Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Ավերիչ երկրաշարժը կարող է որոշ շտկումներ մտցնել

Մարտի 17, 2023
Միջազգային
Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
71
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարները երեկ մասնակցել են Անկարայում հրավիրված արտահերթ գագաթնաժողովին։ Կազմակերպության երկրների ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Թուրքիային՝ կապված երկրի հարավ-արեւելքում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետ, ինչպես նաեւ քննարկել են բնական աղետներից քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծման հարցը: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված է կյանքի կոչել այս տարվա ընթացքում։ Այն պետք է դառնա թյուրքական պետությունների կողմից ստեղծված առաջին եւ հիմնական համատեղ ֆինանսական հաստատությունը՝ անդամ երկրների տնտեսական ներուժը մոբիլիզացնելու, «առեւտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու համար»։ Ուշագրավ է այն, որ արտահերթ հանդիպման առաջարկն արվել է Ադրբեջանի կողմից, թերեւս «ավագ եղբորը» շնորհակալ լինելու ձգտումով։

Թեեւ արտահերթ գագաթնաժողովի հրավիրման առիթը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն է, սակայն սրանով Էրդողանը փորձում է մի շարք հարցեր լուծել իր եւ երկրի համար։ Թուրքիան ներկայումս բավականին բարդ իրավիճակում է. ավերիչ երկրաշարժի հետեւանքով հանրային վստահության ճգնաժամը, ինչպես նաեւ լրջագույն սոցիալ-տնտեսական վիճակը խնդիրներ են առաջացրել երկրի ներսում։ Արտաքին ուղղությամբ եւս Թուրքիան մարտահրավերների առջեւ է կանգնած, երբ փորձում է մանեւրել եւ օգուտ ստանալ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումից։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան այդպես էլ բացահայտ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, ինչպես դա արեցին Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները, սակայն դաշնակիցների կողմից ճնշումները ստիպում են, այնուամենայնիվ, որոշակի շտկումներ մտցնել «անկախ» քաղաքականության մեջ։ Բանն այն է, որ Թուրքիան Եվրամիության հետ ընդհանուր մաքսային տարածքի մաս է, եւ թուրքական իշխանությունները չեն կարող վտանգի ենթարկել եվրոպական երկրների հետ տնտեսական կապերը։  

Դրան զուգահեռ Թուրքիան տնտեսական, էներգետիկ ոլորտներում, նաեւ հացահատիկի հետ կապված հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի հետ, ինչը նույնպես դժգոհություն է առաջացնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մոտ։ Եւս մեկ «հենման կետ» եւ ազդեցության լծակ ունենալու ու սեփական օրակարգը պաշտպանելու նպատակով Էրդողանը փորձում է մեծացնել իր «մեծ երազանքի»՝ «Թյուրքական աշխարհի» աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դերը։ «Թյուրքական աշխարհ» նախագծի իրականացումը թույլ կտա ամրապնդել Էրդողանի հեղինակությունը երկրի ներսում, ինչպես նաեւ միջազգային գործընկերների մոտ։ Կազմակերպության անդամ երկրների տնտեսական, ֆինանսական, քաղաքական, էներգետիկ եւ լոգիստիկ ներուժի մոբիլիզացումն ի վերջո կծառայի «ուժեղ օղակին», ինչպիսին իրեն համարում է Թուրքիան։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-Թուրքիա եւ ՆԱՏՕ-Թուրքիա գործընկերությամբ պայմանավորված, կան բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային չեզոք մնալ եւ խուսափել Արեւմուտքի կողմից գլոբալ առճակատմանը մասնակցելուց։ Մասնավորապես, Թուրքիային հարակից տարածաշրջաններում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ինչ-որ պահի ներքաշելու են այդ երկրին Արեւմուտքի շահերը պաշտպանող ճամբար։ Խոսքը վերաբերում է օրինակ՝ Իրանի հետ ռազմական հավանական բախմանը։ Մյուս կողմից, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտը սերտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես Թուրքիայի բացարձակ ինքնուրույնությունը սահմանափակող գործոն է։ Ի դեպ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով Թուրքիայի կողմից F-16 գնելու խնդրանքին, երեկվա ասուլիսի ժամանակ նշել էր, որ Թուրքիան շատ արժեքավոր գործընկեր է, եւ ամեն ինչ կանեն հարաբերություններն ամրապնդելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը եւս մեկնաբանել էր F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունները՝ նշելով, որ Պենտագոնի հետ բանակցությունները շարունակվում են դրական հունով. «Մենք գիտենք նաեւ Սպիտակ տան աջակցության մասին։ Անկարան ակնկալում է, որ Կոնգրեսը ողջամիտ որոշում կկայացնի»:

Արեւմուտքին «չնեղացնելու» եւ ռուսական ռազմական տեխնիկայից կախվածությունը նվազեցնելու նպատակով Թուրքիան շարունակում է զարգացնել սեփական արտադրությունը։ Նախօրերին պաշտպանական սարքավորումներ արտադրող «Aselsan Elektronik Sanayi»-ի խորհրդի նախագահ Հալուկ Գյորգյունն ասել էր, որ Թուրքիան աշխատում է սեփական «Siper» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման վրա, որը փորձարկումների ժամանակ խոցում է թիրախները 100 կիլոմետր հեռավորության վրա։ «Մենք հակաօդային պաշտպանության համակարգեր ենք կառուցում։ Մեզ պետք չեն C-300, C-400: Մենք վերացնում ենք դրանց կարիքը։ Սա մեր պարտքն է»,- «Bloomberg»-ի փոխանցմամբ հայտարարել է թուրքական խոշոր արտադրողը։

Այսպիսով, Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի օգնությամբ Էրդողանը ցանկանում է ճիշտ գնահատել երկրաշարժի հետեւանքով առաջացած նոր զարգացումների ֆոնին Թուրքիայի կշիռը։ Թուրքական կողմը մշտապես խոսելով «թյուրքալեզու պետությունների միասնության» շնորհիվ պատմական գործընթացները կառավարելու, այլ ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների հետեւից գնալու մասին, փորձում է գործընկերներին համոզել Թուրքիայի ունեցած բացառիկ դերի մեջ։

Թեգեր: Թուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Կացարան՝ առանց դռների ու պատուհանների

Հաջորդ Հոդվածը
Պատրաստություն համար մեկ

Պատրաստություն համար մեկ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist