Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին»

Հունվարի 11, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ»։ Հայտնություն 8։1

Լռությունը միշտ հղի է սպասվելիք իրադարձություններով։ Այն կարելի է նմանեցնել երկունքի ցավերին. մի պահ թողնում է եւ շունչ քաշելու հնարավորություն տալիս։ Այս լռությունը նման է խմբավարի փայտիկի՝ օդում կախված վիճակին, երբ բոլոր երաժիշտները, մի պահ շունչները պահած, ջութակների աղեղները լարերին «սառած» սպասում են… ու փայտիկին զուգահեռ ողջ նվագախումբը միաժամանակ սկսում է նվագել… թեպետ Հայտնության գրքում ջութակների փոխարեն հնչում են ահեղ փողերը…

«Եւ տեսայ այն եօթը հրեշտակները, որ Աստուծոյ առաջին կանգնած էին. եւ եօթը փող տրուեցաւ նորանց»։ Հայտնություն 8։2

Հրեշտակներն արդեն պատրաստ են փողհարել եւ գուժել մեղավորների ահեղ օրերը, ովքեր շարունակում են իրենց չարագործությունները։ Փողերը սթափեցման ձայնն են, որ հնչեցվում են։ Սա նրանց համար գրեթե նույնն է, ինչ մեզ համար եկեղեցու զանգերի ղողանջը։ Ինչո՞ւ են հրեշտակները հնչեցնում հատկապես ՓՈՂ։ Որովհետեւ փողերի հնչերանգն է ազդարարում Հիսուսի գալուստը։ Այս փողերն ավելի շուտ հրեական «շաֆար» են, որ հնչեցվում են, երբ սկսվում է ինչ-որ նոր բան, ասենք՝ Նոր տարին։

Հրեաները դարերի ընթացքում տարրալուծվել են այլ ազգերի մեջ եւ հաճախ մոռացել իրենց լեզուն։ Ու, որպեսզի «հայրը կանչի որդուն»,  օգտագործել են շեփորի, փողի, «շաֆարի» ձայնը։ Իսլամում աղոթքի են կանչում բառաձայնային եղանակով, մեզ մոտ՝ ձայնային, բայց ոչ բառային, այսինքն՝ զանգերի ղողանջների միջոցով։ Սա անբարբառ կանչ է։ Որդու կանչն է։

«Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ, որ աթոռի առաջին էր։ Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին»։ Հայտնություն 8։3-4

Ոչ նյութական հրեշտակը մեր շատ առարկայական աղոթքները խնկի քուլաների հետ բարձրացնում է առ Աստված։ Սակայն հետո կատարվում է կարծես անհավանականը. հրեշտակը կրակով լի խնկանոցը նետում է երկրի վրա. «Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ»։ Հայտնություն 8։5

Կրակը  կարող է ե՛ւ լավ նպատակի ծառայել, ե՛ւ վատ, կարող է ջերմացնել եւ այրել- ոչնչացնել։ Եթե կրակը շաղ տրվի երկրի վրա, ապա այն կարող է տեր դառնալ երկրին։ Իսկ կրակը լավ տեր լինել չի կարող։ Սա կարող է լինել Սուրբ հոգու կրակը. սակայն այն, ինչ երկնքում ջերմացնում եւ ուրախացնում է, երկրի վրա կարող է այրել եւ պատժել։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Բնաբուժությունն արդյունավետ կլինի

Բնաբուժությունն արդյունավետ կլինի

Երբ Ճափոնի մարզիչը կը խոնարհի

Երբ Ճափոնի մարզիչը կը խոնարհի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist