Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Սուրը դա Աստծո խոսքն է

Սեպտեմբերի 16, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
409
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չուրացար»

Հաջորդ եկեղեցին, որ Տերը դիմում է Հովհաննես Ավետարանիչի միջոցով, Պերգամոնի եկեղեցու հրեշտակն է.

«Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։ Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. ուր որ սատանան է բնակվում»։ Հայտնություն 2։12-13

Անտիպասը հավատարիմ վկան էր Տիրոջ, այսինքն՝ նա ոչ միայն լսում էր, ինչը նույնպես անչափ կարեւոր է, որովհետեւ հավատքը լսելուցն է, լսելն էլ Աստծո խոսքից է, այլեւ տեսնում էր եւ տեսածը ճշգրտորեն փոխանցում էր։ Սա է հավատարիմ վկան։ Հովհաննեսի եւ Անտիպասի սերունդը խորհրդածողների սերունդ էր, որովհետեւ նրանք անձամբ էին շփվել կամ Տիրոջ, կամ Նրա աշակերտների հետ։ Նրանք զրուցել էին, նրանք հպվել էին, նրանք տեսել էին…

Ենթադրվում է, որ Անտիպասը զոհվել է Հովհաննեսի կողմից Հայտնության գիրքը գրելուց մի փոքր առաջ. հեթանոսական աստվածներին խոնարհվելուց եւ զոհաբերություն մատուցելուց հրաժարվելու համար նրան նետել են պղնձի տաք լավայի մեջ Արտեմիդայի տաճարում։ Այստեղ ընդունված էին նման դաժան տանջամահության մեթոդները. չէ՞ որ միայն Պերգամոնի մասին է Տերը ասում, որ այնտեղ սատանան է բնակվում, ավելին՝ այնտեղ սատանայի աթոռն է։ Սատանայի աթոռը ներկայացված է ոչ նյութական իմաստով. այդ աթոռը կարող է գտնվել այնտեղ, որտեղ թույլ է տալիս Աստված, ինքը կարող է իշխել այնտեղ, որտեղ իրեն տրվել է իշխանություն։ Փաստացի աթոռը գտնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի ընդդիմանում։ Այս քաղաքում է գտնվել Ալեքսանդրիայի գրադարանից հետո մեծությամբ երկրորդ գրադարանը, այս քաղաքի անունից է առաջացել «պերգամենտ» բառը, այստեղ է կառուցվել Զեւսին նվիրված հսկայական տաճարը եւ սատանայի աթոռին հավակնող շատ ուրիշ կառույցներ ու խորհրդանիշներ… Սակայն սատանայի աթոռը անշարժ չէ, քանի որ նա նմանակում է Աստծուն եւ կարող է տեղաշարժվել ամենուր, ինչպես Աստծո խորանը տեղից տեղ շրջելով՝ հաստատվեց Երուսաղեմում։

Սատանայի համար հետաքրքիր չէ գրավել սովորական մեկ անձի սիրտը, նա ձգտում է գրավել նրա սիրտը, ով կարող է իրեն ենթարկեցնել, իր ազդեցությունը տարածել հոծ բազմության վրա, այսինքն՝ ունենալ ներազդեցության գործակալ։

Դրա համար է Տիրոջ մոտ սրած երկսայրի սուրը։ Սուրը դա Աստծո խոսքն է։ Մեր աղոթքներում խնդրում ենք խոսքն Աստծո, որը երկսայրի սուր է։ Հայտնության գրքի Քրիստոսը այլեւս Ավետարանի համակերպվող, խոնարհվող, տանող Քրիստոսը չէ։ Այստեղ արդեն հարություն առած, փառքի լույսի մեջ գտնվող Քրիստոսն է, ով նաեւ զինված է, զինված է երկսայրի սրով, քանզի այստեղ է նաեւ սատանայի աթոռը։ Պերգամոնում, ինչպես եւ Եփեսոսում լցված էին չար ուժերը, եւ հաղթանակում էր հերետիկոսությունը։

Այստեղ պետք էին ուժեղներ, այստեղ պետք էին մարտիկներ, զինված մարտիկներ։ Այստեղ հարկավոր էր երկսայրի սուր։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
…Իսկ հապաղելու ժամանակ չկար

...Իսկ հապաղելու ժամանակ չկար

Գողթան երգերի հայրենիքը՝ Սյունյաց լեռնաշխարհ

Գողթան երգերի հայրենիքը՝ Սյունյաց լեռնաշխարհ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist