Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արդյունավետ է պրագմատիկ եւ իրատեսական արտաքին քաղաքականությունը

Պետության անվտանգային ռիսկերը հնարավոր է նվազեցնել երկխոսության միջոցով

Մարտի 23, 2022
Հանրապետություն
Արդյունավետ է պրագմատիկ եւ իրատեսական արտաքին քաղաքականությունը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
591
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքական եւ փորձագիտական դաշտում Հայաստանի այսօրվա վարած տարածաշրջանային արտաքին քաղաքականության վերաբերյալ առկա են տարբեր մոտեցումներ: ՀՀ կառավարությունն առաջ է տանում Հայաստանի ու Արցախի շուրջ բարենպաստ անվտանգային միջավայրի ձեւավորման, հայկական պետությունների եւ տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։ Քաղաքական ընդդիմությունը եւ փորձագիտական որոշ շրջանակներ, չնայած դեմ չեն արտահայտվում տարածաշրջանային համագործակցությանը եւ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, սակայն անհամաձայնություն են հայտնում գործընթացների արագ ընթացքի եւ բովանդակության վերաբերյալ: Նախօրեին ՀՀ ԱԺ-ում վերոնշյալ երկու մոտեցումների միաժամանակյա արտահայտման կոնտրաստ էր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծավալուն ելույթով ներկայացնում էր կառավարության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները, այդ նույն ժամանակ ԱԺ դահլիճում ընթացող «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի հանրային քննարկման ժամանակ քաղաքական գործիչներն ու փորձագետները մի քանի ժամ տեւած ելույթներում հիմնականում հանդես էին գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացի դեմ՝ իրենց տեսակետները հիմնավորելով այդ երկրների քաղաքական վերնախավերի գործելաոճերով:

Վերջիններիս կարծիքով` 44-օրյա պատերազմից հետո, երբ դեռ վերքերը չեն ամոքվել, իսկ Ադրբեջանը շարունակում է Բաքվում պահել հայ ռազմագերիների, հարաբերությունների կարգավորման նման ինտենսիվությունն ընդունելի չէ: Հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում նման տրամադրությունները լիովին օրինաչափ են ոչ միայն արցախցիների դեմ սանձազերծած ռազմական ագրեսիային արդարացի միջազգային գնահատականի բացակայության, այլեւ հենց Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից եւ թուրքական փորձագիտական շրջանակներից եկող հայատյաց ու ագրեսիվ հռետորաբանության պատճառով:

Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է Սեւանի, Սյունիքի եւ նույնիսկ Երեւանի հանդեպ իր նկրտումների մասին, բնական է, որ հայկական փորձագիտական շրջանակներում էլ պետք է բարձրացվի ու շրջանառվի Ադրբեջանի արհեստածին բնույթի մասին թեզը: Երբ Թուրքիան հետեւողականորեն մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այն դեպքում, երբ դեռ 1920-ականներին նույն այդ երկրի դատարանն է ճանաչել այն եւ մեղավորներին դատապարտել մահապատժի, ՀՀ քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակները պետք է օրինաչափորեն հարցականի տակ դնեն Անկարայի անկեղծությունը հարաբերություններ հաստատելու հարցում:

Տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակների ու առկա իրողությունների պայմաններում, եթե պաշտոնական Անկարան, իրոք, ձգտում է հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ, ապա պետք է ծայրահեղ զուսպ լինել պետական մակարդակով հայտարարություններում եւ բանակցություններում՝ զերծ մնալով թեկուզ ենթատեքստում նախապայմաններ ենթադրող որեւէ թեզից: Դա առաջնային անհրաժեշտություն է նաեւ այն պատճառով, որ այսօր տարածաշրջանային համագործակցությամբ շահագրգռված են հենց թյուրքական պետությունները, քանի որ Հայաստանի ու Արցախի տնտեսությունները 35 տարվա ընթացքում ադապտացվել են երկու փակ սահմաններով գործելուն:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունն այս իրավիճակում: Բնականաբար, հնարավորինս նվազեցնի պետության անվտանգային ռիսկերը, իսկ դա հնարավոր է միայն երկխոսելու միջոցով, ինչը եւ այսօր արվում է: Պետության արտաքին քաղաքականությունը պետք է հնարավորինս զերծ մնա հուզականությունից եւ հիմնված լինի առավելագույնս պրագմատիկ՝ օրվա աշխարհաքաղաքական իրողություններով ամրագրված փաստարկների վրա, բայց եւ պահպանվեն այնպիսի սկզբունքային հարցերը, ինչպիսիք են տարածաշրջանի հակամարտության հիմքի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ կարգավիճակի հարցը: Դատելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթից, այն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական օրակարգում է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Վերջինիս օրակարգային կարեւորությունը բխում է հենց հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու բուն նպատակից: Այլապես հայկական փորձագիտական շրջանակներում ավելի հիմնավոր կհնչի այն թեզը, թե Թուրքիան ամենեւին էլ չի ուզում հարեւանի քաղաքականություն վարել, այլ էքսպանսիա է իրականացնում՝ թեկուզ տնտեսապես կամ Ադրբեջանի միջոցով: Պետությունների միջեւ կայուն հարաբերություններ հաստատելու համար երկկողմ օրակարգից հարցերը պետք է հանվեն, ինչն արդիական է հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար:

Սա՝ պետական քաղաքականության առումով, իսկ հասարակական-քաղաքական խոսույթում այդ քաղաքականությանը չհամընկնող կարծիքների եւ տեսությունների գոյությունը ցանկացած ժողովրդավարական համակարգի առաջնային բնութագրիչներից է, առավել եւս, երբ դիմացի պետությունները նման կարծիքների համար ստեղծում են պարարտ հող: Արդյունավետ պետական քաղաքականություն վարելու համար պետք է հնչող տեսակետները դիտարկել եւ դրանց պատասխանելով՝ առաջ գնալ, այլ ոչ թե դրանք անտեսել: Ընդ որում` որեւէ պետության դիմացի երկրի հասարակության շրջանում՝ իր վարքագծի վերաբերյալ հնչող մտահոգություններին պատասխանելը պետք է լինի տվյալ պետության առաքելությունը, քանի որ այդ մտահոգությունների հեղինակն ինքն է:

Թեգեր: Արարատ ՄիրզոյանԱրցախԹուրքիաԿառավարությունՀայաստանպատերազմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թալիշներն Ադրբեջանում ոչնչացման վտանգի առաջ են

Թալիշներն Ադրբեջանում ոչնչացման վտանգի առաջ են

Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան

Ինչպես Բայդենը կորցրեց Սաուդյան Արաբիան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist