Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ապրել շնորհքով

Հունվարի 22, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հնարավոր չէ հաղթանակած կյանքի հասնել սեփական ուժերով եւ սեփական հնարավորություններով։ Եթե ցանկանում ենք հասնել հաղթանակած կյանքի, ապա պետք է ապրենք շնորհքով։ Այս մասին կարդում ենք Հովհաննես ավետարանիչի մոտ. «Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։ Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ»։ Հովհաննես 1։16-17

Այո՛, սա միակ ճանապարհն է. «Եւ նա ինձ ասեց՝ բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կպարծենամ, որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում»։ Բ Կորնթացիս 12։9

Բոլոր պահանջմունքների, բոլոր հարաբերությունների համար հարկավոր է լոկ մեկ բան՝ շնորհք։ Սակայն շնորհքի մեջ պարփակված են որոշ դժվարություններ։ Շնորհքով կյանքը ներառում է որոշակի նախապայմաններ։ Մինչ շնորհքի մեջ ապրելը եւ Աստծու շնորհք շնորհքից առնելը՝ անհրաժեշտ է սնանկանալ, դառնալ չքավոր։ Քանի դեռ մենք մեզնից ներկայացնում ենք ինչ-որ մեծություն, քանի դեռ մեզ հայտնի է այդ մասին, այդքան ժամանակ չենք կարող հասնել շնորհքի։ Դրա համար Աստծո գործերը մեր մեջ մեզ տանում են սնանկացման, որպեսզի հետո կարողանանք օգտվել շնորհքից։

Ինչպես վարվեց Հակոբը՝ երկար ընդդիմանալով Աստծուն, այդպես էլ վարվում ենք մենք։ Մենք նույնպես հենվում ենք սեփական ուժերի, հնարավորությունների վրա, սեփական գիտելիքների վրա, այն ամենի վրա, ինչին տիրում եւ տիրապետում ենք։ Բայց Աստված անհրաժեշտորեն ջախջախում է այդ ամենը:

Ապրե՞լ ես, արդյոք, դու քո կյանքում նման իրավիճակ, այդպիսի րոպեներ։ Հարվածե՞լ է, արդյոք, Աստված քո վերընթացին։ Թե՞ դու դեռ սեփական ուժերի նկատմամբ լիարժեք ինքնագիտակցության եւ սեփական ուժերին ապավինելու ինքնավստահության մեջ ես։

Մեր կյանքում անհրաժեշտորեն պետք է գանք մեր հնարավորությունների եզրագծին, հակառակ դեպքում երբեք չենք հասնի լիարժեք շնորհքի, երբեք չենք օգտվի նրանից։

Անշուշտ, շատ ցավոտ է լինելու այն ժամը, երբ պետք է անցնենք այդ ամենի միջով, սակայն այդ պահը նաեւ ուրախության ժամ է, որովհետեւ այդժամ մեզ համար լիարժեքորեն հասանելի կդառնան Աստծո շնորհքները։

Մեր պահանջմունքները բավականին մեծ են, սակայն Նրա լիությունը շատ ավելի նշանակալից է: Նա ունի այն ամենը, ինչի կարիք մենք ունենք։ Նա տալիս է շնորհք վերադասների, հավասարների, ստորադասների հետ շփման համար, տալիս է շնորհք ամուսինների շփման համար։ Նա տալիս է շնորհք կնոջ շփման համար՝ իր ամուսնու հետ, երեխաների հետ, տան այլ անդամների հետ։ Նա տալիս է շնորհք հարեւանի եւ հարեւանուհու համար։ Նա տալիս է շնորհք առողջ եւ տկար օրերի համար, զրույցների եւ լռության համար, տանջանքների եւ դրանց դիմանալու համար։ Նա տալիս է շնորհքներ բոլոր տեսակների եւ կյանքի բոլոր դեպքերի համար։

Ցավոք, մենք շատ ստեպ-ստեպ ենք այցելում Աստծուն եւ ամեն այցով ուրախացնում ենք Նրան եւ փառաբանում։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Մարտի 29, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Մարտի 28, 2023

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Հաջորդ Հոդվածը
«Մեծն Տիգրան» աշխարհազորայինի հերոս Տիգրանը

«Մեծն Տիգրան» աշխարհազորայինի հերոս Տիգրանը

Միացում չէր խոստանում, բայց անջատում կազմակերպելու հարցում պատրաստ էր օգնել

Միացում չէր խոստանում, բայց անջատում կազմակերպելու հարցում պատրաստ էր օգնել

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist