Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայատյացությունն «առատ բերք» է տվել

Այս պարագայում սին են անվտանգության խոստացված երաշխիքները

Ապրիլի 27, 2023
Հանրապետություն
Արցախի կարգավիճակի հարցը մնում է քննարկումների օրակարգում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրացույցով շրջեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սակայն ներկա շարունակական ժամանակում այն դեռ գործողության մեջ է։ Ժամ առ ժամ թուրք-ադրբեջանական ցեղասպան օղակը սեղմվում է Արցախի եւ ՀՀ-ի շուրջը։ Թուրքիայի ներգրավվածության մասին է վկայում երկրի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի մեկնաբանությունը Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելու վերաբերյալ։ Մինչ տարբեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ քննադատում են այդ գործողությունը՝ նշելով, որ այն հակասում է լարվածության նվազեցմանը եւ երկխոսության միջոցով առկա հարցերի լուծմանը, Քալընը առաջ է քաշում այսպես ասած «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» թեզը։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք «խաղաղության» համաձայնագրին՝ նա խոսել է «մեծ տնտեսական օգուտների» եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վրա դրական ազդեցության մասին։ Վերջին հանգամանքը մեկ անգամ եւս հաստատում է վերլուծական եւ փորձագիտական շրջանակների այն մտավախությունները, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պատրաստ է կառուցել միայն թուրքական նախապայմանների բավարարման դեպքում։ Ավելորդ չէ նաեւ նշել, որ սին է Ադրբեջանի կողմից հայերին խոստացված անվտանգային որեւէ երաշխիք, որը խախտվում է հենց հնչեցնելու պահին։ Ադրբեջանն օբյեկտիվորեն չի կարող հայի անվտանգության երաշխավորը դառնալ, երբ օրորոցից սկսած հայատյացություն եւ թշնամանք է սերմանում։ Այդ ատելության պտուղներն «առատ բերք» են տվել։  

Թուրք-ադրբեջանական նկրտումները սանձելուն չեն նպաստում բոլոր այն հայտարարությունները, որոնցում նշվում է «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության» ապահովման մասին՝ մոռանալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեով ամրագրված Արցախի ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Սա, թերեւս, շեղեց Արցախյան շարժման բուն նպատակը, երբ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում պատմական որոշում էր կայացրել ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու մասին: Պատմական այս փաստերի մասին հիշատակումներն ավելորդ չեն, քանզի մեր կողքին ապրող ոչ բոլոր հայրենակիցներն են ծանոթ ոչ վաղ անցյալի իրադարձություններին եւ իրենց անտեղյակությամբ հաճախ ջուր են լցնում թշնամու օրակարգի տարածմանը։ Պետք է արձանագրենք, որ ժամանակի ընթացքում Արցախյան շարժման առանցքային նպատակից, ինչպես նաեւ ուղենիշային սկզբունքներից հեռացումը եւ դրա հետ հայ հասարակության համակերպումը հանգեցրին այսօրվա պատկերին։

ՀՀ ազգային անվտանգության 2020 թ. ընդունված ռազմավարության մեջ ամրագրված է, որ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը», իսկ «բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Այս կարեւոր ամրագրումը պետք է դրվի մեր այսօրվա քաղաքականության հիմքում, առավել եւս, որ, ինչպես նշված է նույն այդ ռազմավարության մեջ, «որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաեւ Արցախի անվտանգության ապահովմանը»: Ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը ներկա պայմաններում հրամայական է դառնում։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ կոնգրեսական Ադամ Շիֆն Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող եւ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան դատապարտող բանաձեւ է ներկայացրել, որում մասնավորապես նշվում է. «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»։ Թերեւս, քիչ հավանական է, որ այն լայն աջակցություն կստանա կամ կընդունվի կառավարության կողմից, քանի որ անգամ պատժամիջոցներ չեն կիրառվում այդ երկրի եւ նրա ղեկավարի նկատմամբ։ Իհարկե, բոլոր հայամետ գործոններն արդյունք կտան, եթե մենք ինքներս կարողանանք գրագետ օգտագործել դրանք։

Թեգեր: Արցախ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խորհրդարանական ճգնաժամ Վրաստանում

Խորհրդարանական ճգնաժամ Վրաստանում

Նվիրումով ապրած լեցուն տարիներ

Նվիրումով ապրած լեցուն տարիներ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist