Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անփոխարինելի ու մշտական խնդիրներով

Վերին Լարսը մեզ համար այսպես էլ կմնա, եթե չաշխատեցվի այլընտրանքը

Նոյեմբերի 16, 2022
Հանրապետություն
Անփոխարինելի ու մշտական խնդիրներով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
202
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն տարի եւ տարին մի քանի անգամ այս ճանապարհի հետ կապված խնդիրներ ենք ունենում։ Գարնանն ու ամռանը սելավներ են սկսվում, հեղեղումներ, դրա հետեւանքով՝ քարաթափումներ, աշնանն ու ձմռանը վատ եղանակային պայմաններ են։ Բայց այս ճանապարհից չենք կարողանում հրաժարվել, որովհետեւ այն Հայաստանը Վրաստանի միջոցով Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, որովհետեւ այս ճանապարհով ենք արտահանումներ անում, եւ այս ճանապարհը մեզ աշխարհին կապող կարեւոր օղակ է եւ, հետեւաբար, այն մեզ համար միայն տնտեսական նշանակություն չէ, որ ունի։ Խոսքը Վերին Լարսի մասին է։

ՌԴ գնացող այս ավտոճանապարհի՝ տվյալ պահին անցանելի ու անանցանելի լինելուց է կախված տվյալ շրջանում մեր՝ այդ ուղիով արտահանման հաջողությունն ու անհաջողությունը։ Այս տարի ամռանը պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին խնդիրներ ունեցանք, ունենք նաեւ հիմա։ Այնպես չէ, որ Վերին Լարսն անփոխարինելի ճանապարհ է, եւ դրան այլընտրանք չկա։ Այլընտրանքը կա, աշխատեցնել է պետք, բայց քանի դեռ չի աշխատեցվում, Վերին Լարսն այդպես էլ անփոխարինելի է մնում։ Մշտական են մնում նաեւ խնդիրները, արտահանողների ու բեռնափոխադրողների բողոքները, արտադրողի օգուտն ու վնասը։

Սա տարիների խնդիր է։ Ասել, որ փորձեր չեն արվել այն լուծելու, ճիշտ չի լինի։ 2016 թ., օրինակ, հայկական կողմը նույնիսկ բանակցություններ էր վարում Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հետ կապված, որն անցնում է Հարավային Օսեթիայով։ Այդ ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարությունն անկեղծ եղավ, այո, բանակցություններ տարվում էին, բայց արդյունքի համար պետք էր Վրաստանի եւ Ռուսաստանի բարի կամքի դրսեւորումը։ «Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասնենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաեւ դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ: Այս հարցով բանակցություններ են վարվում նաեւ ռուսական կողմի հետ, չնայած այս հարցը մեծ մասամբ հայկական կողմով չի պայմանավորված, որովհետեւ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունեն: Դրանից ելնելով էլ՝ այդ ճանապարհը գործարկելու վերաբերյալ մեր հույսը գնահատվում է  50/50 հարաբերակցությամբ: Սակայն բանակցություններ կվարվեն, որպեսզի Հարավային Օսեթիայի ճանապարհը գոնե ժամանակավորապես բացվի»,- այդ ժամանակ ասել էր  նախարարը: Նշված շրջանում Վերին Լարսում վիճակը դարձյալ բարդ էր. վարարումների հետեւանքով Թերեք գետի ջրի հունը փոխվել էր, եւ երկար ժամանակ ճանապարհը փակ մնաց։

Այս տարի ամռանն էլ Վերին Լարսը երկար ժամանակ փակ մնաց։ Հունիսի 27-ին Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում Վրաստանում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման հետեւանքով։ Դրանից հետո արգելվեց բոլոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Նույն օրը ժամը 23։00-ից ճանապարհը բացվեց, բայց հունիսի 28-ին, ժամը 01։30-ից կրկին փակվեց ճանապարհը, որովհետեւ փլուզում էր եղել այս անգամ ռուսական կողմում։ Հետո ճանապարհը կարճ ժամանակով կրկին բացվեց՝ բայց միայն մարդատարների համար (վրացական կողմի հայտարարության համաձայն)։ Հետո նույն օրը՝ հունիսի 28-ին երեկոյան ժամը 9-ից հետո կրկին փակվեց ճանապարհը։ Այդ երկու օրն անընդհատ լսում էինք բացվեց-փակվեցը, մինչեւ հուլիսի սկզբից սկսեց բնականոն ռեժիմով աշխատել։

Ինչեւէ, այլընտրանքին ուղղված փորձերը չփոխեցին վիճակը, խնդիրը ցայսօր կա, եւ դրա լուծմանը մեր օրերում չնպաստեց նույնիսկ անցակետի թողունակության մեծացումը։

Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը սոցմեդիայում դեռ հոկտեմբերի 27-ին տարածել էր, որ գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է, եւ ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենով բեռնված մեքենաներն ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ Լարսի անցակետի վրացական կողմում տասնյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ Նաեւ՝ որ 2022 թ. ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են։ 4 օր առաջ էլ տեսանյութ էր տարածել, թե ինչպես են բեռները թափվում համապատասխան աղբանոցներում։

Արդեն մեկ ամսից ավելի Վերին Լարսում խցանումների խնդիրը չի կարգավորվում։ Բայց այս անգամ խնդիրն անբարենպաստ եղանակը չէ։ Պարզապես Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո վերահսկողությունն է մեծացել բեռնատարների նկատմամբ։ Բեռները մանրակրկիտ ստուգվում են, հերթեր են գոյանում, այդ ընթացքում էլ փչանում է մթերքը։ Մենք տրանսպորտի ոլորտը կարգավորող առանձին կառույց չունենք։

Վերին Լարսով բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի պատասխանատուին (անուն-ազգանունը չեմ հրապարակում, քանզի զրույցը մասնավոր էր, եւ հրապարակման թույլտվություն չեմ ստացել) երեկ հարցնում եմ առաջարկների, այլընտրանքների մասին, պատասխանում է՝ «առաջարկներ կան, այլընտրանքներն էլ հետը, եւ դրանք նոր չէ, որ պետք է ասվեն, բայց լուծումները պետք է տա պետությունը»։ Հետո առաջարկները քննարկելիս է՛լ Փոթիի նավահանգիստ հասանք, է՛լ լաստանավ բարձրացանք, «Կովկաս» նավահանգիստ էլ մտանք, օպերատորների հետ բանակցեցինք, հետո լոգիստիկ խնդիրներից խոսեցինք ու ավարտեցինք զրույցը. այլընտրանքի հարցը մեր երկուսից ոչ մեկի լուծելիքը չէր…

Այստեղ մի բան ընդգծենք. ներկայիս աշխարհում լոգիստիկ հարցերը շատ են կարեւորվում։ Արտահանման ծավալների վրա էլ լոգիստիկ խնդիրները միշտ ազդեցություն ունեն։ Եվ այս խնդիրների կարգավորումը պետությունը պետք է տա՝ տարբեր կողմերի հետ բանակցելով՝ հստակեցնելով պայմանները եւ որոշակի ժամանակահատվածի համար գնային գործոնները։ Եթե այս վիճակի լուծումը չտրվի, կմնանք այն շրջանակում, ինչ այսօր ենք. շուտով ձմեռ է, եւ Վերին Լարսը նորից փակվելու է…

Թեգեր: ճանապարհՎերին ԼարսՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Քվեարկության համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ

Քվեարկության համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ

Փախչող բանակը Եռաբլուր չի ունենում

Փախչող բանակը Եռաբլուր չի ունենում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist