Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Նոր գնաճային ճնշումները զսպելու ամենաարագ գործիքը»

Ինչու ԿԲ-ն կրկին բարձրացրեց տոկոսադրույքը եւ ինչի դա կհանգեցնի

Նոյեմբերի 3, 2022
Հանրապետություն
Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
327
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022 թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5 տոկոս: Ինչքանո՞վ էր սա ճիշտ, անհրաժե՞շտ էր, արդյոք, գնաճի այս համապատկերում։ Եթե արդարացումը տնտեսական աճն է, ապա չմոռանանք, որ վիճկոմիտեի հրապարակած տվյալներն անվանական են եւ ոչ փաստացի։

«Ընդհանուր առմամբ սա ստիպողական քայլ էր, քանի որ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը մեզ մոտ վերջին տվյալով կազմել է 9.9 տոկոս, իսկ սննդամթերքի շուկայում 13.7 տոկոս է: Սա այն դեպքում, երբ ԿԲ կողմից սահմանված գնաճի նպատակային շեմը 4+/-1.5 տոկոս է: Թեեւ մեզ մոտ, սկսած դեռեւս գարնան սկզբից, դրամի կտրուկ արժեւորման գործընթաց է սկսվել առաջատար արժույթների նկատմամբ, սակայն համաշխարհային շուկայում ձեւավորված գնաճային բարձր միջավայրից ածանցվող գործոնները նոր գնաճային ճնշումներ են առաջացնում ներքին շուկայում, եւ նման պարագայում դա զսպելու ամենաարագ գործիքը մնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ինչը եւ կատարվեց»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը: 

Մասնագետը միաժամանակ հավելեց, թե զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Ընթացիկ տարում վերջիններս մի քանի անգամ արդեն իսկ դիմել են եւ այժմ էլ դիմում են տոկոսադրույքի բարձրացման գործիքի կիրառմանը՝ ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիա:  Ըստ այդմ էլ, համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ  հիմնական գործընկեր երկրներում դեռ պահպանվում է բարձր մակարդակում: 

Կարեն Սարգսյանը հիշեցրեց, որ գնաճային իրավիճակը սրվել էր դեռ համավարակի տարածման ընթացքում, երբ համաշխարհային ֆինանսական համակարգ ներարկվեց  հսկայածավալ փողային զանգված, որը տարբեր հաշվարկներով կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսը: Համավարակի հետեւանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների հիմնական առանձնահատկությունը, այսպես կոչված, «ուղղաթիռային» փողերն էին, որոնք ուղղակիորեն գնում են սպառողներին կամ տնտեսության իրական հատված` արտոնյալ վարկերի եւ սուբսիդիաների տեսքով: Եթե, օրինակ, նախորդ տասնամյակում տնտեսությանը օժանդակելու համար հատկացված միջոցները հիմնականում ուղղվում էին դեպի  ֆինանսական շուկաներ՝ խթանելով ֆինանսական ակտիվների գները, ապա այժմ տրիլիոնավոր դոլարներ շրջանառվում են արդեն տնտեսության լայն հատվածում: Փաստացի ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններն էլ ավելի սրեցին համաշխարհային շուկայում ձեւավորված գնաճային բարձր միջավայրը՝ էներգակիրների, սննդամթերքի եւ լոգիստիկ շղթաների սպասարկման գների թռիչքաձեւ աճի հաշվին: «Եվ գնաճային նման բարձր մակարդակի պայմաններում երկրների իշխանությունները կանգնում են բավական բարդ ընտրության առջեւ,- ասաց մասնագետը,- գնաճը կարող է արժեզրկել քաղաքացիների խնայողությունները, ազդել կենսամակարդակի վրա: Սակայն մյուս կողմից էլ ֆինանսական մեղմ քաղաքականությունից հրաժարվելը՝ գնաճը զսպելու նպատակով, կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը»:

2022 թ. 3-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսագետը, սակայն, բացատրեց, որ տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ եւ դրամի փոխարժեքի արժեւորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի աշխուժացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը եւ բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարեւորվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը:

«Հարկ է նշել, որ տնտեսական աճի տեմպերը հիմնականում պայմանավորված են արտաքին պահանջարկի ազդեցություններով, եւ այս պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, կարծում եմ, էականորեն չի ազդի այդ գործոնների վրա, այլ կկրճատի ներքին պահանջարկը, որն արդեն իսկ որոշակիորեն կրճատվել էր արձանագրված բարձր գնաճի պայմաններում: Սակայն մյուս կողմից գնաճի բարձր տեմպերի պահպանումը կարող էր որոշակիորեն խոչընդոտել դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացմանը, ուստի ԿԲ-ն որոշեց գնալ այս քայլին: Բացասական ազդեցությունը կլինի այն, որ ԿԲ այս քայլը կարող է զսպել տնտեսական աճի տեմպերը հատկապես այն ոլորտներում, որտեղ արտաքին պահանջարկի ազդեցությունը չնչին է կամ գոյություն չունի»,- եզրափակեց մասնագետը:

Թեգեր: Կենտրոնական բանկՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Արցախը հավերժ  է, իսկ նրա ոգին` անսասան

Արցախը հավերժ է, իսկ նրա ոգին` անսասան

35 տարի՝ Եվրամիության ընդունարանում

35 տարի՝ Եվրամիության ընդունարանում

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist