Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն

Բաքվի պատերազմական հանցագործությունների առաջ աչք փակելը հանգեցրեց ռազմագերիների այսօրվա խնդրին

Փետրվարի 9, 2022
Հանրապետություն
Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
320
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան վերադարձան Բաքվում պահվող եւս 8 ռազմագերիներ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հեռավար հանդիպման շնորհիվ։ Գերիների վերադարձից հետո Ֆրանսիայի նախագահը թվիթերի իր էջում գոհունակություն հայտնեց, որ հաջողվել է Ադրբեջանի բանտերից 8 ռազմագերու վերադարձնել իրենց ընտանիքներ:

Ամենեւին նպատակ չունենալով անտեսել կամ թերագնահատել այն ջանքերը եւ մարդասիրական մղումները, որոնց արդյունքում իրականություն դարձավ  հայ գերիների վերադարձը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ միջազգային մակարդակով լեգալացվում է Ադրբեջանի վարած ռազմագերիների քաղաքական թրաֆիքինգի գործելաոճը: Այսօր եվրոպական կառույցներն առնվազն պետք է դատապարտեին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նենգ գործողությունների եւ ՀՀ ինքնիշխան սահմանների խախտման, Հայաստանի տարածքում ռազմական բախումներ հրահրելու հետեւանքով գերեվարումների եւ զոհերի դեպքերը: Եվրոպան պետք է ոչ միայն հայտարարությունների մակարդակով դատապարտեր Ադրբեջանի այդ վարքագիծը, այլեւ նրա դեմ կիրառեր պատժամիջոցների ողջ գործիքակազմը: Այն կնպաստեր, որ Բաքվում պահվող ռազմագերիների հարցը միանգամից եւ լիարժեք լուծում ստանար, այլ ոչ թե վերածվեր քաղաքական, աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամի:

Միջազգային կառույցների նման լոյալ կեցվածքը Բաքվի ձեռքերն ազատում է նոր հանցագործ գործողությունների համար: Այդ պայմաններում Ադրբեջանը նույնիսկ շարունակում է թաքցնել իր մոտ պահվող ռազմագերիների իրական թիվը: Սա նշանակում է, որ վերջինս կարող է սեփական հայեցողությամբ, ցանկացած ձեւով վարվել իր կողմից չհաստատված, բայց տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով եւ փաստերով հիմնավորված գնահատականներով այնտեղ գտնվող ռազմագերիների ճակատագրերի հետ: Այս հարցում ԵՄ-ի միակ գործողությունն այն է եղել, որ դադարեցվել է Ադրբեջանի հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որն արդեն 2 տարի է՝ պատրաստ է:

Սակայն սրա փոխարեն օրերս պարզվեց, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել: Այդ մասին ԵՄ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Ավելին՝ վերջինս նաեւ ԵՄ-ի պատրաստակամությունն էր հայտնել՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման եւ վերակառուցման գործընթացին։ Կողմերը պատրաստակամություն էին հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։

Ակնհայտ է, որ ԵՄ-ն սրանով փորձում է լուծել իր էներգետիկ խնդիրները, որոնք կարող են ծագել Ուկրաինայում հակամարտության բռնկման դեպքում: Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի, Քաթարի եւ գազի մատակարարման մյուս այլընտրանքային աղբյուրների միավորման դեպքում էլ Եվրոպան, ըստ ոլորտի փորձագետների գնահատականների, չի կարողանա առանց ռուսական գազի բավարարել իր պահանջները: Եվրոպական կառույցների այս գործողությունների ընդհանրական գնահատականն այն է, որ իրենց տնտեսական շահերի համար այդ կառույցները պատրաստ են աչք փակել քաղաքակրթական եւ, մասնավորապես, եվրոպական գերագույն արժեքի՝ մարդու իրավունքների ոտնահարման ճչացող փաստի վրա, որն առկա է Ադրբեջանում:

Իսկ պաշտոնական Բաքուն, օգտվելով դրանից, հայ գերիներով է «վարձահատույց» լինում, օրինակ, Հունգարիային՝ քնած հայ սպային կացնահարած մարդասպանին իրեն վերադարձնելու համար: Միանշանակ է, որ Ադրբեջանը նախատեսել է մյուս գերիներին եւս վերադարձնել ինչ-որ բանի դիմաց: Այս երեւութը մարդու քաղաքական թրաֆիքինգի հանրագիտարանային օրինակ է, ինչը մարդու իրավունքների մասին հայտնի բոլոր միջազգային կոնվենցիաների եւ հռչակագրերի կոպիտ խախտում է: Ադրբեջանի այս վարքագիծը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի եւ այդ ընթացքում իրականացրած պատերազմական հանցագործությունների դեմ  համապատասխան միջազգային կառույցների՝ աչք փակելու քաղաքականության հետեւանք եւ շարունակությունն է: Համարժեք գնահատական չտրվեց նաեւ արցախյան խնդրի կարգավորման միջազգային ձեւաչափի՝ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներից հիմնականի՝ ուժի կիրառման բացառման խախտմանը, ինչի հետեւանքով քաղաքակիրթ աշխարհը բախվել է Բաքվի ոչ հումանիտար, բարբարոսական պահվածքին: Համամարդկային ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին ուղղակի հարված հասցնող այս գործընթացը կանխելու համար պարզապես պետք է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ողջ գործիքակազմով Ադրբեջանին պարտադրել՝ ազատ արձակելու իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին, ինչը նաեւ կնպաստի տարածաշրջանում երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը:

Թեգեր: ԱդրբեջանԵՄԷմանուել ՄակրոնռազմագերիներՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում

«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում

«Ճտերն աշնանն են հաշվում»

«Ճտերն աշնանն են հաշվում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist