Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Հուլիսի 24, 2021
Հոգեւոր
Աղոթք պետության, բանակի և նահատակների հոգիների հանգստության համար. Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
357
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հուլիսի 24-ին, Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Ամարասի վանական համալիր:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում գտնվող Ամարասի վանքի եկեղեցում մատուցվել է պատարագ, օրհնվել և բաժանվել մատաղ:

«Ուխտագնացությունը սեր է, սիրով կատարեք ձեր քայլերը: Ես վստահ եմ, որ այսօր մեր հրեշտակները և սրբերը ուրախանում են: Այս դժվարին օրերին հայությանը պետք է շրջադարձային, հասկանալի վիճակ, որպեսզի մենք կարողանանք համախմբվել նախևառաջ մեր հավատքի շուրջ և աղոթք բարձրացնել մեր պետության, հայոց բանակի, մեր նահատակ եղբայրների համար: Աղոթենք և սուրբ հոգու մխիթարությունը հայցենք մեր սրբավոր մայրերի և հարազատների, մեր միասնականության համար, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները, լծվենք պետականաշինության, հայրենասիրության, եկեղեցաշինության, մեծ ծրագրերի կատարման աշխատանքներին: Աստծո համար նվիրական է մեր հոգու նրբությունը տեսնելը։ Աստված մեր փրկությունն է», – մեզ հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ուխտագնացության մասնակից Հասմիկ Հայրապետյանի համար նախաձեռնությունը շատ սպասված էր:

«Եթե նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն, գուցե այդպես մեր մեջ կարթնանա սերը Աստծո հանդեպ, և այն սերմերը, որոնք կան մեր մեջ, կծաղկեն, որովհետև ինչքան մենք մոտ ենք լինում Աստծուն, այնքան հեռու ենք և պաշտպանված չարից: Դրա համար նման միջոցառումները ողջունելի են։ Եվ ես՝ որպես քրիստոնյա, շատ ուրախ եմ որ մասնակցեցի պատարագին: Հրեշտակները մեր աղոթքները լսեցին. տա Աստված, որ յուրաքանչյուրիս սրտում եղածն ի կատար ածվի», – նշեց Հ. Հայրապետյանը:

Միջոցառման վերջում Մարտունու շրջանի համայնքների բնակիչները նախապես տեղադրված տաղավարներում հյուրասիրել են ուխտավորներին:

Թեգեր: ԱմարասՀայ առաքելական եկեղեցիուխտագնացություն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է

Տոկիո-2020. Թենիսի աշխարհի առաջին ռակետը դուրս մնաց Օլիմպիական խաղերից

Տոկիո-2020. Թենիսի աշխարհի առաջին ռակետը դուրս մնաց Օլիմպիական խաղերից

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist