Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Ինչ կփոխվի ամբողջական շղթայում

Փետրվարի 3, 2023
Հանրապետություն
Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը եւ դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, հագուստի եւ հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ  արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը երկրում զբաղվածության ապահովման կարեւոր աղբյուր է՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ (այս եւ ստորեւ տեղեկությունը բացառապես պետական այս կառույցինն է)։ 2020 թ. ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1.5 անգամ ավելի, քան 2017 թ.։  Ոլորտը, 2021 թ. ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարեւոր ճյուղ է։ Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին (2021 թ.՝ 2.8 տոկոս), վիճակագրական վերլուծությունները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի եւ երկրի սոցիալական կյանքում դրա կարեւոր դերի մասին։

2020 թ. ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր եւ միջին ձեռնարկություններ են եղել։ Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձեւավորվել են խոշոր արտադրողներ եւ հայտնի ապրանքանիշներ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝  ի տարբերություն 2017 թ. 8 ընկերությունների։

Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 եւ 2020 թթ. արտահանման անկմանը (20 տոկոս), այնուամենայնիվ Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թթ. միջինում կազմել է տարեկան ավելի քան 40 տոկոս։ 2020 թ. hագուստ եւ հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից եւ պարագաներից (HS 62) խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69 տոկոս, իսկ տրիկոտաժե հագուստ եւ հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ (HS 61) խմբի արտադրատեսակները՝ շուրջ 25 տոկոս։

Նախարարությունը վստահ է, որ հաստատված ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ եւ զարգացում ապահովել։ «Ակնհայտ է, որ վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված արդյունաբերությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունի՝ հիմք ընդունելով հետեւյալ գործոնները»՝ զգալի թվով աշխատատեղեր, երկրի խոշոր հարկատուների ցանկում ոլորտում ներգրավված շուրջ 10 խոշոր կազմակերպությունների ներկայություն, վերջին տասնամյակների ընթացքում ոլորտում կատարված մեծ ներդրումներ եւ բարձր տեխնիկական հագեցվածություն, արդյունաբերության արտահանման ուղղվածություն եւ լուրջ միջազգային կապեր, համաշխարհային ապրանքանիշների արտադրանքի հետ աշխատելու մեծ փորձ։

Այնուամենայնիվ, նախարարությունը չի հերքում, որ ռիսկեր ու մարտահրավերներ կան։ Օրինակ՝ Հայաստանը դուրս մնաց ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգից, ոլորտում միջին աշխատավարձերի եւ այլ գործառնական ծախսերի աճ կա եւն։

Ոլորտում ի՞նչ աջակցության միջոցառումներ է նախատեսում պետությունը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբերի՝ 1. տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող ընկերություններ (ունեն աջակցության ամենամեծ ծավալը), 2. տեքստիլ ոլորտի բոլոր ընկերություններ, 3. սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ, 4. տեքստիլ ընկերությունների համար, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

Որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետեւանք սահմանվել են 6 արդյունքներ՝ 1. տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը, 2. տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների, 3. տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների, 4. 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը, 5. ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալը, 6. տեքստիլ արդյունաբերության արտադրանքի բարդության ինդեքսը (PCI)։

Աջակցությունը տրվելու է չորս հիմնական մեխանիզմներով՝ համաֆինանսավորում, վճարված հարկերի հետվերադարձ, սուբսիդիա (ֆինանսավորման ամենամեծ ծավալով), ուղղակի ֆինանսավորում։

2019 թ., երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարն էր, քննարկում էինք տեքստիլ արդյունաբերության խնդիրները։ Նախարարը մատնանշեց արտադրողականության հարցը։ Մենք նկատեցինք՝ գուցե «արտադրողականության խնդիր ունենք, որովհետեւ տեղական արտադրությունը ամբողջական շղթայով չէ: Ամենապարզ օրինակը՝ տեքստիլ արտադրանքը հայկական է, բայց թելը, ասեղը, գործվածքը դրսից է բերվում, մենք տեքստիլին սպասարկող ներկատուն նույնիսկ չունենք»։ Նախարարը համաձայնեց. «Որովհետեւ չունենք մասշտաբ: Հայաստանում պետք է կլաստեր ձեւավորվի: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ լինեն ոչ թե 15 տեքստիլի ձեռնարկություններ, այլ 115: Բայց կգա այդ օրը»:

Հիմա՝ դատելով էկոնոմիկայի նախարարության թվերից՝ տեքստիլի ոլորտի ձեռնարկությունների թիվը 115-ից անցել է։ Կձեւավորվի՞ եթե ոչ ամբողջական, գոնե կես շղթան, ի՞նչ ձեւերով դա կարվի, վերջնական արտադրանքին անհրաժեշտ ո՞ր ապրանքի կամ ապրանքի մասի ներմուծումը կփոխարինվի տեղական արտադրանքով, հարցերն առայժմ առկախ են։

Թեգեր: Տնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Բաքվի գործողություններն ահաբեկչական բնույթ են ստանում

Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist