Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հանրապետական մաղթանք

Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Հունվարի 28, 2022
Հոգեւոր
Հանրապետական մաղթանք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
154
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է հանրապետական մաղթանք։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցներ: Հոգեւոր դասը եւ արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի եւ Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետեւ Ամենայն Հայոց հայրապետը Հայոց բանակի օրվա առիթով իր խոսքն է ուղղել եկեղեցում ներկա սպաներին, զինվորներին, գնդերեցներին եւ հավատացյալներին։

Հանրապետական մաղթանքից հետո Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել  պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգեւաբաշխություն: Ի գնահատություն հայրենիքին մատուցած ծառայությունների՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության միջնորդությանը, Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ մի շարք զինվորականների՝ գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին եւ Էրիկ Գրիգորյանին։ Նորին սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել նաեւ ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին եւ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։

Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգեւոր եւ հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգեւների: «Մարշալ Բաղրամյան» մեդալ է շնորհվել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ տ. Մովսես վարդապետ Սարգսյանին։

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգեւատրվել են քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ հոգեշնորհ տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր հոգեշնորհ տ. Արիս աբեղա Տոնոյանը, ավագ գնդերեց արժանապատիվ տ. Պսակ քահանա Մկրտչյանը, գնդերեցներ արժանապատիվ տ. Մանուկ քահանա Զեյնալյանը եւ տ. Տրդատ քահանա Գեւորգյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալ է շնորհվել գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանին, Մինաս սարկավագ Կարապետյանին, Լորիս սարկավագ Անդրեասյանին, Սիմոն սարկավագ Իգիթյանին, Գեւորգ սարկավագ Միրզոյանին, Արթուր սարկավագ Օհանյանին, Արթուր սարկավագ Արամյանին։

Պարգեւաբաշխությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ներկաներին։

Թեգեր: Գարեգին ԵրկրորդկաթողիկոսՀայ առաքելական եկեղեցիՄայր Աթոռ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Խաղաղություն կարող է պարտադրել միայն ուժեղ բանակը

Խաղաղություն կարող է պարտադրել միայն ուժեղ բանակը

Հավատանք հայ զինվորի հզորությանը

Հավատանք հայ զինվորի հզորությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist