Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան

Հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում

Փետրվարի 19, 2022
Հանրապետություն
Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
574
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է։ Ըստ այդմ՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ծրագիրը հնարավորություն կտա տեղահանված 3000-ից ավելի ընտանիքների ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։ Շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախում հաշվառված, առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված կամ վերջին 3 տարում փաստացի բնակված եւ Ադրբեջանի կողմից պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած)։ Այդ թվում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որեւէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախ մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ վերջին 3 ամիսներին բնակվել են այնտեղ։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի՝ առնվազն մեկ անդամի վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են որպես շահառու եւ ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու հետ։ 

Աջակցությունը տրամադրվելու է՝ 1. Հայաստանում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին եւ ուղղվելու է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարի) մարմանը։ 2. Արցախում  հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին եւ ուղղվելու է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարի) մարմանը։

Ի դեպ, շահառուն իրավունք ունի օգտվել աջակցության այս ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից։

Ծրագրի շրջանակներում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թ. դեկտեմբերի 30-ն է։

Ծրագրի համաձայն՝ 1. Երեւանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 97 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 8 տոկոս, հանրագումարային մինչեւ 3.648 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 54 հազ. դրամ։ 2. ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 10 տոկոս, հանրագումարային մինչեւ 5.850 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 84 հազ. դրամ։ 3. Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12 տոկոս, հանրագումարային մինչեւ 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազ. դրամ։        

Ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում՝ սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի եւ տոկոսագումարի վճարում հենց նշյալ սահմանաչափերով։ Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։ Այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող  չափերը, ապա շահառուն սերտիֆիկատի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն եւ տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ եւ այլն)։

Ծրագրի դիտարկումն անելու է ԱՍՀ նախարարությունը։ Ծրագրի շրջանակներում Արցախի առանձին շրջաններից տեղահանված 3.230 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թ. կպահանջվի շուրջ 3.4 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցների ավելացման (պակասեցման) հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թեգեր: ԱրցախՀիպոթեքպատերազմֆինանսներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ժողովուրդն իմաստուն է, աչքը՝ ամենատես

Ժողովուրդն իմաստուն է, աչքը՝ ամենատես

«Արեւային» տոն՝ բանաստեղծի թանգարանում

«Արեւային» տոն՝ բանաստեղծի թանգարանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist