Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Միայնություն

«Երկուսը լաւ է, քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը…»

Փետրվարի 1, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստված վեց օրում արարեց երկինքը, երկիրը, ինչպես նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը, ներառյալ մարդուն։ Ամեն արարման օրվա ավարտին Աստված զննում էր արարածը եւ տեսնում, որ բարի է։ Արարման պսակը եղավ մարդը, ում Աստված ստեղծեց կատարյալ՝ Իր պատկերով ու Իր նմանությամբ։ Աստված տեսավ, որ Ադամի մենակությունը լավ չէ. «Եւ Եհովայ Աստուածն ասեց. «Լաւ չէ, որ մարդը մինակ լինի, նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար»»։ Ծննդոց 2։18

Այսպիսով տեսնում ենք, որ մարդու համար մենակությունը լավ չէ։ Ժողովողի գրքում ասվում է. «Երկուսը լաւ է, քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կկացնէ. բայց վայ մէկին, որ ընկնի, եւ մի երկրորդ չկայ, որ նորան կանգնեցնէ։ Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կտաքանան. բայց մէկը ինչպէ՞ս կտաքանայ։ Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կկանգնեն, եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ»։ Ժողովող 4։9 12

Տեր Աստված մարդուն չարարեց միայնության համար։ Նա մարդու մեջ դրեց իր Արարչի եւ իր նմանների հանդեպ սիրո, հասկացվածության, ընկերության եւ շփման անհրաժեշտություն։ Երբ այս պահանջմունքները չեն բավարարվում, այդ ժամանակ է, որ մարդ իրեն զգում է միայնակ եւ դժբախտ։

Միայնություն առաջացնող պատճառները

Միայնությունը չի առաջանում մեկ օրում։ Այն կարող է լինել մի ողջ կյանքի կամ մարդու բնավորության արդյունք։ Այն կարող է լինել որեւէ իրադարձության կամ ապրումների հետեւանք։ Երբեմն չենք էլ ենթադրում, որ մեր այս կամ այն արարմունքով կամ գործունեությամբ ինքներս մեզ մտցնում ենք միայնության փակուղի։

Դաստիարակություն

Որոշ մարդիկ միայնության հակում ունեն վաղ մանկության տարիներին տեղի ունեցած որոշակի իրադարձությունների կամ հանգամանքների բերումով։ Օրինակ՝ այն երեխաները, ում ծնողները զսպել են իրենց զգացմունքները կամ հակառակը՝ չափից դուրս քննադատական են եղել իրենց արտահայտություններում, վերաբերմունքում, կարող են ձեւավորել բարդույթներ, որոնք հետագայում բացասաբար կանդրադառնան շրջապատի հետ նրանց փոխգործակցության ունակության վրա։ Նրանցից ոմանք այդպես էլ չեն սովորում հասակակիցների հետ նորմալ շփվել եւ ընկերություն անել։ Մյուսների մեջ կարող է ձեւավորվել կտրուկ եւ ագրեսիվ բնավորություն, որը շրջապատին վանելու եւ վախեցնելու է։ Երրորդները դատապարտված են միայնության չափից դուրս ցածր ինքնագնահատականի պատճառով եւ հասարակության կողմից չընդունված լինելու վախից։ Միայնությունը կարող է դառնալ կյանքի ոճ նրանց համար, ովքեր այդպես էլ չեն կարողացել իրենց մեջ զարգացնել միջանձնային հարաբերությունների ունակություններ կամ շփվողականություն։

Միջանձնային թերզարգացած ունակություններով մարդու աստվածաշնչյան օրինակ կարող է լինել կամակոր կնոջ օրինակը.

«Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ»։ Առակաց 21։9

«Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացկոտ կնոջ հետ»։ Առակաց 21։19

Սոցիալական գործոնները

Գոյություն ունեն մի շարք սոցիալական գործոններ, որոնք նպաստում են միայնության զարգացմանը։ Մենք ապրում ենք գիտատեխնիկական առաջընթացի դարում, երբ մարդը կարող է յոլա գնալ առանց մեկ այլ մարդու օգնության ու աջակցության։ Այսօր շատ բան կարող ենք անել առանց տնից դուրս գալու։ Համացանցն ու հեռուստատեսությունը այսօր փոխարինել են մեր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին։ Շատ մեծահասակներ տառապում են միայնության մեջ՝ վախենալով դուրս գալ փողոց, քանի որ հանցավորությունը մեծացել է։ Մշտական աշխատանքային գերբեռնվածությունը կամ հաճախակի գործուղումները խանգարում են ձեւավորելու ազնիվ ընկերական փոխհարաբերություններ մարդկանց միջեւ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Չարախինդ ժամանակի ձեւն ու բովանդակությունը

Չարախինդ ժամանակի ձեւն ու բովանդակությունը

«Հրամանատար, անվախ ընկեր…»

«Հրամանատար, անվախ ընկեր…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist