Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Աստծո փառաբանումը անշահախնդիր անկեղծ երանություն է

«Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը»

Հոկտեմբերի 18, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ չորս կենդանիների յուրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. եւ հանգստութիւն չունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է»։ Հայտնություն 4։8

Ինչո՞ւ ամեն կենդանի ունի վեց թեւ. Եսայի մարգարեն այսպես է բացատրում. երկու վերին թեւերով նրանք ծածկում են դեմքը, որպեսզի չայրվեն Աստծուն նայելիս, ներքեւ թեւերով ծածկում են ոտքերը, որովհետեւ իրենց շարժումները ենթարկում են Աստծուն եւ միջին թեւերով թռչում են։

Իսկ ինչպե՞ս մենք մեր ոտքերը ենթարկենք Աստծո կամքին, ճիշտ ժամանակին ծածկենք մեր դեմքն ու փակենք ոտքերը։ Բանալին Աստվածավախությունն է, որը Աստծո Սուրբ Հոգուց է գալիս։ Այսինքն փրկության առաջին պտուղը Աստվածավախությունն է։ Փրկության յոթ ճանապարհներից մեկը Աստվածավախությունն է, որ մարդ չդիպչի արգելվածին, չգնա այնտեղ, ուր չի կարելի գնալ եւ չնայի անթույլատրելիին։

Այդ կենդանիներն անընդհատ փառաբանում են Աստծուն. «Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է»։ Անշահախնդիր փառաբանությունն ամեն ինչից վեր է. խնդրում ենք ստիպված, զղջում ենք ստիպված, որովհետեւ մեղանչել ենք, շնորհակալ ենք լինում ստիպված, որովհետեւ ստանում ենք մեր խնդրանքի պատասխանը… Սրանք նույնպես շատ կարեւոր են, բայց գագաթը անշահախնդիր փառաբանությունն է։

Աստծուն պետք է փառաբանել բոլոր պարագաներում. չլինի այնպես, որ բոլոր դրական պարագաներում մենք փառք ենք տալիս Աստծուն, իսկ հակառակ դեպքերում լռում ենք։ Հարկավոր է քեզնից քամել այդ փառքը, ինչպես քարից՝ ջուր։ Դա գիտություն է, քրիստոնեական խորհրդավոր գիտություն, Աստծո ծառաների խորհրդավոր ուսմունքը։ Ամենուր, ամեն պահի, ամեն պարագայում պետք է փառք տալ Աստծուն։

Եսայի մարգարեն առաջիններից էր, ում բացվեց ապագա երկնային Երուսաղեմի գեղեցկությունըւ։ Ահա թե ինչ էր նա տեսել դեռ Քրիստոսի ծնունդից առաջ ութերորդ դարում.

«Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը»։ Եսայի 6։1-3

«Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից եւ իրանց պսակները գցում են  աթոռի առաջին եւ ասում. Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան»։ Հայտնություն 4։10-11

Երեցները խոնարհվելով Տիրոջ առաջ, ցույց են տալիս, որ իրենց իշխանությունն ստացել են Աստծուց եւ նշանակված են Նրա կողմից։ Աստծո փառաբանումը անշահախնդիր անկեղծ երանություն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ջութակահարի… վերադարձը

Ջութակահարի… վերադարձը

«Սպորտը երբեք չպետք է քաղաքականացվի»

«Սպորտը երբեք չպետք է քաղաքականացվի»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist