Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է

Մեր առջեւ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել միասնական ջանքերով

Մարտի 14, 2023
Հանրապետություն
Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
52
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավարտվեց «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»: Երեք օր շարունակ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներն ուսումնասիրեցին, քննարկեցին Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կայուն զարգացման ռազմավարական նպատակների իրագործման հնարավոր սցենարները եւ ծրագրերը՝ սահմանելով ապագայի իրենց տեսլականը:

«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է ստանալ նոր գաղափարներ, իմանալ քաղաքացիական մտադրությունների մասին, իսկ ամենակարեւոր արդյունքն է լինելու առավել շատ ձայներ ստացած գաղափարների ձեւակերպումը։ «Մենք սովորություն չունենք մանրամասնորեն խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, հետեւաբար` մեր ցանկությունն է լսել ժողովրդի կարծիքը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործիչները պետք է հետաքրքրվեն այն քաղաքացիների գաղափարներով, ովքեր հետաքրքրված են Հայաստանի ապագայով։

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը տպավորված է համաժողովի աշխատանքներով: «Շատ կարեւոր արդյունքներ արձանագրեցինք: Ընդհանրապես, մարդկանց ներգրավվածությունը շատ մեծ նշանակություն ունի: Այն աշխատանքը, որը տեսանք, մեզ մեծ ուժ եւ ոգեւորություն է տալիս՝ գործընթացը շարունակելի դարձնելու համար: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրեցինք՝ կազմակերպելու, կյանքի կոչելու: Որդեգրում ենք այդ արդյունքները եւ պիտի աշխատենք դրանց վրա՝ իրականացման փուլ հասցնելու համար»,- ասաց Ալավերդյանը՝ ամփոփելով եռօրյա աշխատանքները: Մեր երազած Հայաստանը կերտելու ճանապարհին «Ապագա հայկականի» գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը կարեւորում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որի հիմքում պետք է դրվեն առկա խնդիրների նախանշումն ու ապագայի տեսլականների ուրվագծումը։ Իսկ նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիայի համար շատ կարեւոր էր ոչ այնքան այն, թե ինչ հարցերում են ընդհանրությունների հանգել, այլ այն, որ ինչ-որ բանի հանգել են։ Նա հույս հայտնեց, որ վեց ամիս կամ մեկ տարի անց արդեն իսկ գործնական քայլերի ականատեսը կլինենք:

«Վերջին տարիներին, հայրենիքում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վերաիմաստավորել են հայ մարդու համար հայկականի, աշխարհի եւ մեր ապագայի վերաբերյալ պատկերացումները: Այդ պատկերացումների տարբերությունների, հակադրությունների եւ տարակարծությունների ֆոնին, այնուամենայնիվ, միանշանակ է մնում, որ մեր համատեղ ապագան կհաջողի միայն այն դեպքում, երբ հայկական մտածողությունն ու կենսակերպը դառնան պետականակենտրոն, երբ երկխոսությունները լինեն կառուցողական, նախեւառաջ լուծումների մասին, երբ հայրենիքի հանդեպ սիրո նվազագույն մեկնակետը կսկսվի միասնականության եւ համերաշխության գծից»,- համաժողովի փակման արարողության ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Որպես պետական պաշտոնյա, նա հայրենիք-սփյուռք հարաբերություններն ընկալում է երկկողմանի պատասխանատվության, փոխօգնության եւ փոխներգրավվածության հարթությունում։

Համաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկվում էր «Պատմական պատասխանատվության» թեման, թե որն է՞ ի վերջո՞ հայության տարբեր հատվածների համար պատմական պատասխանատվության ընդհանուր շրջանակը հայկական ինքնության, հայրենիքի, պատմական հիշողության եւ այլ հարցում։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ Արիկ Գեւորգյանի խոսքով` քննարկումների ընթացքում ամենամեծ մտահոգությունը Արցախի հարցն է: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: Ներկաները նաեւ կարծում են, որ ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը եւ չթողնի խնդիրը միայն պետության եւ Հայաստանի քաղաքացիների, առավել եւս՝ արցախցիների վրա: Հաջորդ հարցը Հայաստանի հետ կենսական, ոչ թե տուրիստական կապի ամրապնդումն է: Նա նկատեց, որ շատ հայեր այլ երկրներում են ծնվել, բայց գալով Հայաստան, զգում են, որ եկել են իրենց հողը։ Քննարկելով Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցը, շեշտվել է, որ սփյուռքը պետք է դերակատար լինի ե՛ւ դրամով, ե՛ւ գիտելիքներով, ե՛ւ ռեսուրսներով, ինչը կօգնի, որպեսզի զգա իրեն հայրենիքի մի մասնիկը, որը բոլորինն է։ Արիկ Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ թերեւս առաջին անգամ է, երբ հայ մարդը լսում եւ հանդուրժում է իր գաղափարական ընդդիմախոսին. «Շարքային մարդու կարծիքը լսելը լրացնում է մասնագիտական, փորձագիտական կարծիքը եւ դրանով հենց արժեքավոր է։ Կարեւոր է, որ հայրենիքի համար դրամական եւ բարոյական ներդրում կատարած հայերը փոխլրացնեն միմյանց»։

«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի համար ուրախալի իրողություն է, որ «Պատմական պատասխանատվություն» թեմայով քվեարկության արդյունքներով Արցախի հիմնախնդիրն ու Արցախի առջեւ կանգնած մարտահրավերների առաջնահերթությունը գերակա են հանրային տրամադրություններում։ «Մենք ապրում ենք մեր օրենքներով, եւ միակ ճանապարհը պայքարելը, միասնական լինելը, ռեսուրսները միավորելը ու չհանձնվելն է: Կուբան էլ պայքարեց Ամերիկայի դեմ ու չհանձնվեց: Մենք 35 տարի պայքարի մեջ ենք: Պետք է պատրաստ լինենք, որ, հնարավոր է, 35 տարի էլ պայքարի մեջ լինենք: Այլ տարբերակ չկա: Այդպես եղել է աշխարհի տարբեր երկրներում: Դա մեր ճանապարհն է, որ ընտրել ենք՝ արժանապատիվ, անկախ, հայկական եւ ազատ Արցախի համար»,- ասաց նա:

«Հայաստան-Սփյուռք միասնականության» թեմային նվիրված երկրորդ օրվա աշխատանքները համակարգող Հաշվիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մկրտչյանի ներկայացմամբ` մասնակիցների 57 տոկոսի կարծիքով Հայաստան-սփյուռք հարաբերություններում կա վստահության ճգնաժամ, որը հաղթահարելի է, բայց անհրաժեշտ են համագործակցության նոր հարթակներ։ Մասնակիցների 53.2 տոկոսի կարծիքով այդ համագործակցության օրակարգը պետք է լինի Հայաստանի հզորացումը, քանի որ միայն այդպիսի Հայաստանը կկարողանա նպաստել հայապահպանությանը սփյուռքում: Իսկ Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացման հարցում պետք է մասնակցություն ունենան սփյուռքահայերը։ Ըստ նրա` նախաձեռնությունը բացառիկ հնարավորություններից է, երբ սփյուռքի ձայնը, կարծիքը եւ համախմբվածությունը կարող են նպաստել մեծ ձեռքբերումներին: Համաժողովի մասնակից, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայրենիք-սփյուռք գործակցության ամենակարեւոր սկզբունքը փոխճանաչումն ու վստահությունն է։ Ինչ վերաբերում է սփյուռքում հայապահպանության խնդրի լուծմանը, ապա այն պետք է հիմնված լինի չորս կարեւորագույն սկզբունքների վրա՝ լեզու, մշակույթ, հավատ եւ ընտանիք: Իրանահայ (Թեհրան) Զարիկ Ավոյանը «ՀՀ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստան պետությունը պետք է հանդես գա որպես առանցք եւ կապող օղակ աշխարհասփյուռ հայության համար։ Նրա համոզմամբ` կարեւորագույն դերակատարը Հայաստան-սփյուռք հարաբերություններում պետությանն է պատկանում, իսկ անհատներն ու կազմակերպությունները միայն օժանդակող, աջակցող դերակատարություն կարող են ունենալ։ «Իրանում ունենք դպրոցներ, միություններ, եկեղեցիներ, բայց որակի առումով լիարժեք բավարար չէ երիտասարդ սերնդին հայ դաստիարակելու համար»,- ասաց նա։

Բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից առանձնացվել է երեք ուղղություն՝ ծնելիության աճ, արտագաղթի նվազեցում եւ ներգաղթի ավելացում: Այս կարեւորագույն մարտահրավերի լուծմանն էին ուղղված համաժողովի երրորդ օրվա քննարկումները։ Քվեարկության մասնակիցներից 83-ը ճիշտ են համարում խնդրի լուծման հիմքում դնել առաջին հերթին Հայաստանից արտագաղթածների ներգաղթի ապահովումը: 30 մասնակից խնդրի լուծումը տեսնում է ավանդական սփյուռքից ներգաղթի ապահովմամբ։ Բնակչության աճի խնդիրը օտարազգիների ներգաղթով լուծելու տարբերակն ընդունելի է 39 հոգու համար: Քվեարկության 112 մասնակիցները համակարծիք են, որ ժողովրդագրական քաղաքականությունը Հայաստանում անհրաժեշտ է գլխավոր ուղղություն ճանաչել, որին կսպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները: 88 մասնակից էլ կարծում է, որ առանց տնտեսական խնդիրների լուծման ներգաղթի կազմակերպումը հանգեցնելու է սոցիալական լարվածության: «Օրրան» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Բնակչության աճ» հանձնախմբի աշխատանքները համակարգող Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց հանձնախմբի աշխատանքի ամփոփ արդյունքները, որում ներգրավված են եղել ավելի քան 30 փորձագետ։ «Ցավալի փաստ է, որ այսօր հայրենիքը հայաթափվում է, դատարկվում է՝ շատ արագ տեմպերով. հազարավոր մարդիկ արտագաղթում են, ծնելիության անկում կա, ծերացող բնակչություն, հազարավոր երիտասարդներ անմահացան վերջին պատերազմներում: Եթե այսպես շարունակվի՝ կորուստներն անդառնալի են»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։ Վիճակագրական մտահոգիչ թվերը հուշում են, որ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հովհաննիսյանը գտնում է, որ բավարար չէ միայն խոսել, առաջարկներ անել ու կարծիքներ փոխանակել։ Չթերագնահատելով այդ ամենը, խնդիրը լուծելու եւ անդառնալիության կետին չհասնելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել համապատասխան ծրագրեր:

Թեգեր: ԱրցախհամաժողովՍփյուռք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Երեք ամիս՝ առանց «կյանքի ճանապարհի»

Իրան-Սաուդյան Արաբիա

Իրան-Սաուդյան Արաբիա

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist