Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պատվարժան արքեպիսկոպոսը

Մայիսի 18, 2021
Հոգեւոր
Պատվարժան արքեպիսկոպոսը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
823
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ հոգեւոր դասի պատվելի անուններից է Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին՝ ազգընտիր մի գործիչ, որի գերեզմանն այսօր ուխտատեղի է դարձել հատկապես վիրահայության ջավախքյան հատվածի համար: Նման բախտ սակավաթիվներին է վիճակվում: Ուստի արժի անդրադառնալ սրբազան այս հայորդուն՝ հատկապես, որ նրա անունն ու գործը, վստահ եմ, այնքան էլ հայտնի չեն հասարակության լայն շերտերին…

Կարապետ Բագրատունին (ավազանի անունը՝ Հովհաննես), սերում է իշխանական ցեղից եւ նախապես հայտնի է եղել Եղիկյան ազգանունով: Ապագա սրբազանը՝ Գրիգորի եւ Արեգնազանի որդին, ծնվել է 1779 թ. մայիսի 18-ին Արեւմտյան Հայաստանի նշանավոր կենտրոն Կարին-Էրզրում քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Ակնի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետեւ Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն եւ լեզուներ: 1801 թ. ուսյալ էրզրումցին վարդապետ է ձեռնադրվել Ակնում, ապա նշանակվել Կարնո եւ Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու: Յոթ տարի անց՝ Կարնո հայոց հոգեւոր թեմի առաջնորդ: 1811 թ. Եփրեմ Ա  Ձորագեղցին նրան շնորհում է արքության պատիվ ու տիտղոս, եւ թեմի առաջնորդը ծավալում է տնտեսական, հոգեւոր, մշակութային ակտիվ գործունեություն, հիմնում իր անունը կրող Կարապետյան վարժարանը: Մտահոգ իր ժողովրդի ճակատագրով, աջակցում է ռուսական զորքին ու արքունիքին՝ 1829 թ. Էրզրումի գրավման ժամանակ: Երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանուպոլսի պայմանագրով Էրզրումի, Բայազետի եւ Կարսի փաշայությունները վերադարձվում են թուրքերին, թեմական առաջնորդը, երկյուղելով սելջուկ-բորենիների վրեժխնդրությունից, Էրզրումի եւ շրջանի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի հրամանատար Պասկեւիչին է ներկայացնում խնդրագիր՝ հայցելով թույլատվություն տեղի հայերին գաղթելու Ռուսական կայսրության սահմանները: Եվ իր հորդորով ու առաջնորդությամբ, 1830 թ. մայիսին Էրզրումից, շրջակա հարյուրավոր գյուղերից շուրջ 50 հազար (7298 ընտանիք) հայ գաղթում եւ բնակություն է հաստատում Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում, Շորագյալում: Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի եւ մերձակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքում եւ Ախալցխա են տեղափոխում հոգեւոր-մշակութային արժեքներ՝ եկեղեցական սպասք, հոգեւոր գրքեր, ձեռագրեր, դրանց թվում՝ հայտնի «Ծուղրութի ավետարանը»: Դրանք հիմնականում զետեղվում են Ախալցխայի նորակառույց Սուրբ Փրկիչ եկեղեցում: Նրա օժանդակությամբ եւ մասնակցությամբ են ստեղծվում Ախալցխա քաղաքի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, հարյուրից ավելի գյուղեր Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ վաթսուն եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը, Ախալքալաքի  Սուրբ Մեսրոպյան արական կրթօջախը, այլ հաստատություններ:

1837 թ. հունվարի 20-ին Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին նշանակվում է Վրաստանի եւ Իմերեթի հայոց թեմի առաջնորդ: Նույն տարվա սեպտեմբերին սրբազանը Թբիլիսիում դիմավորում է Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարին, տեսակցություն ունենում նրա հետ եւ իր համայնքում նվիրյալ գործունեության համար արժանանում Նորին կայսերական մեծության գնահատանքին: Ցարը արտոնություն է տալիս  հայ գաղթականներին, որ ամբողջ մեկ տարի հարկեր չվճարեն, այնուհետեւ այդ ժամկետը զգալիորեն երկարացվում է: Իր մատուցած բազմաթիվ ծառայությունների համար կայսրության կազմի մեջ մտնող տարածաշրջանի թեմական առաջնորդը արժանանում է Սուրբ Աննայի շքանշանի: Սա հիրավի բարձրագույն գնահատանք էր եռանդուն հոգեւոր գործչին:

Նվիրյալ առաջնորդը, որ ի վախճան մտահոգ էր հավատավոր իր արյունակիցների հոգսերով ու խնդիրներով, առաջնորդության իր քսան տարիներին արել է հնարավորը, որ իր բնօրրան հողից արմատահան եղած հայության զանգվածները ամուր եւ հավատարիմ մնային իրենց լեզվին ու կրոնին, ազգային ավանդույթներին, հայոց զորավոր գենին: Եվ դա է նախապայմանը, որ 1856 թ. վախճանված թեմակալի գերեզմանը առ այսօր հազարավոր այցելուներ ունի Ախալցխայի քաղաքային գերեզմանոցում: Ավելին՝ նրա շիրմին արժանապատիվ մատուռ է կառուցվել՝ ի նշան խոնարհման եւ ի գնահատանք վաստակի: Հիրավի, ի՞նչ երաշխիք, որ նույն անագորույն բախտին չէր արժանանալու նաեւ էրզրումահայությունը 1915 թ. հայակերության տարիներին, եթե իմաստուն հոգեւորականը չձեռնարկեր հայափրկության իր գործը՝ 1830-ի մեծ գաղթը, դեպի ապահով հանգրվաններ…

Թեգեր: դպրոցԿարապետ արքեպիսկոպոս ԲագրատունիՀայ առաքելական եկեղեցիմշակույթ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Լոռու արվեստագետներ» շարքից

«Լոռու արվեստագետներ» շարքից

Ipse dixit

Ipse dixit

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist