Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ժամանակի հոսունությունը որոշակի պայման է բարոյական կատարելության հասնելու համար

«Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կփչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կկատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»

Փետրվարի 2, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին, պիտի գրէի. եւ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. «Կնքիր այն բաները, որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր»»։ Հայտնություն 10։4

Այստեղ որոտներն ազդարարում են գաղտնիքի մասին, որը Հովհաննեսը գիտի, իմանում է, բայց չի գրառում, որովհետեւ իրեն արգելում են։ Հնարավոր է, որ եպիսկոպոսը կամ հոգեկիր երեցը իմանա բաներ, ճշմարտություններ, որոնք իրեն են տրվել ոչ բարձրաձայնելու համար։ Այսինքն՝ հնարավոր է որոշակի խորհրդավոր գաղտնիքներ վստահվեն մաքուր, սուրբ անոթների, մաքրամաքուր պարունակությունների, որոնք հասու չեն սովորական մարդկանց։ Այս գաղտնիքները պետք է մարդկության համար բացվեն աստիճանաբար։

Պողոս աքաքյալը Կորնթացիներին ուղղած երկրորդ թղթում գրում է. «Որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել»։ Բ Կորնթացիս 12։4

Հին աստվածաբանների մեկնաբանությամբ յոթ որոտմունքները կարող են լինել կամ յոթ հրեշտակներ, կամ մեկ հրեշտակի յոթ բարբառումները։ Իսկ թե ի՞նչ է բարբառում, չի բարձրաձայնվում, որովհետեւ դրանք պետք է բացվեն իրենց համար նախատեսված ժամանակին։ 

Այնուհետեւ հրեշտակը, աջ ձեռքը երկինք պարզելով, երդվում է. «Եւ այն հրեշտակը, որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց, Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չկայ։ Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կփչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կկատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին»։ Հայտնություն 10։6-7

 «…թէ այլեւս ժամանակ չկայ». չկա անցյալ ժամանակը, չկա ապառնին։ Կա ներկան. Աստված ներկա է միշտ եւ ամենուր։ Ամենամտահոգիչն այն է, որ մեզ համար, յուրաքանչյուրիս համար այլեւս չի լինելու զղջալու, ապաշխարելու ժամանակ։

Ժամանակի հոսունությունը որոշակի ֆիզիկական պայման է բարոյական կատարելության հասնելու համար։ Քանի դեռ ժամանակը հոսում է, գնում է, պահպանվում են հնարավորությունը, կարողությունը. պետք է ապաշխարել այսօր։ Ժամանակին պետք է հետեւել ոչ թե ժամացույցի սլաքներով, այլ արեւի տեղաշարժով. լույսը բացվելիս հարկավոր է աղոթել եւ գոհանալ Աստծուց, որ կրկին պարգեւեց մեզ Իր լույսը, իսկ մայրամուտի գեղեցիկ ճաճանչների ներքո ծնվում են ամենաջերմ ու եռանդուն աղոթքները։ Ժամանակի բացակայությունն արդեն Հավերժությունն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist