Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վտանգված են հայոց հուշարձանները

Փետրվարի 17, 2022
Հանրապետություն
Վտանգված են հայոց հուշարձանները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում եւ նրան հարակից հայոց պատմական այն տարածքներում, որոնք անցած դարի 20-ական թվականներին բռնակցվեցին Ադրբեջանին, շատ են հայկական՝ դարերի, հազարամյակների պատմություն ունեցող հուշարձանները: Ադրբեջանը, մեր տարածքներին վերջնական տեր դառնալու մոլուցքով համակված, ջանում է առաջին հերթին վերացնել հայոց հետքը: Սակայն դա հնարավոր չէ, ուստի ադրբեջանական իշխանությունները գործում են 2 ուղղությամբ՝ հնարավորինս վերացնել հուշարձանները, երկրորդը՝ դրանք սեփականացնել:

Դեռեւս խորհրդային տարիներին Արցախի հայկական վանքերն ու եկեղեցիները, նշանավոր խաչքարերն ու այլ ազգային ժառանգությունն ադրբեջանցիները համարում էին աղվանական: Վերջերս, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր երկրի մի մասը դարձյալ մնաց գերության մեջ, եւ որտեղ շատ են հայոց մասին պատմող դարավոր կոթողները, դրանք առավել վայրենի եւ արդեն բացարձակապես ցինիկ ձեւով են ոչնչացվում կամ աղվանացվում: Փետրվարի 3-ին ադրբեջանական եւ միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեւավորել է ,աղվանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբե, որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել ,կեղծ հայկական հետքերըե։ Այս ամենի դեմն առնելու նպատակով երեկ Երեւանում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կայացավ բողոքի ակցիա: Մասնակիցների ձեռքին կային հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ եւ պաստառներ՝ ,Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունըե, ,Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջեւանի մշակութային ցեղասպանության համարե եւ այլն:

Երեւանում գործող 10-ից ավելի հասարակական կառույցների կողմից հարցին անդրադարձավ ,Հանուն հավասար իրավունքներիե կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը: Մշակութային ցեղասպանությունը դատապարտող ելույթներ ունեցան նաեւ Հադրութից, Քաշաթաղից տեղահանվածներ, ովքեր ծանոթ են՝ տարածքում ինչքան պատմական հուշարձան կա: Գ. Աբրահամյանը տեղեկացրեց՝ նախատեսված է հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Նպատակն է մեկ անգամ եւս դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ եւ դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:                           

Թեգեր: ԱդրբեջանԱրցախհուշարձանՄԱԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են

Բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են

Բախումներ տնտեսական ու քաղաքական շահերի խաչմերուկում

Բախումներ տնտեսական ու քաղաքական շահերի խաչմերուկում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist