Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երկու բեւեռների միեւնույն մոտեցումները հայ-ադրբեջանական խնդրում

Արեւմուտքը եւ Մոսկվան ունեն լծակներ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար

Նոյեմբերի 11, 2022
Հանրապետություն
Երկու բեւեռների միեւնույն մոտեցումները հայ-ադրբեջանական խնդրում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հակադիր աշխարհաքաղաքական բեւեռների վերածված երկու կենտրոններից նոյեմբերի 9-ին միաժամանակ հայտարարություններ են արվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ»: Նա նաեւ կիսվել էր Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի թվիթով:

Նույն օրն իր ավանդական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների՝ Արցախում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ընդունման փաստին։ Նրա խոսքով՝ այդ քայլը դադարեցրել է արյունահեղությունը եւ սկիզբ դրել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացին։ Զախարովան նաեւ հայտնել էր, որ պետությունների ղեկավարների հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի, 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար:

Հայ-ադրբեջանական կարգավորումներն այսօր այն քիչ գործընթացներից են, որտեղ ՌԴ-ի եւ Արեւմուտքի հռետորաբանությունն ու նպատակները գրեթե նույնն են: Երկու կենտրոններից էլ խոսում են հակամարտության շուտափույթ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին: ՌԴ-ն եւ ՆԱՏՕ-ն ներկայացնող ԱՄՆ-ն խոսում են երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ առաջնային համարելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը: Այստեղ նրանց միջեւ մրցակցությունը թերեւս արտահայտվում է միայն կարգավորման գործընթացում ավելի նախաձեռնող լինելու, առաջնային դերակատարություն ունենալու շուրջ:

Այս տեսանկյունից մրցակցությունը կարող է միայն դրականորեն ազդել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացի վրա: Այն կարող է արտահայտվել նաեւ Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի վրա ՌԴ-ի ազդեցություններով՝ զսպելով վերջիններիս առավելապաշտական նկրտումները եւ նրանց հետ պահելով տարածաշրջանն ապակայունացնելու հետագա քայլերից: Այս առումով Ադրբեջանի վարքը լակմուսի թղթի էֆեկտ կունենա: Կախված այն բանից, թե ինչպես իրեն կդրսեւորի Ադրբեջանը, պարզ կլինի աշխարհաքաղաքական կենտրոնների՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Եվ Արեւմուտքը, եւ ՌԴ-ն գործուն լծակներ ունեն զսպելու այսօր Հարավային Կովկասում իրավիճակը լարելու միտումներ նախանշող Բաքվի, հետեւաբար նաեւ Անկարայի վտանգավոր քայլերը:

Դատելով տարբեր ձեւաչափերով եռակողմ ու բազմակողմ հանդիպումներից հետո շրջանառվող պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկություններից՝ աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ որոշակի անհամաձայնություններ կան  Արցախի հիմնահարցի շուրջ, բայց երկուսն էլ այն դիտարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից դուրս, հետեւաբար, այս պահին նրանց նպատակը մեկն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորում:

Մի բան հստակ է՝ անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա եւ ինչ արդյունքներ կգրանցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացների ժամանակ, արցախյան հարցը չի կարող առկախ մնալ, եւ այդ իրողությունը լավ են հասկանում միջնորդ կենտրոններում: Մյուս կողմից էլ, եթե երկու կենտրոններն էլ խոսում են տարածքային ամբողջականության առաջնայնության դիրքերից, ապա դա նշանակում է, որ նրանք համաձայն չեն թյուրքական զույգ պետությունների՝ պարբերաբար առաջ քաշած «զանգեզուրյան միջանցքի» գաղափարին:

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ աշխարհաքաղաքական այս երկու բեւեռներն էլ խոսում են այն լեզվով, որով խոսում է հայկական կողմը, ոչ թե այն պատճառով, որ նրանք պրոհայկական են, այլ նրա համար, որ հայկական դիրքորոշումն առավել կառուցողական եւ փոխզիջումային է: Հայաստանին մնում է միայն առավելագույն օգուտ քաղել այդ կենտրոնների նախաձեռնություններից՝ ձգտելով այնպես անել, որ կարգավորման գործընթացը չվերածվի բեւեռների հակադրության առարկայի, ինչին իր ոչ կառուցողական կեցվածքով եւ գործողություններով պարբերաբար մղում է Ադրբեջանը՝ Թուրքիայի համաձայնությամբ:

Թեգեր: ԱրցախՄարիա ԶախարովաՆԱՏՕՌուսաստանսահման
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լողացող արեւային կայան կունենանք

Լողացող արեւային կայան կունենանք

Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է

Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist