Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Իրական խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով»

Սեպտեմբերի 14, 2022
Հոգեւոր
«Իրական խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
42
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը երեկ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների առնչությամբ ուղերձով է հանդես եկել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ժողովուրդ հայոց,

Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով եւ անհանգստությամբ ենք հետեւում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետեւանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր եւ վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաեւ նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի եւ ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։

Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները եւ առ Աստված ձայնող տաճարները։ Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բեւեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։ Մեր միասնականությամբ եւ հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաեւ այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք եւ սատար լինենք Հայոց բանակին եւ հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք եւ գործենք առ հայրենին սիրով եւ պատասխանատվությամբ։ Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատեւության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան եւ նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։

Եղբայրական մեր դիմումն է Քույր եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար եւ կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։

Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերն ամուր ու տոկուն պահի եւ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։

Աստված պահապան Հայոց բանակին եւ մեր հայրենիքին»:

Թեգեր: Գարեգին ԵրկրորդՀայ առաքելական եկեղեցի
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Բարեւս տվի, անցա-գնացի»

«Բարեւս տվի, անցա-գնացի»

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երիտասարդ ռեժիսորի անդրանիկ ֆիլմում

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երիտասարդ ռեժիսորի անդրանիկ ֆիլմում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist