Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

ԱԱՀ-ի վճարման մասով էլ փոփոխություն եղավ

Մարտի 17, 2023
Հանրապետություն
Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործադիրը երեկվա նիստում չզեկուցվող հարցերից մեկով համաձայնություն տվեց Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին: Սյունիքի մարզպետը, հաշվի առնելով hողատարածքի տեղադիրքը եւ «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի  խնդրանքը, միջնորդել է կառավարությանը՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով, առանց մրցույթի, անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:

Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, հաշվի է առնվել այն, որ «Նռնաձոր» կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից, եւ որի անդամները բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած եւ այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչներն են: Այսինքն՝ ըստ ՏԿԵՆ-ի, «մասամբ կբարելավվի նրանց սոցիալական վիճակը, լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի բնակավայրը չլքելու եւ լրացուցիչ խթան՝ սահմանը կայուն պահելու համար»:

Կառավարության 2022 թ. մարտի 31-ի թիվ 406-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կարվեն։ Հարցը  գործադիրի օրակարգում էր՝ դարձյալ չզեկուցվող հարցերի հատվածում։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, նպատակը հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում  մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով պետբյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգի սահմանումն է:

Ինչ ունենք այս մասով, եւ ինչ խնդիրներ կան։ ԱԺ ընդունած՝ 2022 թ. դեկտեմբերի 23-ի   ՀՕ-595-Ն օրենքով հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, եթե էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում ֆիզիկական անձին: Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի գումարները վճարում է պետբյուջե մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ։ Կառավարության նշյալ՝ մարտի 31-ի որոշմամբ էլ սահմանված է ՀՀ-ում  մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը: Հիմա առաջարկվում է փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ՝ որոշմամբ սահմանված պետբյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգը կիրառելով նաեւ ՀՀ-ում  մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով:

Մասնավորապես՝ 1. ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ գումարները կարող են պետական բյուջե վճարել՝  բանկային փոխանցման միջոցով, վճարային քարտերով՝ ՊԵԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի  ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում՝  վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով։ 2. Փոխանցումներ կարող են կատարել ՀՀ-ի բանկերի կամ օտարերկրյա բանկերի միջոցով։ ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:

Սա հերթական փոփոխություն է, կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Բաքվի պատասխան կրակոցները

Հաջորդ Հոդվածը
Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Պատրաստություն համար մեկ

Պատրաստություն համար մեկ

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist