ձեռք էր բերում նոր դասագրքեր եւ առարկաների նկատմամբ դրսեւորում համապատասխան մոտեցում։ Ի՞նչ տրամադրությամբ պետք է սովորի աշակերտը, եթե նրան բաժին է ընկել ճղված, փնթի պահած մի թղթի կույտ։ Դեռ սա էլ է փառք. բուհերում շատ ժամանակակից դասագրքեր բացակայում են իսպառ…

Եվ, ի վերջո, լեզուն մտածողություն է։ Ինչ դպրոց էլ գնանք, մենք հայ ենք մնում։ Զարգացնելով մեր մայրենին, զարգացնում ենք մեր մտածողությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի ոլորավուն արտահայտություններով եւ միամիտ դեմքով են ներկայացնում իրենց «սեւ գործերը» արտասահմանյան քաղաքական գործիչները։ Միջազգային ամենաբարձր ատյաններում տիրում է վերացականություն, որը թաքցնում է իրենց անտարբերությունը, անընկալությունը փոքր ազգերի չարիքների նկատմամբ։ Թվում է՝ բութ են, իրականում՝ չար ու անհաղորդ։

Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թեգեր: հայոց լեզու
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Մարտի 31, 2023
Հովհաննես Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

Մարտի 31, 2023

Մեծ գրողի արժանավոր զավակը

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Նուրբ հզորության ելեւէջները

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Հպարտ ենք ձեզնով

Հաջորդ Հոդվածը
Ջուլիան Բջինի. «Ճշմարտությունն է ծնում ուժ»

Ջուլիան Բջինի. «Ճշմարտությունն է ծնում ուժ»

Նրա համար միեւնույն էր՝ լսարանո՞ւմ է, թե՞ բանտախցում…

Նրա համար միեւնույն էր՝ լսարանո՞ւմ է, թե՞ բանտախցում...

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist