Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Օգոստոսի 13, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է…»

Հունիսի 29, 2022
Հոգեւոր
«Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
154
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ահա այս երեք տարիների ընթացքում, մեր կյանքը պատասխանատվության շաղախով միախառնելով մեր ժողովրդի կյանքին, անձնապես համոզվեցինք, որ մեր վերանկախացյալ Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է: Ճշմարիտ, վավերական, պարկեշտ մարդու: Աստծու պատկերն իր մեջ անաղարտ ու կենդանի պահող մարդու: Հայրենիքը եւ ազգը իր անհատական անձից վեր դասել գիտցող մարդու: Ընդհանրական շահը մասնավոր ու խմբակցական շահերից գերադասել իմացող մարդու: Հանրային ժողովրդանվեր եւ հայրենաշինական պարտավորությունն անձնակենտրոն շահից գերակա ճանաչող եւ ըստ այնմ արժեցնող մարդու, ով ուզես լինի նա՝ հոգեւորական կամ պետական, կամ հասարարական սպասավոր եւ կամ պարզ քաղաքացի…»:

 Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս

Այսպիսին էր նա՝ Հայ առաքելական եկեղեցու 131-րդ աստվածընծա կաթողիկոսը, որին մոտիկից ճանաչելու բախտ եմ ունեցել այժմ Եռաբլուրի եղբայրական գերեզմանոցում ննջող տասներկու արծիվ-տղաներին նվիրված «Տասներկու արծվային թռիչք» գրքիս տպագրության առնչությամբ: Ասեմ, որ մինչ Վեհարանի հետ հույսեր փայփայելը որդեկորույս ծնողների հետ դիմել էինք մի քանի մեծահարուստների, բայց իզուր: Եվ ահա ժպտադեմ Վեհափառը սիրահոժար ընդառաջեց մեր խնդրանքին՝ հենց Մայր Աթոռի տպարանում 3000 օրինակով տպագրելով այն: Ես սա վերհիշեցի որպես հոգու պարտք բարձր ու առաքինի մեր Հովվապետի հիշատակի հանդեպ, ում, գրքի լույսընծայումից հետո, վերստին այցելեցինք նրա կենսատու մխիթարիչ խոսքը լսելու, ճաշակելու իր համեստ հյուրասիրությունը եւ համբուրելու լիաբուռն բացվող ու գթառատ սուրբ ձեռքը…

Այսօր նրա հիշատակի օրն է: Հանգամանորեն չանդրադառնալով նրա գործունեությանը` խոնարհ հարգանքով հիշատակենք հայրենանվեր այն գործերից մի քանիսը, որ հասցրեց կատարել՝ ի փառս Մայր եկեղեցու ու հայրենիքի:

1983-ին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս` սրբազանը զարկ է տվել ազգ-կրոնական, մշակութային եւ շինարարական աշխատանքներին: Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը, ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի դպրեվանքը, մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ամենայն հայոց Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն:

1995-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, Էջմիածնի հոգեւոր ճեմարանի գործունեության վերաաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի ստեղծմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, սոցիալական բնույթի կառույցների հիմնմանը, աստվածաբանական, հոգեւոր եւ հայագիտական գրքերի հրատարակմանը: Հայ եկեղեցու գործունեությունն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ՝ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը. 1996-ին հայաստանյան չորս թեմերի փոխարեն կյանքի են կոչվել ութ թեմեր, հիմնվել Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի թեմերը: 1997-ին` 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը: Կյանքի է կոչվել Վազգեն Ա-ի ծրագիրը. Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվել է Մաշտոցի անվան՝ գիտական եւ մշակութային կարեւոր կենտրոնի վերածված դպրատունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Վեհափառ հայրապետի ձեռամբ կատարվել է մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը:

Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա. Քեսաբցուն հաջողվեց անել այնպիսի գործեր, որոնք  իրագործած Աստծո մարդուն կերազեին նմանվել բարձր դասի հոգեւոր շատ այրեր: Բայց նման բախտ ու հոգեկերտվածք միայն ընտրյալներին է տրված…

Փառավորումն հիշատակիդ, ասվածընծա Վեհափառ:

Թեգեր: Գարեգին ԱկաթողիկոսՀայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երջանկության, ծաղկման ու երկարակեցության համարների մեջբերումներ Աստվածաշնչից

Հուլիսի 30, 2022
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երկարակեցության գաղտնիքը

Հուլիսի 29, 2022

«Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ»

Մարգարեությունները նկարագրում են, թե ինչպես պետք է ընթանան իրադարձությունները, մինչդեռ Աստվածային Պատգամը բացատրում է, թե իրադարձություններն ինչո՞ւ ստացան այդպիսի բնույթ

Միայն Աստծո խոսքն է պարունակում կենարար պատասխաններ մարդկային հոգու պահանջմունքներին

Մարգարեական վկայությունները

Միակ ճանապարհը

Ապահովագրություն

Հաջորդ Հոդվածը
Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…

Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը...

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ձորակը պատմում է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Իսպանիայի հայ համայնքը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Քարվաճառի ամրոցը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist