Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր

«Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ»

Հունվարի 17, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
18
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չտայ, եւ գիշերն էլ նմանապէս»։ Հայտնություն 8։12

Մոլորակը լիովին չի մթագնում։ Պատիժը դեռ ինչ-որ սահմանաչափ ունի։ Այն, ինչ կատարվելու է երկրի վրա, արտացոլանքը, ստվերն է լինելու երկնքում կատարվածի։  Միայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե սկսվի միջուկային պատերազմ. միջուկային ռումբերի պայթյունից այնպիսի փոշու ամպեր կբարձրանան, որ անորոշ ժամանակով ոչ արեւի լույս կտեսնենք, ոչ՝ լուսնի, կվերանա բուսականությունը, անպիտան կդառնան ջրերը… Կսկսվի միջուկային ձմեռը:

Այսօր, իհարկե, էլեկտրականությունը ջնջել է լույսի ու խավարի սահմանը, գիշերները կարողանում ենք լուսավորել այնպես, որ խարխափելու տեղ չի մնում, ծայրահեղ դեպքում օգնության են հասնում լապտերն ու ջահը… Շատ մեգապոլիսներում «օրն սկսվում է» մութն ընկնելուց հետո։ Շատ ավելի վտանգավոր ու մտահոգիչ է հոգու խավարը։ Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր։ Այդ խավարի լապտերը միայն Քրիստոսի հարության լույսն է։ Հոգեւոր խավարն, անշուշտ, շատ ավելի վտանգավոր ու լուրջ է։

«Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։ Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր»: Ելից 10։21-22

Թվում է, թե ահ ու սարսափն այլեւս սահման չունեն, եւ վերջն է այլեւս. սակայն, դեռ ո՛չ. դեռ գալիք առավել դժվար իրավիճակներ կան, դեռ փողեր կան հնչելու. «Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են»։ Հայտնություն 8։13

Այս «վա՛յ»-երը ավելի շատ նախազգուշացում են գալիք արհավիրքների, դժվարությունների, «պայթյունների» համար, նախազգուշացում են, որ մարդ կարողանա հետեւություններ անել եւ ապաստան ու ապաստարան գտնել իր հոգեւոր կյանքում։ Թեպետ այստեղ ավելի շատ եւ ավելի շուտ ոչ թե նախազգուշացում է, այլ հայտարարություն, թե ինչ է սպասվում, հրեշտակը տեղեկատվություն է տալիս առաջիկա «վա՛յ»-երի մասին` հետեւությունները թողնելով մեզ…

Իսկ ինչպե՞ս իմանանք, որ սա՛ է Աստծո այն հաղորդագրությունը, որ մեզ զգուշացնում կամ տեղեկացնում է գալիք արհավիրքների ու տանջալից ժամանակների մասին։ Աստվածաշունչը նամակ է, որն ուղղված է յուրաքանչյուրիս։ Հարկավոր է, որ մենք մեզ վարժեցնենք Աստվածաշնչային ընթերցանությանը։ Սա լավագույն միջոցն է նախապատրաստվելու այն ամենին, ինչ մեզ սպասվում է։ 

Ինչո՞ւ է հրեշտակը դիմում նրանց, ովքեր ապրում են երկրի վրա. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ»։ Կա երեք կատեգորիա. նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, նրանք, ովքեր ապրում են երկնքում, եւ նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, բայց ձգտում են ապրել երկնքում։ Հրեշտակի այս հայտարարությունը մի տեսակ վերջին կոչ է սթափության, որովհետեւ մենք գիտենք, որ վերջին սահմանը, որից հետո այլեւս որեւէ բան հնարավոր չի լինի շտկել, դա մահն է։ Ուրեմն մինչ այդ է հարկավոր ուշքի գալ եւ փորձել միանալ երկնքին ձգտող բանակին։

Ինչո՞ւ է Աստված պատժում եւ ոչնչացնում մեկ երրորդ մասը միայն. բնության, մարդկության։ Կարող ենք զուգահեռ տանել փաստի հետ, որ երկնքի հրեշտակների երրորդ մասը անկում ապրեց ու ըմբոստացավ։ Կարող ենք նաեւ այս փաստի մեջ ուրախանալու առիթ տեսնել. Աստված ինքն է սահմանաչափ դնում, չի ոչնչացնում ամբողջը, դրսեւորում է գթասրտություն։ Նոյի ժամանակ փրկվեց ընդամենը մեկ կաթիլ՝ մեկ ընտանիք, Նոյի ընտանիքը, ում սերունդներից նորից շարունակվեց մարդկային գոյությունը։ Այդ մեղավորն է, որ սահման չունի, մեղքերի մեջ չկա հագեցվածություն, մեղքը չունի եզր, չունի հատակ, անտակ է մեղքի տարողությունը, դժոխքը չունի հատակ, «բավական է» արտահայտությունը գոյություն չունի անդրաշխարհի համար, դժոխքը երբեք չի ասում «ստոպ, բավարար է»։

Աստված ասում է՝ բավարար է, սա է սահմանաչափը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

Փետրվարի 2, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Հաջորդ Հոդվածը
Հակարիի իմ սոսին

Հակարիի իմ սոսին

Այնտեղ, որտեղ հայերն են, նրանց լեզուն ու մշակույթն են

Այնտեղ, որտեղ հայերն են, նրանց լեզուն ու մշակույթն են

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist