Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Արժե լինել ազնիվ

Հունվարի 6, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Աղօթք արէք մեզ համար, որովհետեւ համոզուած ենք, որ բարի խղճմտանք ունինք՝ կամենալով ամեն բանի մէջ բարւոք վարուիլ»:

Եբրայեցիս 13:18

Աստվածաշնչում հաճախ հանդիպող խոսքը, որ հիմնականում թարգմանվում է որպես «ազնվություն», բառացի նշանակում է «այն` ինչ իրականում լավ է»: Այն կարող է նշանակել նաեւ մի բան, ինչը շատ գեղեցիկ է բարոյականության տեսանկյունից:

Քրիստոնյաները շատ լուրջ են վերաբերվում Պողոս առաքյալի Աստվածահաճո խոսքերին, թե` մենք ամեն հարցում ցանկանում ենք առաջնորդվել ազնվությամբ:

Ներքին պայքար

Մարդկանց մեծ մասը ամեն առավոտ փողոց դուրս գալուց առաջ նայում է հայելու մեջ: Ինչի՞ համար: Յուրաքանչյուրը ցանկանում է հնարավորինս լավ տեսք ունենալ: Բայց կան շատ ավելի կարեւոր բաներ, քան նորաձեւ հագուստը կամ ժամանակակից սանրվածքը: Այն, թե ինչպիսին ենք մենք ներքուստ: Կամ պետք է ավելացնենք մեր գրավչությունը, կամ զրկենք մեզ դրանից: Աստծո խոսքը պարզ ասում է, որ մարդը հակված է վատ արարքների. «Եւ Եհովան անոյշ հոտը հոտոտաց, եւ Եհովան ասեց իր սրտումն. այլեւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը, եւ այլեւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպես արի»: Ծննդոց 8:21

Դրա համար, որպեսզի մնանք ազնիվ, հարկավոր է անընդհատ պայքարել ի ծնե ունեցած մեղավոր մղումների դեմ:

Պողոս առաքյալը ասում է. «Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին` ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը` որ իմ մտքի օրէնքի դեմ պատերազմում է եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը` որ իմ անդամներումն է»:  Հռովմեացիս 7:22, 23

Երբ մեր սիրտը մեզ մղում է վատ արարքների, եւ մենք ունենում ենք մեղք գործելու գայթակղություն, պարտավոր չենք ստրկորեն ենթարկվել սրտի թելադրանքին: Մենք միշտ ունենք ընտրելու հնարավորություն: Մեզնից վանելով սխալ մտքերը, մենք հնարավորություն ենք ստանում մնալու ազնիվ, չնայած շուրջբոլորը տիրող անարդարություններին:

Ազնիվ լինելու համար մեզ հարկավոր է հստակ բարոյական կոդեքս: Ցավոք, մարդկանց մեծամասնությունն աշխատում է իր իմիջի վրա, քան բարոյական կերպարի: Դրա համար, երբ խոսքը վերաբերում է շահին, նրանք պատրաստ են արդարացնելու մի փոքր կեղծիքն ու անազնվությունը:

Ամենաճիշտ կոդեքսը կարելի է գտնել Աստվածաշնչում. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19:7): Այն տալիս է վստահ առաջնորդություն ընտանեկան կյանքի հարաբերություններում, աշխատանքում, բարոյականության ու հոգեւոր արժեքների պահպանման մեջ: Աստվածաշունչը բռնել է ժամանակի քննությունը: Նրա օրենքներն ու սկզբունքները կիրառելի են բոլորր ազգությունների ու ռասաների մարդկանց համար: Աստվածաշնչի ուսումնասիրությունը, նրա խոսքերի շուրջ մտորումներն ու կիրառումը կօգնեն մեզ մեր սիրտը սովորեցնելու ազնվության:

Սակայն միայն աստվածաշնչյան գիտելիքները բավարար չեն այս անիրավ երկրում գայթակղություններին դիմադրելու համար: Հարկավոր է աղոթել Աստծուն, որպեսզի Նա օգնի մեզ այս դժվարին պայքարում:

«Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով` ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը: … Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»: Փիլիպեցիս 4: 6,7,13

Այս դեպքում մենք կունենանք համարձակություն` գործելու ճիշտ եւ ազնիվ:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ալմաթի քաղաքում հրաձգություն է սկսվել

Ալմաթի քաղաքում հրաձգություն է սկսվել

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist