Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ կառուցվածք ունեն ներկրված եւ արտադրված հավի մսի ինքնարժեքները

ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում ուսումնասիրության արդյունքները

Փետրվարի 17, 2022
Հանրապետություն
Ինչ կառուցվածք ունեն ներկրված եւ արտադրված հավի մսի ինքնարժեքները
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովն այդ ուսումնասիրությունն արել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ։ Հետազոտության հիմնական նպատակը Հայաստանում թռչնամսի շրջանառության ոլորտի մրցակցային միջավայրի համալիր ուսումնասիրությունն է 2019-2020 թթ. ընկած ժամանակահատվածում, այդ թվում՝ դիտարկվող ոլորտում համապատասխան ապրանքային շուկայի(ների) հատկորոշումը եւ դրա բնութագրիչների սահմանումը, ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանի գնահատումը, շուկայի մասնակիցներ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կազմի ու կառուցվածքի, վերջիններիս մասնաբաժինների եւ դրանց փոփոխությունների գնահատումն ու համադրումը, մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշների, այդ թվում՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների եւ մրցակցությունը սահմանափակող այլ գործողությունների բացահայտումը։

Ուսումնասիրությունը ծավալուն է՝ ոլորտի օրենսդրական կարգավորումներից սկսած, թռչնամսի ոլորտի համաշխարհային պատկերով, հավի մսի միջազգային եւ տեղական շուկաների զարգացման միտումներով, ներմուծող եւ արտադրող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող ընկերությունների վարքագծով շարունակած, մինչեւ ոլորտի խնդիրների պատճառներ ու առաջարկներ։

Ուսումնասիրությունից առաջնայինը, որ մեզ հետաքրքրեց, ներմուծված թռչնամսի ինքնարժեքի կառուցվածքն է։ Ըստ այդմ՝ ներմուծված հավի մսի միջին ինքնարժեքի կառուցվածքը հետեւյալն է (առավել խոշոր ներկրող ընկերությունների միջին ցուցանիշների հիման վրա). սառեցված հավի մսի ձեռքբերման գին՝ 80 տոկոս, տեղափոխման ծախս՝ 6 տոկոս, պահպանման ծախս՝ 8 տոկոս, այլ ծախսեր՝ 6 տոկոս։

Ներմուծված հավի մսի միջին իրացման գնի կառուցվածքը (առանց ԱԱՀ) 2019-2020 թթ. (առավել խոշոր ներկրում ունեցող ընկերությունների միջին ցուցանիշների հիման վրա) հետեւյալն է՝ 1 կգ սառեցված հավի մսի ձեռքբերման միջին կշռված գին՝ 69 տոկոս, տեղափոխման ծախսեր՝ 5 տոկոս, 1 կգ հավի մսի պահպանման ծախսեր՝ 7 տոկոս, այլ ծախսեր՝ 5 տոկոս, մարժա՝ 14 տոկոս։

Ըստ ՄՊՀ-ի՝ ուշագրավ են նաեւ հավի մսի ձեռքբերման արժեքների տարբերությունները՝ ըստ ներմուծման երկրների։ Այսպիսով՝ միջին ձեռքբերման արժեքների (2018-2020 թթ.՝ 1 կգ հավի մսի հաշվով) համադրությունը ցույց է տալիս, որ ձեռքբերման առավել ցածր գինը եղել է Միացյալ Նահանգներից եւ Ուկրաինայից, իսկ առավել բարձր գինը՝ Բրազիլիայից եւ Բելառուսից հավի մսի ներկրումների դեպքում։ Հանձնաժողովն անդրադառնում է 3-րդ երկրներից ներմուծված հավի մսի ձեռքբերման դեպքում (բացառությամբ Ուկրաինայից ձեռքբերման՝ 0 տոկոս մաքսատուրք) ձեւավորվող ինքնարժեքի կառուցվածքին, որում ներառված են նաեւ համապատասխան մաքսատուրքերը։ Այստեղ կարեւոր կլինի քննարկել ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում նախատեսվող մաքսային դրույքաչափերի ավելացման պարագայում հավի մսի միջին ինքնարժեքի հնարավոր փոփոխության աստիճանը՝ քվոտավորման միջոցով 3-րդ երկրներից արտոնյալ պայմաններով ներմուծման գործընթացի դադարեցման պարագայում։ Ինչպես արդեն նշվել է, ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում միասնական սակագնային կարգավորումների համաձայն՝ 2021-ից ընտանի թռչնի մսի եւ մսամթերքի ներմուծման մաքսատուրքը 22 տոկոսից պետք է բարձրանար՝ կազմելով 50 տոկոս, սակայն քվոտայի շրջանակներում նախատեսվող բարձրացման փոխարեն տեղի է ունեցել բարձրացում միայն 3 տոկոսով՝ կազմելով 25 տոկոս: 2022-ից ոչ ԵԱՏՄ՝ երրորդ երկրներից հավի մսի ներմուծման մաքսատուրքը նախատեսվում է 80 տոկոս:

Նախատեսվող մաքսադրույքների կիրառումն արտարկման մեթոդի միջոցով 2019-2020 թթ. 3-րդ երկրներից ներմուծման ցուցանիշների վրա տարածելու դեպքում, 50 տոկոս մաքսատուրքի պարագայում համապատասխան տարիների միջին ձեռքբերման արժեքների նկատմամբ, հավի մսի ինքնարժեքը լրացուցիչ կբարձրանար միջինում 110-ից մինչեւ 150 դրամով (շուրջ 22.5 տոկոս), իսկ 80 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում՝ միջին հաշվով 250-ից մինչեւ 306 դրամով (շուրջ 46 տոկոս) (ինքնարժեքը կազմող մյուս բաղադրիչները համարվել են կոնստանտ մեծություններ)։

Գանք Հայաստանում արտադրված թռչնամսի ինքնարժեքի կառուցվածքին։ Գաղտնիք չէ, որ հավի մսի արտադրությունում կարեւոր հանգամանք է ածան հավի մայրական կազմի առկայությունը՝ հակառակ դեպքում ինկուբացիոն ձվի կամ 1 օրական ճտի ձեռքբերումը իրականացվում է այլ տնտեսավարող սուբյեկտներից։ Արտադրված հավի մսի ինքնարժեքում զգալի մասնաբաժին է զբաղեցնում կերային ծախսի բաղադրիչը (45 տոկոս) եւ 1 օրական ճտի արժեքը (16 տոկոս)։ Հավի մսի ինքնարժեքի ձեւավորման հիմնական երկու բաղադրիչների մասնաբաժինը միասին կազմում է 61 տոկոս։ Հավի մսի արտադրությունում օգտագործված կերային բաղադրիչների կառուցվածքում գերակշիռ մասը կազմել են սոյայի քուսպը, ցորենը եւ եգիպտացորենը՝ համապատասխանաբար 36, 26 եւ 22 տոկոս։

Խոսելով հավի մսի իրացման գների եւ ինքնարժեքների դինամիկայից՝ ՄՊՀ-ն նշում է, որ թարմ կամ պաղեցված եւ սառեցված հավի մսի տեսակների գնային տարբերություններին անդրադառնալիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ-ում սառեցված հավի միս ոչ միայն ներկրվում է, այլ նաեւ արտադրվում տեղական ընկերությունների կողմից։ Ընդ որում՝ տեղական սառեցված եւ ներկրված հավի մսի իրացման գները եւս որոշակիորեն միմյանցից տարբերվում են՝ թեեւ երկու դեպքում էլ հավի միսը գտնվում է սառեցված վիճակում։

Հավի մսի վերոնշյալ տեսակների իրացման գների դինամիկան ուսումնասիրելու նպատակով դիտարկվել են 4 առավել խոշոր արտադրող-իրացնող եւ ներկրող-իրացնող տնտեսավարող սուբյեկտների միջին ամսական իրացման ցուցանիշները։ Հենց այս միջին ամսական ցուցանիշների հիման վրա առավել բարձր իրացման գին ունի թարմ կամ պաղեցված հավի միսը (ըստ տնտեսավարող սուբյեկտների միջին կշռված՝ 1160 դրամ), այնուհետեւ տեղական արտադրության սառեցված հավի միսը (ըստ տնտեսավարող սուբյեկտների միջին կշռված՝ 1013 դրամ), իսկ առավել ցածր իրացման գին՝ ներկրված հավի միսը (ըստ տնտեսավարող սուբյեկտների միջին կշռված՝ 769 դրամ)։ Այնուհանդերձ, միջին ամսական ցուցանիշների հիման վրա իրացման գների համադրություն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կախված տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկրվող կամ արտադրվող հավի մսի վերամշակման ձեւից (մասնատված կամ ամբողջական)՝ կարող է էականորեն փոփոխվել նաեւ վերջինիս իրացման գնի միջին ամսական ցուցանիշը։ Հավի մսի տարբեր հատվածներ մասնատված վիճակում հաճախ ունեն տարբեր իրացման գներ, մասնավորապես՝ սառեցված կրծքամսի իրացման գինը ավելի բարձր է սառեցված հավի ազդրամսի իրացման գնից։ Ուստի այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվում է, օրինակ, առավելապես ազդրամիս, այդ պարագայում վերջինիս միջին ամսական իրացման գնի ցուցանիշը կլինի առավել ցածր այն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, որն իրացնում է առավելապես հավի կրծքամիս։

Հանձնաժողովի պարզաբանման համաձայն՝ իրացման գների ձեւավորման գործընթացն առավել ճշգրիտ գնահատելու նպատակով անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ հավի մսի տարբեր տեսակների ինքնարժեքներին, յուրաքանչյուր տեսակից ստացվող շահութաբերության մակարդակին, ինչպեսեւ՝ ինքնարժեքը եւ իրացման գինը ձեւավորող բաղադրիչներին։ Հավի մսի ինքնարժեքի եւ իրացման գնի շարժընթացի համաչափության եւ շահութաբերության միջին մակարդակի գնահատման նպատակով դիտարկվել են հավի մսի արտադրության եւ ներմուծման առավել խոշոր ծավալներ ունեցող 4-ական տնտեսավարող սուբյեկտների միջին ամսական ցուցանիշները։ Դիտարկված տնտեսավարող սուբյեկտներն արտադրված եւ ներմուծված հավի մսի իրացման ծավալներից յուրաքանչյուրում համապատասխանաբար զբաղեցնում են 70 տոկոս եւ ավելի մասնաբաժինը։

Պարզվել է, որ 2019 եւ 2020 թթ. ՀՀ-ում արտադրված հավի մսի միջին ինքնարժեքների եւ միջին իրացման գների միջեւ տարբերությունները տարբեր ժամանակահատվածներում որոշակի տատանումներ են ունեցել։ Առավել ուշագրավ են 2020 թ. 1-ին կիսամյակում տեղի ունեցած փոփոխությունները, երբ դիտարկված ողջ ժամանակահատվածում ինքնարժեքի եւ իրացման գնի միջեւ տարբերությունը հասել է իր նվազագույն սահմանին, իսկ իրացման գնից ԱԱՀ-ն դուրս բերելու պարագայում ստացվում է, որ որոշ ամիսների ընթացքում միջինում ինքնարժեքը գերազանցել է իրացման գինը։ Այս երեւույթը, ըստ հանձնաժողովի, կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով։ Գնային նման դրսեւորման պատճառների բացահայտման համար միեւնույն ժամանակահատվածում անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել իրացման ծավալների փոփոխությունը։ Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում նկատելի է իրացման ծավալների բացասական տատանում, ինչը, իր հերթին, կարող է կախված լինել այդ ժամանակահատվածում ՀՀ-ում համաճարակային իրավիճակի հետեւանքով առաջ եկած խնդիրներից եւ վերջնարդյունքում՝ պահանջարկի կրճատվելուց։ Ուստի արձանագրված իրավիճակը կարելի է համարել շուկայական բնականոն գործընթացների արդյունք, սակայն, անհրաժեշտության դեպքում, կարելի է նաեւ միկրոմակարդակում առանձին գնահատել առավել խոշոր իրացման ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարած գնային քաղաքականության հիմնավորվածությունները։

Դիտարկվել է նաեւ ներմուծված իրացված հավի մսի ինքնարժեք-իրացման գին-իրացման ծավալ հարաբերակցությունը։ Ներմուծված հավի մսի միջին ինքնարժեքների (ներմուծված հավի մսի 4 առավել խոշոր իրացման ծավալներ ունեցող շուկայի մասնակիցների միջին ամսական ցուցանիշների հիման վրա) եւ իրացման գների փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում առավել համաչափ են տեղի ունեցել։ Առկա չեն էական շեղումներ եւ գնային անհամաչափ փոփոխություններ։

Պետք է, սակայն, կարեւոր մի բան հասկանալ. հավի մսի արտադրված եւ ներմուծված տեսակների միջեւ գնային քաղաքականության դրսեւորումների որոշ տարբերությունները նաեւ պայմանավորված են այդ գործընթացների տարբերություններով։ «Մասնավորապես՝ արտադրությունն առավել բազմագործոն գործընթաց է, եւ, ըստ այդմ, այն առավել շատ է ենթակա արտաքին մի շարք ազդեցությունների, այն դեպքում, երբ ներմուծման գործընթացը բնույթով եւ դրա վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործոնների բազմազանության տեսանկյունից առավել պարզ գործընթաց է»։

Իհարկե, դարձյալ ըստ ՄՊՀ-ի, այս ամենին համապատասխան տարբեր են նաեւ հավի մսի արտադրություն եւ ներմուծում իրականացնող տնտեսավարողների շահութաբերության մակարդակները։ Շահութաբերության մակարդակը  յուրաքանչյուր սուբյեկտի դեպքում տարբեր է, սակայն ընդհանրացնելով կարելի է փաստել, որ արտադրություն իրականացնող տնտեսավարողների դեպքում միջին շահութաբերությունը տարբեր ամիսների կարող է հասնել միջինում մինչեւ 33 տոկոսի, այն դեպքում, երբ ներկրող տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության մակարդակը ավելի ցածր է, տարբեր ամիսների հասնում է միջինում մինչեւ 19 տոկոսի։

Թեգեր: մրցակցությունՏնտեսություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար

Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար

«Տղերքը միշտ մեզ հետ են…»

«Տղերքը միշտ մեզ հետ են…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Հետաքրքիր է իմանալ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist