Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հետեւողական ջանքերի եւ համագործակցության շնորհիվ

Հայաստանը եւ Ճապոնիան շարունակաբար զարգացնում են երկկողմ հարաբերությունները

Փետրվարի 18, 2023
Հանրապետություն
Հետեւողական ջանքերի եւ համագործակցության շնորհիվ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունների հետագա զարգացման կարեւորագույն խնդիրներն է համարում տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաեւ երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Այս մասին Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Դեսպանը նախ շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան 63-րդ տարեդարձը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է հարգարժան հյուրերի մասնակցությամբ երեք տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպել ընդունելություն` նվիրված Նորին մեծություն կայսրին։ Ֆուկուշիմա Մասանորին շատ նշանակալից է համարում 2022 թվականը Ճապոնիա-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ սեպտեմբերի 7-ին երկու երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Այս ընթացքում մեր երկու երկրները շարունակաբար զարգացրել են երկկողմ հարաբերությունները՝ բոլոր կողմերի ջանքերի եւ համագործակցության շնորհիվ։ 30-ամյակի կապակցությամբ երկու կառավարությունները տարբեր միջոցառումներ էին անցկացնում Ճապոնիայում եւ Հայաստանում։ Ճապոնիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո անցկացվել են մի շարք մշակութային միջոցառումներ»,- ասել է դեսպանը։

Նա ուրախությամբ տեղեկացրել է, որ 2023 թ. փետրվարին եւ մարտին Ճապոնիայի դեսպանությունը Հայաստանի չորս քաղաքներում անցկացնելու է ճապոնական ֆիլմերի փառատոն, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մարտին հրավիրելու է ճապոնացի երաժշտի, որը երաժշտասերներին կներկայացնի ճապոնական ավանդական երաժշտական գործիքը՝ կոտոն։

«1991 թվականից սկսած՝ Ճապոնիան, ձգտելով նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական առաջընթացին տարբեր ոլորտներում, տրամադրել է մոտ 430 միլիոն դոլարի օժանդակություն՝ դրամաշնորհային աջակցության, տեխնիկական օժանդակության եւ վարկային օգնության ծրագրերի միջոցով։ Օրինակ՝ անցյալ տարվա նոյեմբերին Ճապոնիայի կառավարությունը առողջապահության նախարարությանը տրամադրեց 39 շտապօգնության մեքենա։ Ինչ վերաբերում է մեր երկրների միջեւ մարդկային փոխանակումներին, ապա ես կցանկանայի նշել, որ ճապոնացի աշխարհահռչակ բժիշկ, վիրաբույժ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի ներդրման մասին, որն ամեն տարի բազմաթիվ բարդ վիրահատություններ է կատարում հայ երեխաների համար։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարեւորագույն խնդիրն է՝ տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաեւ երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան՝ անելու եմ առավելագույնը վերը նշված նպատակներին հասնելու համար»,- եզրափակել է դեսպանը։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար

Խաղաղության պայմանագիրը պետք է խաղաղություն բերի

Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին

Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist