Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ճտերն աշնանն են հաշվում»

Ինչ կտա Շուշիի հռչակագիրն Ադրբեջանին

Փետրվարի 9, 2022
Տարածաշրջան
«Ճտերն աշնանն են հաշվում»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
641
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հետաքրքիր ձեւակերպում են սկսել տալ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» դասական կարգախոսին, այն է՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ, մեկ իշխանություն»։ Այս մասով հետաքրքիր կլինի լսել «ինքնիշխան», աշխարհի հետ «հավասարը հավասարի» պես խոսացող Ալիեւի արձագանքը։ Արդյոք պատրա՞ստ է Ադրբեջանի նախագահը լինել Թուրքիայի իշխանությունների տեղապահ։ Ի դեպ, Ալիեւն այդ հարցի պատասխանն անձամբ Թուրքիայի նախագահից ստանալու լավ հնարավորություն կունենա մայիսին, երբ Էրդողանը կրկին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու «Տեխնոֆեստ» ավիատիեզերական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների փառատոնի բացմանը։

Եվ քանի դեռ անհարմար հարցեր չեն առաջանում Ադրբեջանի քաղաքական օրակարգում, քաղաքական եւ հասարակական քննարկումներն ընթանում են դաշնակցային համագործակցության ընձեռած օգուտների շուրջ։ Դրա լավագույն առիթն անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման գործընթացի մեկնարկն է, որի արդյունքում երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացվելու է ընդհուպ մինչեւ միության մակարդակի։

Փաստաթղթի վավերացմամբ նախատեսվում են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր համատեղ հանդիպումներ։ Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Կիրան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հռչակագրի նախագծի քննարկման ժամանակ՝ հիշեցնելով, որ Շուշիի հռչակագիրը հիմնված է 2010 թ. ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության համաձայնագրի վրա։ Թուրք դիվանագետը հավելել էր, որ այն նախատեսում է «համատեղ ջանքեր զինված ուժերի վերակազմավորման եւ արդիականացման համար, որ կներառի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության բարելավումը, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացումը եւ տեխնոլոգիաների փոխանցումը»։

Արդեն երեկ Ադրբեջան էր մեկնել Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուխսին Դերեի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերն անդրադարձել են զինված ուժերի միջեւ զարգացող համագործակցությանը հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Պաշտպանական ոլորտում փոփոխություններից է հատուկ նշանակության բրիգադների «կոմանդոների» ստեղծումը։ Նշվում է, որ «կապույտ բերետավորների» մեծ մասը վերապատրաստվել է Թուրքիայում։ Դեռեւս հունվարի 24-ին Ալիեւը հայտարարել էր նման առաջին բրիգադի ստեղծման մասին, որը ի դեպ, տեղակայված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում՝ Հադրութ քաղաքում։

Սրանով փաստացի Թուրքիայում հիմքեր են դրվում թուրանական բանակի ստեղծման համար, այլ կերպ ասած՝ կարող ենք սա համարել այդ բանակի ստեղծման պիլոտային ծրագիրը։ Հռչակագրի շրջանակներում որոշվելու են դաշնակցային հարաբերությունների հաստատման քաղաքական եւ իրավական մեխանիզմները։ Այդ համատեքստում թուրքական կողմը հանձնառություն է վերցնում «տրամադրելու անհրաժեշտ օգնություն եւ զինված ուժերի համակարգումը, երբ վտանգված լինի անկախությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։ Իսկ զինված ուժերի «վերակառուցումն ու արդիականացումը» հանգեցնելու են թուրքական մոդելով բանակի ստեղծման։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՇուշիռազմական համագործակցություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կիեւը ռազմական օգնություն է խնդրել Թել Ավիվից

Կիեւը ռազմական օգնություն է խնդրել Թել Ավիվից

ՀՅԴ կուսակցությունը 131 տարեկան է

ՀՅԴ կուսակցությունը 131 տարեկան է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist