Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման․ եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր․ Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին»

Փետրվարի 15, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի վերջի տեսարանները, ամենայն հավանականությամբ, բոլորը ցուցադրվելու են ուղիղ եթերում՝ երկրաշարժեր, ցունամիներ, միջուկային զենքի պայթյուններ… Ինչպես եւ ժամանակին երկու մարգարեներին սպանեցին ի տես բոլորի եւ չէին թողնում նրանց հուղարկավորել, որպեսզի հնարավորինս շատերը տեսնեն․ «Եւ նորանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում․ որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ Եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ»։ Հայտնություն 11։8-9

Մեզ վիճակվել է ուղիղ եթերում տեսնել այս կամ այն երկրի կամ կազմակերպության ղեկավարի սպանության կամ մահվան դատավճռի իրականացման կադրեր։ Տեսել ենք, թե ինչպես են այս կամ այն գերտերության բարձր պաշտոնյաները հրճվում լինչի դատաստանի տեսարաններից, երբ դաժանաբար սպանվողն իրենց համար ոչ հաճո երկրի ղեկավարն է եղել… Դրանից հետո տվյալ երկիրն ընկել է խոր տնտեսական եւ բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, բայց դա արդեն «հրճվանքի» հետեւանքներն են, ոչ թե դրդապատճառները։ Ուղիղ եթերում տեսնում ենք արհավիրքներ, մասսայական մահապատիժներ, պատերազմական գործողություններ, ռմբակոծություններ…

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո այն երկու մարգարեների հետ, ոչ մի ուղիղ կամ այլ եթերում հնարավոր չէ տեսնել․ «Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին․ եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ»։ Հայտնություն 11։11

Նույնիսկ եթե այսօր նման իրավիճակ լինի, ապա բոլոր եթերները մի հրահանգով կմտնեն գովազդային դադար, կամ ամենաշատը երկու օր հետո կմոռացվի Աստծո հրաշքը ապոկալիպտիկ մարդկությանը մատուցվող լրատվական հարահոսում։ «Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման․ եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր․ Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին»։ Հայտնություն 11։1

Ի՞նչ տաճար պետք է չափեր Հովհաննեսը։ Հաստատ դա երկնային տաճար չէ, որովհետեւ երկնային Երուսաղեմում չի լինելու տաճար։ Հավանաբար դա հոգեւոր իրողություն է, դա հոգեւոր եկեղեցու սահմաններն են։ «Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած․ եւ սուրբ քաղաքը կոխ կտան քառասունեւերկու ամիս»։ Հայտնություն 11։2

Գրված է, որ ունեցողին էլ ավելի կտրվի, չունեցողից եղածն էլ կվերցվի։ Հեթանոսությունը հոգեւոր ներքին կերտվածք ու վիճակ է։ Հեթանոսն աշխարհը սիրող, տարերքներին խոնարհվող, գայթակղություններին, իշխանությանը, փառքին, հաճույքներին ստրկացող մեկն է, սրանք են նրա կյանքի նպատակները։ Հեթանոսը արտաքին մարդ է. նա կարող է նույնիսկ եկեղեցի այցելել, մոմ վառել, խաչ կրել, բայց ներքուստ ապրել հոգեւոր դատարկությամբ։ Այսօր եկեղեցի են մտնում ե՛ւ ցորենը, ե՛ւ հարդը։ Աստված առայժմ դրանք չի առանձնացնում իրարից։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Նրանք ավելին արեցին, քան կարող էին

Նրանք ավելին արեցին, քան կարող էին

Դեռ հազարավոր արկեր կպայթեն մինչ խաղաղության հաստատումը

Դեռ հազարավոր արկեր կպայթեն մինչ խաղաղության հաստատումը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist