Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը

Այլապես մեր կործանման շահառուները գնալով կշատանան

Մարտի 14, 2023
Հանրապետություն
Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի նախագահը դեռ նախորդ տարի հայտարարել էր 2023 թ. ռեկորդային ռազմական ծախսերի մասին. տեղեկությունը միջազգային ԶԼՄ-ները հրապարակեցին 2022 թ. նոյեմբերի 8-ին։ Հղում անելով թյուրքական աղբյուրներին՝ «Շուշի» անվանումը իբրեւ «Շուշա» կիրառեցին եւ հաղորդեցին, թե «2023 թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային բարձր մակարդակի՝ ինչպես հայտարարել է Իլհամ Ալիեւը Շուշայում զինվորականների հետ զրույցում»։ Ի՜նչ արեցինք մենք. «Շուշան» ականջի կողքով բաց թողեցինք՝ պնդելով, թե՝ միեւնույն է, խաղաղության օրակարգով ենք գնալու։

Բաքուն արտաքին լսարանի համար փոխանցեց. «Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի անցավ, պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում ուժեր ու շրջանակներ են հայտնվում, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ»։ Ի՜նչ արեցինք մենք. դարձյալ պնդեցինք՝ խաղաղություն ենք ուզում։

Բաքուն բացահայտ ծաղրեց. «Հայաստանը լիովին չի կատարում 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունը… Հայաստանը մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը եւ պարբերաբար ռազմական սադրանքներ է անում մեր դեմ, իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք, եւ մենք պատրաստ ենք… Բաքուն խաղաղություն է ուզում, ոչ թե պատերազմ, արդար պայմաններ է առաջադրում, եւ այդ պայմաններով պետք է խաղաղության պայմանագիր կնքվի»։ Այո, նոյեմբերի 10-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք անգամ չկա, բայց Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս մտած ադրբեջանական զինուժին ոչ թե վռնդեցինք երկրի սահմաններից, այլ՝ կոչ արեցինք հեռանալ։ Բաքուն, իհարկե, այնքան ցինիկացավ, որ խոստովանեց, թե այո, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չկա նոյեմբերյան հայտարարությունում, եւ հենց ինքը՝ Ալիեւն է դա մտցրել «աշխարհաքաղաքական լեքսիկոն»։ Աշխարհաքաղաքական «ժողովրդավար» ուժերն էլ բռնապետ Ալիեւին չասացին, թե՝ այդ ո՜վ եղար, որ աշխարհաքաղաքական լեքսիկոնում տերմիններ շրջանառես։ Չասացին, որովհետեւ իրենց թողտվությամբ էր՝ սեփական շահերից ելնելով։

Բաքուն բացահայտ սպառնալիքի անցավ. «Ե՛վ կառուցվածքային բարեփոխումները, ե՛ւ նոր կազմավորումների ստեղծումը, ե՛ւ գոյություն ունեցող կազմավորումների քանակի ավելացումը, զենքով եւ զինամթերքով զինելը, նոր տեխնիկայով համալրելը ամենաբարձր մակարդակի վրա են… Ադրբեջանի ներկայիս բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ, եւ սա բոլորը պետք է իմանան, եւ Հայաստանը…»։ Մենք պնդեցինք՝ դարձյալ հավաստում ենք՝ խաղաղություն ենք ուզում։ Ադրբեջանն ասում է՝ խաղաղություն է ուզում, բայց սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է սկսում Հայաստանի դեմ։ Հայկական կողմի զոհերի թվից դատելով՝ դա հարձակում չէր, այլ՝ պատերազմ, երբ մեկ օրում ավելի շատ զոհ տվեցինք, քան ապրիլյան քառօրյայում։ Սա այն է, ինչ թյուրքական կողմը կոչում է «արդար պայմաններ»։ Հայկական կողմը հստակ, շեշտված չի ձեւակերպում, թե որն է ի՛ր «արդար պայմանը»՝ սպասելով միջազգային գործողությունների։

Այդ գործողությունները, անշուշտ, կան, բայց ոչ հօգուտ մեզ։ Մեր բաժինը միջազգային կոչերն են՝ հավասարության նշանով, թե «կողմերը պետք է հանդարտվեն»։ Միջազգային ոչ մի կողմ, բնականաբար, չի ասում, թե՝ հայկական կողմն այնքան հարդարտ է, որ այլեւս հանդարտվելու տեղ չկա։ Անկեղծ լինելու համար ասենք՝ հնչել են դեպի Ադրբեջան ուղղվող սլաքներով հայտարարություններ, բայց դրանք կոչերի մակարդակին էլ մնացել են, որովհետեւ այդ հայտարարություններին չեն հետեւել գործողություններ, իմա՝ պատժիչ մեխանիզմներ չեն կիրառվել։

Իսկ չեն կիրառվել, որովհետեւ հայկական կողմի հանդարտվելն ու ադրբեջանական կողմի պատերազմատենչությունը ձեռք են տալիս շատ կողմերի, որոնք այսօր իրենց շահերն են իրացնում 44-օրյայից հետո թյուրքական կողմից օկուպացված հայկական տարածքներում։ «Արդար պայման» ուզող Ադրբեջանը այս տարի իր ռազմական բյուջեն ավելացրել է 4.6 տոկոսով` 2022 թ. համեմատ։ «Արդար պայման» ուզող Ադրբեջանի հովանավոր Թուրքիան էլ ռեկորդային է գործել։ Դեռ նախորդ տարի «Voice of Turkey» լրատվական պորտալը գրեց, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 469 մլրդ լիրայի կհասնեն (հատելով 25 մլրդ դոլարի սահմանագիծը)։ Մինչ այս Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թ.՝  20.6 մլրդ դոլար։ Նախատեսվում է մինչեւ 2024-2027 թթ. ռազմական բյուջեն հասցնել 30 միլիարդ դոլարի։ Թե ինչ շահեր ունի Մեծ Բրիտանիան մեր տարածաշրջանում (ու ոչ միայն), գիտենք։ Նա էլ է զինվում։ Վարչապետ Սունակի գրասենյակն ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում Մեծ Բրիտանիան ցանկանում է իր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5 տոկոսի (ներկայումս 2 տոկոսից մի փոքր ավելի): Զեկույցում ասվում է, որ 2025 թ. հետո պաշտպանության բյուջեն կվերանայվի հետագա աճի ուղղությամբ՝ առկայության դեպքում։ Բրիտանական ռազմական բյուջեն կազմում է տարեկան 48,6 միլիարդ ֆունտ (58,4 միլիարդ դոլար): Ավելի վաղ տեղական թերթերը հայտնել էին, որ բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետը սպառնացել է հրաժարական տալ, եթե Թագավորության պաշտպանության նախարարությունը չհասնի բանակի ֆինանսավորման ավելացմանը՝ անվտանգության աճող սպառնալիքների ֆոնին։ Ադրբեջանին 44-օրյային լավ զինած Իսրայելը նույնպես հետ չի մնում.  SIPRI-ի տվյալներով` 2018 թ. աշխարհում 17-րդն էր։

Ավելին՝ Իսրայելը 2011-2020 թթ. մեր թշնամու ձեռք բերած զենքի 27 տոկոսի «առաքիչ դոնն է» դարձել։ Ըստ SIPRI-ի (Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ)՝ Իսրայելի մատակարարումները գլխավորապես արվել են 2016-2020 թթ.։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական դոնորն Իսրայելն է եղել։ Ինստիտուտը նշում է, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ տեղեկություն կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին: Ռուսաստանը զենք է մատակարարել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին։ Հիշյալ ինստիտուտը, մեջբերելով Ալիեւի հայտարարությունը, գրել է, որ 2018-ի դրությամբ այդ երկիրը Ռուսաստանից ընդհանուր 5 մլրդ դոլարի զենք էր գնել: ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսին 2011-2020 թթ. բաժին է ընկել Ադրբեջանի ռազմական ներկրումների 7,1 տոկոսը: 2011-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ձեռքբերումներում Թուրքիայի մասնակցությունը 2,9 տոկոս է։ Կրկնենք՝ բաց, հայտնի թվերն են սրանք։

Թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու թյուրքական «խաղաղության» իրական դեմքը եւ հայկական խաղաղության  հայցի ողբերգական հետեւանքները։ Եվ այս ամենի համապատկերում, երբ մենք պետք է մեր բանակը զինելու (արտադրություն եւ ներկրում) համար զարկ տանք տնտեսությանն ու, մասնավորապես, ռազմարդյունաբերությանը, երբ մեզ համար թանկ է ամեն լուման, հայկական կապիտալն արտահոսում է ՌԴ, ԱՄՆ, ԱՄԷ, Գերմանիա, նույնիսկ Ուկրաինա եւն։ 2022 թ. դուրս ենք տվել 2.6 մլրդ դոլար (ըստ Հայաստանի բանկերի միության՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների հանրագումարն է)։

Կարող ենք, իհարկե, զուգահեռ համեմատություններ անել այլ երկրների համապատասխան ցուցանիշների հետ, բայց դա ժամանակի վատնում կլինի մի պարզ պատճառով. մենք ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած, մենք ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ ժամերի ընթացքում ծավալումներ են փոխվում, մենք ենք Արցախի մեծ մասը կորցրել ու հայտնվել մի վիճակում, երբ ամեն օր այդ ծավալումներն ավելի ու ավելի վտանգավոր են դառնում, իսկ հնարավոր բարենպաստ ծավալումների ուղղությամբ դեռ գործուն չենք աշխատում։ Խաղաղություն չի լինելու, որովհետեւ թշնամին բացահայտ հայտարարում է մեր վերջնական կործանման իր ցանկության մասին։ Իսկ այս իրավիճակում մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու այդ զինվելու համար կայուն գումար աշխատելը։

Թեգեր: բանակզենք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Շնորհանդես

Շնորհանդես

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist