Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

Հունվարի 18, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
419
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան, Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը»։ Հայտնություն 9։1-2

Յուրաքանչյուր հաջորդ փողը հնչելիս ավելի են ուժգնանում մոլորակի ցնցումները։ Եթե առաջին չորս փողերի հնչյուններից հետո արհավիրքներն անդրադառնում էին բնության վրա, ապա վերջին երեքն ուղղակիորեն վերաբերելու են մարդուն, մարդկությանը։

Հովհաննես առաքյալը կարծես ճիշտ բառեր է փնտրում՝ նկարագրելու այն, ինչ ցույց է տրվում իրեն, այն պատերազմը, որ կայանալու է պատմության այս վերջին էջի ժամանակ։ Դժվար էր այն ժամանակ պատկերացնել եւ նկարագրել այն արդյունքները, որ այսօր տալիս է գիտատեխնիկական «առաջընթացը», հատկապես ռազմական ոլորտում։ Չէ՞ որ Հովհաննեսը չէր տեսել հրասայլ, զրահամեքենա, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, հրանոթ…

«…եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան»,- ո՞վ է աստղը, ում տրվում է գուբի բանալին։ Հաստատ դա սատանան չէ, որովհետեւ նա արդեն փակված է գուբում։ Այդ աստղը հրեշտակն է, ով կարճ ժամանակով բաց է թողնում հակաքրիստոսին ու բոլոր չար ուժերին ու… «եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը», այսինքն՝ Ավետարանի քարոզը ո՛չ տեսանելի է, ո՛չ լսելի։

Իսկ անկումն ինչպե՞ս էր եղել։ Եսայի մարգարեն գրել է. «Ինչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. կտրուեցար՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։ Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։ Վեր կելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ։ Բարձրելոյն կնմանուեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները»։ Եսայի 14։12-15

Թե ինչպես է հրեշտակի սրտում ծնվել գոռոզություն, մենք չենք կարող հասկանալ. կան բաներ, որ ավելի լավ է չհասկանանք։ Սա այն դեպքերից է, երբ անգիտությունը բարի է մարդու համար, հօգուտ մարդու է։ Բոլոր դեպքերում գոռոզություն էր ծնվել հրեշտակների աշխարհում։ Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է։ Նա երկնքից ընկել է, որովհետեւ մահացել է. նա շարունակել է գոյատեւել, բայց դադարել է ապրել։ Նա շարունակում է գործել… բայց մահացել է որպես հրեշտակ։ Նա դադարել է վայելել շնորհքը, սողում է գետնին՝ փնտրելով աղբ, փտածություն, հյուծություն, մեղք… դա է նրա սնունդը։

Հավերժական կրակը նախատեսված չէ մարդկանց համար։ Հիսուսն ասում է, որ հավերժ կրակը նախատեսված է սատանայի եւ իր հրեշտակների համար։ Բայց քանի որ մարդիկ իրենց վարքով ու պահվածքով նույնականանում են չարին ու նրա հրեշտակներին, ապա նաեւ ժառանգում են նրանց հասանելիք բաժինը։ Դրա համար էլ ստորին իշխանություն է տրվում ստորների նկատմամբ։ Այն ունի սահման. որտեղ որ սկսվում է Քրիստոսի իշխանությունը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

Ծիսապաշտամունքային աշտարակներում

Ծիսապաշտամունքային աշտարակներում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist