Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

Հունվարի 31, 2023
Սոցիում
Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ե՞րբ է Հայոց երկրում ստեղծվել հայկական բանակ, այս հարցին կարելի է պատասխանել՝ հենվելով քերթողահայր Խորենացու մատյանի փաստերի վրա։ Հայկ Նահապետն արդեն ուներ բանակ, որ կարողացավ հաղթել Բելին։ Իհարկե, շատերը կասեն՝ դա առասպել է։ Ցանկացած առասպել իր մեջ կրում է իրականություն, ազգային էպոսի հիմքում նույն ազգի պատմությունն է։

Նորանկախ Հայաստանի բանակի հիմքը դրվեց դեռեւս 1988-89 թթ., երբ սկսվեցին ձեւավորվել տարբեր ռազմական ջոկատներ, բանակներ, եւ որոնց միավորումով էլ 1992 թ. հունվարի 28-ին կազմավորվեց պետական բանակը։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք նույնպես ունեինք բանակ, որը, չնայած բազում խնդիրներին, կարողացավ ապահովել մեր ժողովրդի գոյապայքարը։ Հայ զինվորի, ռազմիկի՝ երկրի պաշտպանի գաղափարական արժեքների եւ հայոց հազարամյա մշակույթի հետ ունեցած սերտ հարաբերություններին է անդրադառնալու «Հայ ռազմիկ» («hayrazmik.com») նորաբաց կայքը, որի շնորհանդեսը կայացավ հունվարի 28-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում»։ Ներկա էին կայքի հիմնադրման աջակիցներ, արվեստասերներ, պատմաբաններ, ուսանողներ։ Կայքի ծրագրի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ողջունեց ներկաներին եւ անդրադարձավ կայք-հարթակի ստեղծման անհրաժեշտությանը, խնդիրներին, էությանը։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտի եւ հետագա տարիների ընթացքում նահատակված ազատամարտիկների ու զինվորների հիշատակը։ 

«Հայ ռազմիկ» կայքի նպատակն այն է, որ մեր ժողովուրդը ոչ միայն խորությամբ ծանոթանա հազարամյակներ ձգվող իր հարուստ պատմությանը, գրականությանը, վարքականոնին, էպոսին եւ երաժշտությանը, այլեւ կարողանա այդ գիտելիքներն այսօր կիրառել բանակաշինության, պետականաշինության մեջ, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նշելով այս մասին՝ բանախոսը հավելեց. «Մեր պատմության ընթացքում ժողովրդի ստեղծած մեծ, հարուստ մշակույթի չնչին մասին է այսօր ծանոթ հայ մարդը։  Իսկ պատճառները շատ են, սակայն հիմնականը՝ մեր ժողովրդի՝ օտար տիրապետության տակ գտնվելն է եղել։ Որքան էլ հաջողվել է Հայ եկեղեցու, գրականության միջոցով ավանդույթները փոխանցել սերունդներին, այնուամենայնիվ, պետությունն իր կառույցների, լծակների միջոցով չի կարգավորել ու դասակարգել ահռելի գաղափարաբարոյական նյութը: Խնդիրն առկա է նաեւ այսօր։ Մեր սերունդները լավ ծանոթ չեն, թե ինչ ունենք, ինչ է մեր մեջ արդեն իսկ առկա, եւ ինչպես դա կարելի է կիրառել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած լեզվական քաղաքականությունից, վերջացրած` նույնիսկ տերմինաբանական հարցերով: Կայքը հատկապես ներկայացնելու է արժեհամակարգային խնդիրները»:

Այնուհետեւ էկրանին ցույց տվեց կայքի ենթաբաժինները՝ «Վարքականոն», «Պատմավեպ», «Պոեզիա», «Գեղանկարներ», «Հուշարձաններ», «Էպոս», «Երաժշտություն», «Ռազմական գրականություն», «Գեղանկարչություն», «Բանահյուսություն» եւ այլն։ Հատուկ բաժին է նվիրված Նժդեհին։ Հատկապես կարեւոր է հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը։ Հայ ժողովրդի մի քանի հազարամյա պատմության ընթացքում հայ զինվորն իր հերոսությամբ, նվիրվածությամբ, մարտիրոսությամբ, նահատակությամբ, մաքառումներով դարձել է նաեւ գեղարվեստական տարբեր բնագավառների հերոս։ Մեր պատմիչները, սկսած Փավստոս Բյուզանդից մինչեւ ուշ միջնադար, իրենց մատյաններում անդրադարձել են հայ զորականի կերպարին։ Հատկապես հայ մշակույթի Ոսկեդարի պատմիչ-ներկայացուցիչներ Բյուզանդն ու Եղիշեն, Խորենացին ու Փարպեցին առանձնակի են ներկայացրել ժամանակաշրջանի հայ զորականի կերպարը։ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի հերոսները, որոնք հիմնականում նույն Եղիշեի ու Փարպեցու, Խորենացու հիշատակածներն են, պարզապես իսկական զինվոր-ասպետի կերպարներ են։ Հայ գրականության շատ ներկայացուցիչներ՝ Խ. Աբովյան, Րաֆֆի, Ռափայել Պատկանյան, Լեո, Ծերենց, Ալիշան, Ստ. Զորյան, Հր. Քոչար, Մ. Գալշոյան, Ս. Խանզադյան եւ այլք, նույնպես իրենց ստեղծագործություններում կարեւոր տեղ են տվել զինվորի վարքագծին։ Առանձնակի տեղ ունի հայ զորականը նաեւ պոեզիայում՝ Վարուժան, Տերյան, Չարենց, Իսահակյան… Հայ զորականի կերպարին անդրադարձել են շատ երաժիշտ-երգահաններ, ինչպես հայեր, այնպես էլ՝ օտարազգիներ։

Առավել ցայտուն է երեւում հայ զինվոր-ռազմիկի կերպարը «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսում։ Այստեղ կարեւորվում են երդումն ու անեծքը։ Սանասարն ու Բաղդասարն ստիպված հետ են գնում Մսր, քանի որ երդվել էին հետ վերադառնալ։ Մեծ Մհերն ու կինը մահանում են երդմնազանց լինելու պատճառով։ Դավիթը, լինելով հայ ժողովրդի, հայ զորականի հավաքական կերպար, որպես զորական՝ մարտի է գնում՝ թշնամուն նախապես պատրաստելով իրեն դիմադրելու։ Նա Մսրա Մելիքին հարվածում է միայն երրորդ անգամ՝ առաջին երկուսը բաշխելով Իսմիլ Խաթունին, ով իրեն ինչ-որ ժամանակ մայրություն էր արել, եւ Մելիքի քրոջը։ Նա ասպետորեն է վարվում նաեւ արաբ ծերունու հետ եւ չի սպանում նրան ու զինակիցներին։ Նույն Դավիթը նույնպես մահանում է, քանի որ խախտել էր երդումը եւ չէր ամուսնացել Չմշկիկ Սուլթանի հետ։ Թշնամու կանանց, երեխաների, տարեցների հանդեպ ասպետորեն էր վարվում նաեւ Նժդեհը։

Արցախյան գոյամարտի ընթացքում էլ հայ շատ զինվորականներ Դավթի ու Նժդեհի պես են վարվել թշնամու խաղաղ բնակիչների հետ Խոջալուում, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում, այլ վայրերում։ «Հայկական ազգային հոգեկերտվածքը մեծապես անթափանց կմնա, եթե ուսումնասիրվի առանց դարերով գոյատեւած հայկական զինվորական բարոյաբանությունը հաշվի առնելու»,- իր խոսքում նշեց Ա. Այվազյանը։ Կայքի բաժինների, ձեւավորման վերաբերյալ ներկաների կողմից եղան հարցադրումներ, առաջարկներ։   Միջոցառման ավարտին հնչեցին ռազմահայրենասիրական երգեր եւ բանաստեղծություններ։ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան ուսանողները։ Իր գրած բանաստեղծությունն ընթերցեց Ռուբեն Թարումյանը, որ նաեւ կայքի ձեւավորման պատասխանատուն է։ Երգիչ Արսեն Համբարյանը կարեւորեց կայքի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն իր դրական ազդեցությունը կունենա հայոց բանակում, դպրոցներում։ Այնուհետեւ կատարեց Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման վրա գրած իր երգը, ինչպես նաեւ՝ «Սարդարապատ» հեղինակային երգը, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտին։

ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

Մարտի 22, 2023
Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Մարտի 21, 2023

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Լայնախոհ գիտնական կովկասագետը

Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

Անգամ հիշողությունը պետք է արժանապատիվ լինի

Անհոգության պատրանք

Հաջորդ Հոդվածը
Հովարդ Կարագյոզյան. օրինակելի փարոս

Հովարդ Կարագյոզյան. օրինակելի փարոս

«Այդ ինչե՞ր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»

«Այդ ինչե՞ր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist